Monthly Archives: Հոկտեմբերի 2020

Հովհաննես Թումանյան Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ դաշտերը, անտառը, հանդերը, մեգը, տերևը ինչպիսի՞նն են:

Նախշուն անտառ       

Դեղնած դաշտեր

Տխուր հանդեր

Պաղ-պաղ մեգ

Դեղին տերև                         

 

                  

  1. Բանաստեղծության ո՞ր հատվածում սառնություն, ցուրտ կա: Այդ տողերը նշի՛ր: Պաղ-պաղ մեգի հետ
    Փչում է քամին,
    Քշում է տանում
    Տերևը դեղին։
  2. Քամու մասին պատմող հատվածը նշի՛ր: Փչում է քամին,
    Քշում է տանում
    Տերևը դեղին։
  3. Գույն ունեցող տողերը նշի՛ր: Դեղնած դաշտերին,                                                                                            Տերևը դեղին։
  4. Այս շարքից աշնանը վերաբերող բառերն ու բառակապակցությունները նշի՛ր:

Մանրահատիկ անձրև, ծաղկած ծառ, թխպոտ երկինք, շոգ, ձյունածածկ, տերևաթափ, մերկ անտառ, պաղ քամի, բուք ու բորան, ոսկեզօծ անտառ, ձնհալ:

  1. Պատմի՛ր ձեր բակում ապրող աշնան մասին: Նկարի՛ր ձեր բակի աշունը և տեղադրի՛ր բլոգումդ:

Մեր բակի աշունը զարմանալի է։ Ամեն օր գույնզգույն տերևներ են թափվում։ Եվ ամենազարմանալին այնն է, որ թափված են գետնին միայն կանաչ տերևներ, ոչ թե՝կարմիր կամ դեղին։ Կարմիր տերևները մեր բակում ապրում են միայն ցանկապատների վերևի ծառերում։   Ահա այսպիսին է իմ պտղատու և զարմանալի բակը։

 

 

Աթաբեկ Խնկոյան Խխունջն ու սունկը

 

Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում էր, նեղանում ու անցնող-դարձողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
Թիթեռները թռչկոտում են, թռչունները ծլվլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՞նչ են թռչում, թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչելս ո՞րն է, երգելս ո՞րը:
— Է՜,  քույրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:

 

նախատել — ամոթանք տալ, մեղադրել, հանդիմանել

ծանր ու մեծ — լուրջ
հառաչել — տխուր ձայն հանել, հոգոց հանել, ախ քաշել
ճպռոտ — կեղտոտ, փնթի, անլվա

 

  1. Ինչպե՞ս են ավարտվում այս նախադասությունները. գրի՛ր:

 

  • Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել։

 

 

 

  • Սրանք ի՞նչ են թռչում,թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն։

 

  1. Ի՞նչ պատասխանեց սունկը խխունջին. գրի՛ր:

 

  • Սո՛ւնկ, գիտե՞ս՝ ինչու ենք լուռ ու մունջ մնացել էստեղ։
  1. -Է՜, քույրի՛կ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ․ ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել։
  2. Հետևյալ բառերը դարձրո՛ւ հոգնակի թիվ:

 

Ճպուռ-ճպուռներ

Խխունջ-խխունջներ

Սունկ-սնկեր

Երգ-երգեր

Թիթեռ-թիթեռներ

 

  1. Շարունակի՛ր:

 

Լինում է, չի լինում, մի ուրախ և երգող ճպուռ է լինում։ Նա ապրում էր անտառում։ Ճպուռը ընկերներ չէր կարողանում ձեռք բերել։ Մի օր անտառով անցնում էին  թութակն ու զատիկը։ Նրանք տեսան, որ ճպուռը միայնակ և տխուր նստած էր,և առաջարկեցին իրենց ընկերությունը։ Նրանք լավ ժամանակ անցկացրեցին։ Ճպուռն արդեն տխուր իրեն չէր զգում։

Веселые слова

шар — шары
гриб —грибы
стол — столы
сад — сады
куст — кусты
парта — парты
слива — сливы
кукла — куклы
школа — школы
класс — классы
комната —комнаты
ваза —вазы

Ребята быстро справились с заданием.
— А теперь, — сказала учительница, — изменим
слова по образцу:

бил — был
мил — мыл
вил — выл
Нил — ныл
сито — сыто
мишка — мышка