Monthly Archives: Նոյեմբերի 2020

Մխիթար Սեբաստացի

Դիմանկար

Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր  Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում (Արևմտյան ՀայաստանՕսմանյան կայսրություն)։  Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Երբ ես 5 տարեկան էի, ամռանը հաճախում էի լողի դասերի Արևմտյան դպրոցում և տեսնում էի, թե Սեբաստացիները ինչքան հետաքրքիր են անցկացնում  իրենց օրը դպրոցում։ Ինձ շատ դուր եկավ դպրոցի մթնոլորտը, ուսուցիչների բարի և հոգատար վերաբերմունքը աշակերտների նկատմամբ, բակային հետաքրքիր խաղերը։ Ինձ հետաքրքրեց նաև այն փաստը, որ դպրոցի մոտ կար ագարակ։ Ես խնդրեցի իմ ծնողներին, որ ես հաճախեմ հենց այս դպրոցը։ Իմ ծնողները մեծ հաճույքով ընդունեցին իմ խնդրանքը, և ես դարձա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան։ Ես վստահ եմ, որ այս դպրոցում սովորելով ես կդառնամ ավելի ինքնուրույն, բարի, խելացի,ընկերասեր և բազմակողմանի զարգացած մարդ։ Ես շատ եմ սիրում  իմ դպրոցը, իմ ուսուցիչներին և ընկերներին։

 

Ճանապարհորդ Ջեկոն

Ճանապարհորդ շունը Ատլանտյան օվկիանոսում զբոսանավով անցել է 32 կմԼինում է, չի լինում մի շնիկ։ Նրա անունը Ջեկո էր։ Նա շատ ճարպիկ, խելացի, արագավազ շնիկ էր։ Մի օր առավոտյան իր տերը վեր է կենում և զարմանում է, որ իր կոշիկը կորել է։ Գնում է գտնելու և տեսնում է, որ Ջեկոն իր ամբողջ կոշիկները բերանն առած տանում է միջանցք և բուրգ է սարքում։ Տերը տեսնելով այս ամենը ծիծաղում է։

Հետաքրքիր փաստեր խնձորի մասին

Կանաչ խնձորն ավելի շատ է պարունակում վիտամին C, քան կարմիր խնձորը...Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Խնձորը հարուստ է կալիումովկալցիումովֆոսֆորովնատրիումովերկաթովմոլիբդենովցինկովբարիումով։  Սակայն դրանով չեն սպառվում խնձորի օգտակար հատկությունները։ Վաղուց արդեն հայտնի է, որ այն օժտված է նաեւ կանխարգելիչ , մանրէասպան հատկությամբ, որի շնորհիվ մեր օրգանիզմում մասամբ կանխվում են ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հնարավորությունները։
Տարվա բոլոր եղանակներին մեր սննդակարգից անպակաս է խնձորը:  Խնձորն ավելի լավ է ուտել կեղևով, ամենաօգտակար բաղադրիչները գտնվում են անմիջապես կեղևի տակ: Աշխարհի ամենաերկարակյաց խնձորենին գտնվում է Ամերիկայում: Պյոտր Ստյուվեսանթ անունով մեկը Մանհեթենի իր տան այգում 1647 թ. տնկել է մի խնձորենի, որը մինչ այժմ պտուղներ է ունենում: Խնձորի կորիզները պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր թույներ, ուստի ուտել այն կորիզներով խորհուրդ չի տրվում: Ամբողջ աշխարհում աճեցվում է խնձորի 7500 տեսակ: Խնձորները ջրում չեն խորտակվում, քանի որ նրանց կառուցվածքում 20-25%-ն օդ է: 2005թ. ճապոնացի Չիսատո Իվասակին Հիրոսակիում գտնվող իր այգում աճեցրել է 1.849 կգ քաշ ունեցող հսկա խնձոր: Իսկ ահա Մեծ Բրիտանիայում ամեն տարվա հոկտեմբերի 21-ը նշվում է որպես խնձորի օր:

 

Մրջնապոլիս

Մրջնապոլիսում կա մի դպրոց,ցախ պահելու տեղ և աշտարակի պես տնակ, որում Ջիդի մրջյուն մայրիկը լվացք է անում։ Նիկա հայրը տերև է բերում։ Հիսոմ մրջյունը ցախ է բերում սայլակով։ Ֆիկա մրջյունը երկար խոտեր է տանում։ Մայրիկ Իմասազին իր որդի Ֆլինտիին տանում է դպրոց։ Պահակապետ Նիամին զանգն է զնգզնգացնում, որպեսզի երեխաները շուտ գնան  դպրոց։ Մինա քույրիկը և իր եղբայր Բենիամինը շտապում են դպրոց։ Փիավո մրջյունը ցախ է վերցնում գետնից։ Քույր Մայան բանաստեղծություն է գրում և սովորում։ Փոքրիկ քնկոտ մրջյունը գնում է քնելու։ 

Ճանապարհորդ Ջեկոն

Ճանապարհորդ Ջեկոն — Գագիկ Հակոբյանի բլոգՄի անգամ ճամփորդները գնացին ճամփորդության։ Այդ վագոնում կար նաև մի պառավ կին իր շնիկի հետ։ Կոնդուկտորը թույլ չէր տալիս շնիկին, որ գտնվի այդ վագոնում, քանի որ կենդանիների մուտքը արգելվում էր գնացքում։ Կոնդուկտորը շնիկին վագոնից դուրս շպրտեց, իսկ պառավը տխրեց և սկսեց լաց լինել։ Մի քանի րոպե հետո ճարպիկ շնիկը մտավ նորից վագոն․այնքան արագ էր վազել, որ խեղճը հևում էր։ Բոլորը շատ ուրախացան, իսկ կոնդուկտորը թույլ տվեց շնիկին մնալ պառավի հետ։