Այս կիսամյակի հաշվետվություն

                                                                                                                              Բարև ձեզ, ես Նատալի Մնացականյանն եմ, յոթ տարեկան։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, Արևմտյան դպրոցում, 3․3 դասարանում։ Շատ եմ սիրում նկարել և շատ գեղեցիկ եմ նկարում, շատ եմ սիրում PowerPoint — ով աշխատել։ Ես շատ հրաշալի ու հետաքրքիր եմ անցկացրել իմ այս ուսումնական շրջանը, շատ շնորհակալ եմ իմ ուսուցչուհիներին իրենց նվիրվածության և նման գիտելիքներ տալու համար։  

  Մայրենի

Մայրենիից կարդացել, քննարկել և սովորել ենք ժողովրդական հեքիաթներ, առակներ, լեգենդներ, պատմություններ և բանաստեղծություններ, նաև մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբերին։ Ինքս փորձել եմ գրել  հորինուկներ։ Մասնակցել եմ տարբեր նախագծերին՝ <<Ես>>, <<Տիեզեզերք >>, <<Սեբաստացու օրեր>> <<Չրի պատրաստում>>, <<Թթուդրիկ>> <<Խնկոյանական օրեր>> <<Ուսումնական աշուն>>, <<Ծաղկատունկ>>։ Սովորել եմ անծանոթ բառերի բացատրություն, գիտեմ ինչ է հոմանիշը, հականիշը, դարձվածքը, գոյականը, ածականը, հոգնակին, եզակին և բառակապակցությունը։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա առարկայից սովորել եմ չափման միավորները, քառանիշ, եռանիշ, երկնիշ թվերի գումարումը և հանումը, նախորդ և հաջորդ թվերը, հայկական, հռոմեական, հնդկական և արաբական թվերը, սովորել եմ լուծել ռեբուսներ։ Նաև ընտրության գործունեությանը սովորել եմ օրինաչափություններ։ Սովորել եմ չորս հարցանի խնդիրներ լուծել։ Մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբերին։

Համակարգչային դասընթացներ

Համակարգչային դասընթացներից սովորել եմ աշխատել Word և PowerPoint ծրագրերով։ Սովորել եմ աշխատել Edublogs.org կրթական ծրագրով։ Ունեմ իմ բլոգը, որտեղ ես հաճույքով եմ աշխատում։ Ունեմ իմ անհատական էլեկտրոնային հասցեն, որտեղ ստանում եմ առաջադրանքներ ուսուցչուհիներիս կողմից, որոնք հաճույքով կատարում եմ և ուղարկում իրենց։ Անծանոթ բառերը դուրս եմ գրում Հայերեն օնլայն բառարանից։

English

 My name is Nataly. I am seven years old. I can read, write and  translate the texts. I have learned how to change nouns from singular into plural forms. I know the names of clothes, parts of body, colors. I can also count numbers from one up to a hundred. I can describe myself and my friends. 

Русский язык  

Привет! Меня зовут Натали. Мне семь лет. Я учусь на третьем классе. Я знаю гласные и согласные буквы, могу составлять слова и словосочетания, могу разделить устную и письменную речь. Я так же знаю, что сочетания жи — ши пишутся с и, а произносятся с [ы]. Я могу делить слова на слоги. 

Ընտանեկան նախագծեր

 Իմ մայրիկի օգնությամբ պատրաստել ենք հետաքրքիր  տեսանյութեր <<Թթուդրիկի>>, <<Չրի պատրաստում>>, <Սեբաստացու օրեր>> <<Գիտելիքի օր>>, <<Խնկոյանական օրեր>>, նախագծերի վերաբերյալ։ 

Ամանորյա ուսումնական նախագիծ

Իմ սիրելի դպրոցում ես նկարել եմ Սուրբ Ծննդյան տոնի ծառը, իմ  ձեռքերով պատրաստել կավե  խաղալիք , նամակ եմ գրել Ձմեռ պապիկին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծննունդ։                                                                                               

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով