Ճանապարհորդություն դեպի Դդմաշեն գյուղ

ImageImage

Մայիսի 20-ին մենք դասարանով մեկնեցինք Դդմաշեն գյուղ։ Ճանապարհը շատ երկար էր, բայց շատ հետաքրքիր։ Ավտոբուսում մենք պատուհանից դուրս էինք նայում, խաղում էինք բազմաթիվ խաղեր ու երգում էինք։ Երբ հասանք Դդմաշեն, մենք կանգ առանք և մի քիչ ուտելիք կերանք։ Հետո ուղևորվեցինք դեպի Դդմաշենի միջնակարգ դպրոց։ Այնտեղ ծանոթացանք նոր ընկերների հետ։ Ծանոթացանք իրենց դպրոցի հետ և հաղթահարեցինք բարձունք։ Մենք բարձրացանք <<Ծառավ  ձոր>> մատուռը և Ուրղան սարը։ <<Ծառավ ձոր >> մատուռում մենք աղոթեցինք։ Բարձունքը հաղթահարեցինք ու նախաճաշեցինք, այնուհետև վերադարձանք դպրոց։ Շատ լավ անցավ ժամանակը։ Ես կցանկանայի նորից գնալ Դդմաշեն, որպեսզի ունենամ  ավելի շատ արկածներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով