Monthly Archives: Հուլիսի 2021

Իմ արձակուրդները Մինսկում

Մենք Մայիսի 28-ին մեկնել էինք Մինսկ՝ այնտեղ ապրելու նպատակով։ Ես և եղբայրս առաջին անգամ էինք ինքնաթիռ նստում։ Մենք շատ ուրախ էինք, որ ինքնաթիռ էինք նստել։ Մենք զբաղեցրեցինք մեր տեղերը ինքնաթիռում, կապեցինք մեր ամրագոտիները և պատրաստեցվինք թռիչքի։ Ինքնաթիռը շատ արագ էր սլանում, որպեսզի վերցնի մեծ արագություն թռչելու համար։ Անբացատրելի էր այն զգացողությունը, երբ մենք հայտնվեցինք օդում։

Մինսկը Բելառուսի մայրաքաղաքն է։ Քաղաքի միջով անցնում է Բալթյան և Սև ծովյան ջրավազանների բաժանման գիծը։ Մինսկի միջով հոսում է Սվիսլոչ գետը, որի մեջ թափվում են վեց գետ։ Մինսկը կանաչապատ քաղաք է, հարուստ է իր բազմաթիվ գետերով և լճերով, մաքուր օդով։  Մինսկում եղանակը փոփոխական էր, զով էր, անձրևներ էր տեղում, երբեմն արևոտ էր։ Մենք շատ էինք ճամփորդում, գնացինք տարբեր հետաքրքիր  վայրեր, այգիներ, մանկական զվարճալի վայրեր, ատրակցիոններ։ Բելառուսցիները այդքան էլ շփվող չէին։ Ինձ դուր չեկավ այնտեղի ուտելիքը և ջուրը։ Ես սկսել էի կարոտել մեր հայրենիքը, ընկերներին, ուսուցիչներին, բարեկամներին և հարազատներին։ Մենք հասկացանք, որ օտար երկրում ապրում ես առանց հոգու և ջերմության։ Մենք որոշեցինք վերադառնալ հայրենիք, որի համար ես շատ ուրախ էի։ Ես շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ իմ հայրենիքում, շարունակելու եմ հաճախել իմ սիրելի դպրոցը, տեսնելու եմ իմ ընկերներին և ուսուցիչներին։