Daily Archives: 4 Սպտ 2021

Թումոյի այգու պատմությունը

Թումոյի այգին  տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ <<Թումո>> կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում

Թումո․ «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը - TUMO կոչվում է նաև «Թումոյի այգի»։ 2009-2010 թվականներին այն վերակառուցվել և մինչ օրս խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից. ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել շուրջ 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ «Արագած» լքված կինոթատրոնի մոտակայքում, որ տեղակայված էր այգուն հարող տարածքում, կառուցվել է <<Թումո>> ստեղծարար տեխնալոգիաների կենտրոնը։

Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի <<Անուշ>> պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։