Daily Archives: 10 Սպտ 2021

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:                                                                        Մարդը տարբերվում է կենդանիներից նրանով, որ ունի խոսելու, մտածելու և աշխատելու ունակություն, ժամանակի ընկալում։
  2. Ի՞նչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ: Մարդը կախված է բնությունից, թթվածնից, կենդանի օրգանիզմներից, ջրից և բուսականությունից։
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ: Մարդը ներգործում է բնության վրա՝ աղտոտելով օդը, ջուրը և անխնա կտրելով ծառերը։
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ: Մարդը պահպանում է բնությունը ոչ միայն ջրելով, չաղտոտելով, այլ հարգելով բնությունը։ Եթե մարդը հարգի և սիրի բնությունը և պահպանի այն, ապա կդառնա ներդաշնակ Երկիր Մոլորակի հետ՝ ինչպես առաջ։