Daily Archives: 11 Սպտ 2021

Իմ տոհմի պատմությունը

Իմ տոհմում չեն եղել շատ հայտնի անձնավորություններ, սակայն եղել են բազմաթիվ ազնիվ և աշխատասեր մարդիկ, ովքեր իրենց արդար քրտինքով և աշխատասիրությամբ վաստակել են հասարակության հարգանքը և իրենց փոքրիկ, բայց կարևոր հետքն են  թողել Հայրենիքիս պատմության մեջ։

Տոհմի պատմությունը սկսվում է իմ նախահայր Մնացականից, ով 19-րդ դարում Արևմտյան Հայաստանից տեղափոխվել է Արևելյան Հայաստան, քաղաք Ջալալողլի (այժմյան Ստեփանավան)։ Նրա որդիներից է եղել Դանիելը։ Նա ունեցել է 5 որդիներ՝ Անանիա, Հայկ, Արտուշ, Անդրանիկ և Բեգո։ Արտուշը ունեցել է 4 որդիներ՝ Սամսոն, Վազգեն, Սերգեյ և Իսկանդար։ Իսկանդարը իմ պապիկն է։ Ցավոք սրտի Իսկանդար պապիկս ունի ընդամենը մեկ զավակ՝ իմ հայրիկ Արթուրը։ Արթուրից ծնվել ենք՝ ես, քույրիկս՝ Նարեն և եղբայրս՝ Արեգը։ Ըստ հայկական ավանդույթի հենց Արեգ Մնացականյանին է պատկանում մեր տոհմածառի հաջորդ ամուր ու իմաստուն ճյուղը դառնալու իրավունքն ու պարտականությունը։

 Կեցցե՛ Մնացականյանների տոհմը։