Daily Archives: 22 Սպտ 2021

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր գյուղ

Կիրակի օրը մենք մեկնեցինք Մեղրաձոր գյուղ։ Մեղրաձորը ինձ զարմացրեց իր բուսականությամբ։ Այնտեղ ծառերը այնքան շատ էին, որ անգամ հաշվել չէր լինում, իսկ ծառերը զարմացրեցին ինձ նրանով, որ գույնզգույն էին, իսկ դա, իհարկե,գունեղ աշնան շնորհիվ։

Մեղրաձորը գտնվում է Կոտայքի մարզի Հյուսիս-արևմուտքում։ Նրա հարևանությամբ է գտնվում Մարմարիկ գետը։

Ճանապարհին մենք կանգ առանք Մարմարիկի ջրամբարի մոտ։ Ջրամբարի մեջտեղում գտնվում է Նարե աստվածուհու արձանը։ Այնտեղ ձկնորսները որսում էին ձուկ։ Մենք ծանոթացանք ձկնորսության կանոնների հետ և շարունակեցինք ճանապարհը դեպի բլուր, որտեղից էլ մենք պետք է հաղթահարեինք բարձունքը։ Բլրի սկզբնական մասում կար տաղավար, որտեղ մենք նախաճաշեցինք`հյուրասիրելով մեկս մյուսին։ Բարձրանալու ընթացքում ես նկատեցի շատ կաղնիներ, որոնցից թափվում էին կաղիններ։ Բլրի գագաթին Թեժառույքի վանքն էր։ Ինձ և իմ ընկերուհի՝ Աստղիկին շատ էր դուր եկել վանքը։ Մենք միասին Հիսուս Քրիստոսի նկարի գոգին շարեցինք ծաղիկներ, վառեցինք մեր ընտանիքի անդամների համար մոմեր և բեմի քարին վառեցինք մեր ընկերության մոմը։ Մենք խաղացինք խաղեր, բայց շատ քիչ, որովհետև մեզ երկուսիս հետաքրքրել էր վանքը։ Վանքի մոտակայքում կար մի արձան, որը նման էր կովի և մենք նրա տակ հուշանվեր թողեցինք։ Դրանից հետո նկարչությամբ զբաղվեցինք։ Ես աշնան գունեղ գույներով նկարեցի ծառ, իսկ միջատները հավաքվեցին նրա վրա, ապա մենք հետ իջանք։ Մենք երեք ընկերներով և ընկեր Շուշանը ամենավերջինն էինք հասել, բայց ընթացքում շատ հետաքրքիր բաներ սովորեցինք։ Ես անգամ չգիտեի, թե ոնց ենք իջնելու, բայց հայտնաբերեցի այդ ձևը՝ իջնել դեպի հյուսիս։ Եվ այդպես մենք կարողացանք իջնել բլուրից։ Իսկ հետո ավտոբուսով ետ գնացինք տուն։

Բառային աշխատանք

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին։

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն։

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց․ -Ինչ պատահի մի՛ տար բերանդ։

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ-մանկաբույժ

բույս-խոտաբույս

հյութ-մրգահյութ

ցույց-մատնացույց

սենյակ-գրասենյակ

Բառաշարքից տրված բառերին իմաստով մոտ 2 – ական բա’ռ ընտրիր:

Հյուրասեր, բարեսեր, լուռումունջ, բարկանալ, անխոս, զայրանալ, վանատուր, հյուրատուն, շատախոս, հյուրանոց:

Լռելյայն

Անխոս, լուռումունջ

հյուրընկալ

Հյուրասեր, բարեսեր

ջղայնանալ

Բարկանալ, զայրանալ, 

Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Արթնացնող ժամացույց-զարթուցիչ

ներկայացումներ բեմադրելու տեղը-թատրոն

փղի քիթը-կնճիթ

մարդու ամենափոքր մատը-ճկույթ

կիսախարխուլ տնակ-խրճիթ

ձյունով ծածկված-ձնածածկ

մրցույթը վարող-մրցավար

արծաթով օծված-արծաթազօծ

լույս արձակող-լուսարձակ

Լրացրո՛ւ բաց թողնված հականիշ զույգերը և կարդա՛ ժողովրդական առածները։

Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Ծուռ նստենք, շիտակ խոսենք։

Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է։

Գնա մեռի, արի սիրեմ։

Թիվ-թվանշան

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։ 46024
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 9 է, տասնավորը՝4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։ 773749
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։ 6 միավոր-2 միավոր=4 Օրինակ՝ 86-82=4
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 2-ով։                                       5 տասնյակ-2տասնյակ=3 Օրինակ՝ 59-29=30
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 9-ով։ 9 հարյուրավոր-2 հարյուրավոր=7 Օրինակ՝ 5921-5221=700
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի  3-ով։ 7 հազարավոր-3 հազարավոր=4 Օրինակ՝ 7767-3367=4000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։ 26081
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։ 663628
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։ 8 միավոր-3 միավոր= Օրինակ՝ 78518-78513=5
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։ 8 տասնյակ-3 տասնյակ=5 754185-754135=50
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։ 6 հարյուրավոր-4 հարյուրավոր=2 847682-847482=200
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։ 8 հազարյակ-2 հազարյակ=6 Օրինակ՝ 48825-42825=6000
  13. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։                                                                                                                                                                                                                    Մենք Հուլիսի 17-ին իմ ծնողները ինձ ուղարկել ծովահենների ճամբար, բայց ճամբարի տնօրենը պայման դրեց, որ ով կարողանա 2 խնդիր լուծի ինքնուրույն, նա էլ կստանա  ծովահենների ճամբարի տոմսերը։ Սա էլ տնորենի խնդիրները։                                                                              Որքանո՞վ     կփոքրանա  58903 թիվը,  եթե  նրա գրության տասհազարյակների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 4-ով։    Լուծում՝ 58903-48903=10000                                                                    Պատ՝ 18903                                                                                                      Որքանո՞վ     կմեծանա հարյուրհազարավոր թիվը,  եթե  նրա գրության տասհազարյակների կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 6-ով։   Լուծում՝ 387343-367343=20000                                                               Պատ՝ 20000