Daily Archives: 25 Սպտ 2021

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Սաղարթ-բույսի տերևների ամբողջությունը, տերևներ

Տարափ-հորդ անձրև

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվել

սնավ-սնվել

քնավ-քնել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ոսկի տերևը (փոխաբերական) նշանակում է դեղնած տերև։

Աշնանը ոսկի տերևը կարծես օդում բռնոցի խաղար քամու հետ։

5. Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

ծնավ-սնավ-քնավ

փչելով-ճչելով

սարսել-դարսել

միրգ-գիրկ

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: