Monthly Archives: Հոկտեմբերի 2021
Աշնանային տրամադրություն
An interview with my dad
Worksheets sports
Իմ բույսը
Ես աճեցնում եմ փողի ծառ, որը 5 տարեկան է։ Այս ծառը նաև անվանում են՝ Թանձրատերևուկ։ Ես այն ջրում եմ, բայց ոչ հաճախ, քանի որ այն կարող է թառամել։ Ջրելուց բացի ես խնամում եմ և ուշադիր եմ նրա նկատմամբ, իսկ տատիկս էլ ինձ օգնում է։ Ոմանք հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն, ոմանք էլ ուղղակի օգտագործում են այն որպես բուժիչ միջոց:
Եթե որևէ մեկը հիվանդացել է, բույսի վիճակը սկսում է կտրուկ վատանալ. այն թորշնում է, տերևները սկսում են թափվել։ Երբ հիվանդը լավանում է, այս բույսը կրկին նախկին տեսքն է ընդունում։ Չնայած այս բույսը բավական հայտնի է, շատերը տեղյակ չեն նրա հակաբակտերիալ, հակավիրուսային և հակաբորբոքային հատկությունների մասին։ Այս բույսն ունի տարբեր անվանումներ՝ երջանկության ծառ, փողի ծառ: Ունի նաև գիտական անվանում: Սակայն այս տնային բույսի ամենատարածված անվանումը երջանկության ծառ է:
Ահա և վերջացավ իմ նյութը, բայց փողի ծառը դեռ շարունակում է աճել։
Ուսումնական աշուն 2021
- Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։ 6:6x6=6; 6—6+6=6
- Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։ 5x5+5=30
- Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։ 3x3:3+3=6
- Ինչպե՞ս հինգ հատ 2-ով ստանալ 28: 22+2+2+2=28
- Ինչպե՞ս չորս 9 –ի միջոցով ստանալ 99+9:9=100
- Ինչպե՞ս երեք հատ 5–ի միջոցով ստանալ 20։ 5x5—5=20
- Ինչպե՞ս չորս 5 –ի միջոցով ստանալ 6։ (5x5+5):5=6
- Ինչպե՞ս հինգ 1-ով ստանալ 22։ (11+11):1=22
- Ինչպե՞ս հինգ 2–ի միջոցով ստանալ 15։ (22:2)+2+2=15
- Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։ 66:6=11
- Ինչպե՞ս չորս 7–ի միջոցով ստանալ 18: 77:7+7=18
- Ինչպե՞ս չորս 8 –ի միջոցով ստանալ 89։ 88+8:8=89
- Ինչպե՞ս երեք 4 –ի միջոցով ստանալ 20։ 4x4+4=20
Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ։ Ինչպե՞ս չորս հատ 5-ի միջոցով ստանալ 15:
Լուծում՝ 5x5—5—5=15
Պատ․՝ 5×5-5-5
Ինչպե՞ս 5 հատ 6-ի միջոցով ստանալ 42։
Լուծում՝ 6x6։6x6+6=42
Պատ․՝ 6×6։6×6+6
Օրինակ՝ VI−IV=IX
VI+IV=X
X+II=VII X-II=VIII
IV+III=V IV+II=VI
VIII—III=X VIII+II=X
VIII=VI−I VII=VI+I
XI+IV=VI XI-IV=VII
VII+III=V VII—III=IV
XII+II=XVI XII+II=XIV
Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
V+III=VI V+II=VII
VI—III=VIII VI+II=VIII
5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 5 տարի հետո։ 16+5×3=31
4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 20 տարեկան։ Քանի՞ տարեկան էին նրանք միասին 4 տարի առաջ։ 20-4×3=8
Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
6 տարի առաջ Նարեն, Արեգը և Նատալին միասին 24 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 6 տարի հետո։ 24+6×3=42
8 տարի հետո Մանեն, Անին, Սամվելը և Արմենը միասին 30 տարեկան են։ Քանի՞ տարեկան էին նրանք միասին 4 տարի առաջ։ 30-4×4=14
Հյուրասենյակ=լայնություն-4 մ․, երկարություն-5մ․, մակերես=4×5=20 m car.
Խոհանոց=լայնություն-2 մ․, երկարություն-5 մ․, մակերես=2×5=10 m car.
Տարբերություն=20 m car.-10 m car.=10 m car.
Իմ ուսումնական աշունը
Պատումների շարք
Տղան երազանքների քաղաքում
Կար չկար, մի քաղաք կար, որտեղ մարդիկ միշտ երազանքներ էին պահում, բայց ոչ մեկի մոտ այսպիսի երազանք չկար, որ աշուն սկսվի։ Այդ քաղաքը կոչվում էր՝ Անաշնոպոլիս։ Մի օր, երբ մարդիկ երազանքների մեջ էին ընկել, քաղաք եկավ մի ճամփորդ տղա, որի հայրենիքում աշուն էր։ Նա հարցրեց բոլորին․
— Ինչո՞ւ ձեր քաղաքում աշուն չէ։
Բոլորը քարացել էին, չգիտեին ինչ պատասխանեին և ահա մի մարդ ասաց․
— Մեր քաղաքում աշուն չէ, որովհետև մենք չենք երազում աշնան մասին։
Ոմանք մտածմունքի մեջ ընկան, իսկ մյուսները համամիտ չէին և հանկարծ քաղաքում սկսվեց լսվել մարդկանց բղավոցներ։ Տղան շատ բարկացավ և բարկությունից չգիտես ինչպես աշուն սկսվեց։ Բոլորը զարմացան ու սկսեցին լուռ և աննկատ գնալ իրենց տներով, իսկ իրենց տները պանրե էին, բայց դիմանում էին սաստիկ ցրտերին։ Տղան տեսավ, որ տները պանրե են ու կերավ բոլոր տները։ Մարդիկ աղաղակում էին, իսկ տղան չաղացավ։ Այժմ նա քաղաքով չաղացած ման էր գալիս և չէր կարողանում նիհարել, բայց անընդհատ հիշում էր իր մոր խոսքերը․ <<Տղաս, հիշի՛ր, որ չի կարելի ագահ լինել>>։ Շուտով նա հասկացավ, որ գեր լինելը վատ բան է, սկսեց սպորտով զբաղվել, սնվել օգտակար մթերքներով և արդյունքում նիհարեց։ Տղան գիտակցելով իր սխալը, ապացուցեց բոլորին, որ նա ագահ չէ և միայնակ շինեց մարդկանց տները, բայց առաջվանից ավելի լավը։ Մարդիկ այնքան շնորհակալ էին, որ տղային դարձրեցին աշխարհում ամենահայտնին, իսկ տղան, որպես շնորհակալություն, մարդկանց տվեց ժողովրդի անվանում՝ Անաշնոպոլիսցիներ։
Իմ բնակավայրը, իմ թաղամասը
Ամեն մարդ ապրում է իր թաղամասում։ Թաղամասերը շատ-շատ են։ Ես ապրում եմ <<Մալաթիա Սեբաստիա>> վարչական շրջանում։
Այն հանրության մոտ հայտնի է որպես Բանգլադեշ։ Երբ թաղամասը շահագործման է հանձնվել, այդ օրը համընկել է Բանգլադեշ պետության Հնդկաստանից առանձնանալու հետ։ Այդքանով ամեն ինչ չի սահմանափակվում, մեր Բանգլադեշում էլ է տաք այնպես ինչպես մյուս Բանգլադեշում, քանի որ ինքը գտնվում է քաղաքի հարավային մասում: Նաև կոչվում է հարավարևմտյան թաղամաս։ Ես բնակվում եմ Օհանով փողոցում։ Թաղամասը գտնվում է Երևանում, հարավարևմտյան մասում։
Բնակավայրից մինչև իմ դպրոց՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 5 կամ 10 րոպե է։
Հիմնադրվել է 1980-ական թվականներին։
Հարևանությամբ է գտնվում <<Կինո Հայաստանը>>, որտեղ էլ գտնվում է Վահան Տերյանի արձանը։ Այս թաղամասում է գտնվում<<Սբ․ Մարիամ Աստվածածին>> և << Սբ․ երրորդություն եկեղեցին>>, որի հարևանությամբ էլ գտնվում է Անդրանիկ Օզանյանի արձանը։ Բնակելի շենքերը շրջապատված են 6 փոքրիկ այգիներով, որոնք կահավորված են մանկական խաղահրապարակներով։ Նաև ուզում եմ ասել, որ թաղամասի կենտրոնում կա շրջանաձև բաց պատ, որի վրա այբուբենի տառերն են։ Այստեղ կան շատ մանկապարտեզներ և դպրոցներ, մանկական զվարճանքի վայրեր երեխաների համար։
Այստեղ բնակչությունը խիտ է բնակեցված, իսկ երիտասարդները ավելի շատ են, քան` մեծահասակները։
Շենքերը ավելի շատ են, քան առանձնատները։
Մեր բնակավայրով հոսում է Հրազդան գետի ջրանցքը։
Իմ բնակավայրում չկան բնական կամ արհեստական լճակներ, բայց կցանկանայի ունենալ։
Ես և ընտանիքս լավ հարևաններ ենք՝ հոգատար, բարի։
Հարևանություն, հարևան նշանակում է իրար մոտ ապրող մարդիկ և լավ ընկերներ։
Ունեմ հարևաններ, որոնք ապրում են Արմավիրում, Արագածոտնում, Լոռիում, Զանգեզուրում, Գեղարքունիքում։
Մաթեմատիկա 22.10.2021թ․
Քառակուսու մի կողմը 10 cm է։ Հաշվի՛ր քառակուսու պարագիծը և մակերեսը։
Լուծում՝ P=10×4=40 cm
S=10×10=100 cm car.
Պատ․՝ P=40 cm, S=100 cm car.
Ուղանկյան երկարությունը՝ 35 cm է, իսկ լայնությունը՝ 5 cm անգամ փոքր է։ Հաշվի՛ր ուղանկյան պարագիծը և մակերեսը։
Լուծում՝ 1. 35:5=7
2. P=35×2+7×2=70+14=84 cm
3. S=35×7=245 cm car.
Պատ․՝ P=84 cm, S= cm car.
Եռանկյան կողմերը՝ 10, 11, 16 cm է։ Հաշվի՛ր եռանկյան պարագիծը։
Լուծում՝ 10+11+16=37 cm
Պատ․՝ P=37 cm
Եռանկյան մի կողմը՝ 50 cm է։ Գտի՛ր եռանկյան պարագիծը։
Լուծում՝ 50×3=150 cm
Պատ․՝ P=150 cm
1512 բազմապատկիր 222-ով։
Բազմապատկման նկարը այս հղումով։
https://drive.google.com/file/d/1fmaW8IQLMd4MMA7ugcjbiGDTCx34fmy_/view?usp=sharing
1640։40 սյունակաձև
Բաժանման նկարը այս հղումով։
https://drive.google.com/file/d/1X2KTvldjmUDo9eG3YjCzUkkepNpmwnNm/view?usp=sharing
Իմ հորինած խնդիրը։
Երկու ծառերի վրա կա 36 միջատ։ Նրանցից մեկը մյուսից 8-ով ավել է։ Յուրաքանչյուր ծառի վրա քանի՞ միջատ կա։
Լուծում՝ 1) 36-8=28
2) 28:2=14
3) 14+8=22
ստ․ 22+14=36
Պատ․՝ 14; 22
Ծագումով որտեղի՞ց եմ
Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է իմանալ իր ծագումնաբանությունը։ Ես ծնվել եմ Արմավիրում՝ Փարաքար գյուղում։ Իմ հայրը ծնվել է Նոր Հաճնում, իսկ մայրս՝ Երևանում․ նրա նախնիները Արմավիրից են։ Տատիկս և պապիկս ծնվել են Լոռիում։ Կարելի է ասել, որ իմ նախնիները Լոռիից են։ Լոռեցիները միամիտ են, պարզ, բարի, հյուրընկալ, բարեսիրտ ու առատաձեռն։ Միամիտ են, քանի որ հավատում են անիրականին և փորձում մյուսներին էլ համոզել։ Լոռեցիները իսկապես ընկերասեր են, հյուրասեր և առատաձեռն։ Սիրում են ամեն պատեհ առիթ օգտագործել և խնջույք կազմակերպել՝ փորձելով ձերբազատվել առօրյա հոգսերից։
Լոռեցիները ոչ այնքան միամիտ են, որքան ավելորդ հարցասեր։ Լոռեցին պետք է-պետք չի, հարց է տալիս: Լավագույն վկայությունը ամենահայտնի անեկդոտն է.
-Անձրև ա գալիս:
-Դռաաա՞նը:
Նունիսկ այո-ոչ պատասխան հայցող հարցերին լոռեցին չի կարող առանց հարցի պատասխանել: Հարցրեք լոռեցուն, թե արդյոք նա սոված է, երբեք այո կամ ոչ չեք լսի նրանից: Պատասխանի մի քանի տարբերակ կարող եմ առաջարկել.
— Խի՞:
-Բա կու՞շտ եմ:
-Սոված եմ, բա ի՞նչ եմ:
-Բա հո սովա՞ծ չեմ:
-Ես ի՞նչ գիդեմ:
Լոռվա բարբառի գրական տարբերակները։
Օրինակ՝ բիձա՝ բիձիկ, հորեղբայր, զրից՝ զրույց…
շաշ-ծալապակաս
բի-բեր
ապո-ախպեր
մլորած-մոլորված
ուտես ոչ- չուտես
հլե-հապա
ընչի-ինչու
քիրա-քույր
հոքիր-հորաքույր