Daily Archives: 2 Հկտ 2021

Հայաստան

Հայաստան - ԳլխավորԵրբևէ մտածել եք, թե Հայաստանին ինչ պետություններ են սահմանակից, իսկ հետաքրքրել է նրանց պատմությունը, նույնիսկ, եթե պետությունը մեզ թշնամի է։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։  «Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել Հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ․ թ․ ա․ 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին  և անկախություն նվաճում։ Հայաստանը 1-ին պետությունն է,որը պետական կրոն է հռչակել քրիստոնեությունը 301 թվականին։ Հայաստանին սահմանակից են չորս պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը և Վրաստանը։

Թուրքիան գնտվում է արևմուտքում, Ադրբեջանը՝ արևելքում, Վրաստանը՝ հյուսիսում, իսկ Իրանը՝ հարավում։

Եթե ձեզ հետաքրքրում է հարևան պետությունների մայրաքաղաքները, ապա նայեք այստեղ։

Թուրքիա-Անկարա

Ադրբեջան-Բաքու

Վրաստան-Թբիլիսի

Իրան-Թեհրան