Daily Archives: 5 Հկտ 2021

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Իմ կարծիքով ,դա նշանակում է, որ ամենուր դեղնած տերևներ են։

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Իմ կարծիքով դեղին հրդեհը կարմիր և դեղին տերևներն են, որոնք նման են հրդեհի, իսկ դեղին ծուխը, երբ քամի է փչում  ,և տերևները դառնում են բոց, թռչում են այս ու այն կողմ։

Քամին է այս ծով գանձերի տերը,

Քամին է այս գեղեցիկ աշնան հիմքը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Այս դեղնած տերևների վայելողը։

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ամեն, ամեն ինչ դեղնել է,

Դեղին են թվում է տերև ու ճյուղ։ 

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Որտեղ էլ նայես դեղին տերևներ են,

Այնքան դեղին տերևներ կան, որ կարծես հրդեհ լինեն։

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին, երբ փչում է ,լսվում է ջրվեժի, առվի, ծառի և ծտերի ձայները։

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Քամին է այս անկրկնելի աշնան հիմքը,

Եվ այս դեղին տերևների ընկերը։

3. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Այս բանաստեղծությունը ինձ հաղորդեց երևակայական տրամադրություն։ Հատկապես այս պահը․

Ամեն,ամեն  ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ։

3. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Աշնանը ամեն ինչ դեղնում է։ Լսվում է ջրվեժի և առվի քչքչոցը, թռչունների հրաժեշտի դայլայլը։ 

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

Իմ ընտանեկան ճամփորդությունը

Մենք այս սեպտեմբեր ընտանիքով մեկնել էինք Ղազարավան գյուղ։ Այն գտնվում Արագածոտնի մարզում։ Արագածոտնու մարզկենտրոնը Աշտարակն է։ Գյուղում մենք կանգ առանք փոքր եկեղուցու մոտ, որը տեղակայված էր բարձրության վրա։ Գյուղի մի մասում մենք պիկնիկ արեցինք։ Այդտեղ լսվում էր գետակի քչքչոցը։ Գետակի մոտ կար ընկուզենի և ես փորձեցի բնական պոպոքը։

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։ Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։

Ղազարավան գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան ստորին մասում, սառնորակ աղբյուրներով հարուստ վայրում, որից էլ սկիզբ է առնում Շաղվարդ գետը ։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 7 կմ հյուսիս-արևմուտք։ Ղազարավանի բնակիչների նախնիները գաղթել են Մուշի, Խլաթի, Բուլանըխի գյուղերից։ Բնակչությունը 633 է։ Գյուղի հարավում 19-րդ դարի կեսերից պահպանվում է Լազարու վանք կամ Ղազարու վանք եկեղեցին, որը կրում է 5-րդ դարի հայ նշանավոր պատմիչ Ղազար Փարպեցու անունը: Գյուղի անվանումն էլ պայմանավորված է պատմիչի անունով:  

Իմ կենդանին, բույսը

dav

Ես շատ եմ սիրում կենդանիներին և բույսերին։ Մեր տանը ես պահում եմ փող ծառ, որը 4 տարեկան է։ Նրա տերևները շատ շուտ են չորանում, բայց հարկավոր չէ հանել, որվհետև դրանք դառնում օգտակար նյութ բույսերի համար