Daily Archives: 8 Հկտ 2021

Քամու համբույր

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

Հինավուրց-օրերով հին, շատ տարիքավոր, ծերացած

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև,

Քամին, երբ փչեց տերևը սկսեց շարժվել։

Շշուկով դիպավ իր հարևանին,

Անձայն դիպավ կողքի տերևին,

Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև

Եվ լսվեց հանկարծ քամու խշխշոցը իմ գլխի վերև

Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Ու շարժվեց ծերացած կաղնին։

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծություններ աշնան մասին

Աշնան քամին արթնացավ,

Ծառերին տարուբերեց, կռացրեց և ուղղեց,

Այսպիսով աշնան քամին դարձավ աշնան խորհրդանիշը։

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում։

                   Բացատրություն

Իսկ քամին անվերջ փչում էր հեռվում։

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը ունի շատ-շատ գունավոր երանգներ, խիտ բնություն, թարմ օդ և հրաշալի բույր։

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

<<Քամին ու տերևը>>

Մի անգամ հեռավոր երկրում լճակի մոտակայքում կար մի գունեղ ծառ։ Ծառը տնկել էր երկրի առաջին մարդը, բայց ծառը դեռ չէր ծերացել։ Ամեն օր քամին գալիս էր լճակի մոտ իր ընկերոջը՝ Կարմրադեղինին, տեսակցության, որը ապրում էր ծառի մեջ։ Մի օր Կարմրադեղինը դուրս էր եկել իր տնից և հանկարծ տեսավ, թե ինչպես իր ընկեր՝ քամին, շտապելիս եկավ և ընկավ իր վրա, բայց նա չվնասվեց։ Քամին ասաց․

— Կարմրադեղին, չես պատկերացնի մեր տանը հայտնվել է տերևների և քամիների ամենահայտնի երգիչը և խնդրեց, որ քեզ փոխանցեմ, որ քո հայրն եկել է։

Կարմրադեղինը շատ ուրախացավ, երբ լսեց այդ լուրը, որովհետև ծնված օրվանից կորցրել էր իր հորը և մորը, սակայն մայրիկը չէր գտնվել։ Երբ նրանք հասան տուն, Կարմրադեղինը միանգամից փաթաթվեց հորը, իսկ քամին նախանձեց նրան, որովհետև իր մայրիկը և հայրիկը իրեն ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում։ Իսկ հետո նրանք խնջույք կազմակերպեցին և առավոտից մինչև երեկո ուրախացան։ Երբ խնջույքը ավարտվեց քամին որոշեց, որ ճանապարհի իր ընկեր Կարմրադեղինին և հայրիկին։ Ճանապարհին նրանց կանգնեցրեց մի կին՝ ասելով նրանց․

— Որ խնդրեմ չէի՞ք օգնի գտնել ինձ համար գիշերելու տեղ, ես կորցրել եմ իմ ընտանիքը և հիմա ընդհանրապես ո՛չ փող ունեմ, ո՛չ հարազատներ, ո՛չ ուտելիք, ո՛չ խմելիք։

Կարմրադեղինը ձայնից հիշեց, որ նա իր մայրն է և բացականչեց․

— Մայրի՜կ։

Այդ պահին հայրն էլ զգաց, որ այդ կինը՝ Կարմրադեղինի մայրն է և նույպես բացականչեց։ Մայրիկը, հայրիկը և որդին քամուն ասացին․

— Այս գիշեր մնա մեզ հետ, գիշերի, իսկ առավոտյան կգնաս քո սեփական տուն։

Հաջորդ օրը քամին արդեն գնում է իր տուն։ Երբ  հասավ տուն, տեսավ, որ ծնողները միանգամից գրկեցին։ Պատճառն այն էր, որ քամին իր ծնողներին բացիկ էր թողել, որտեղ գրված էր ․<<Սիրելի ծնողներ, ես հասկացել եմ ձեր անուշադրություն պատճառը։ Ես միշտ ձեզ պատասխանում էի, հայհոյում, բողոքում և հարվածում։ Ես փոխվել եմ, այլևս այդպիսին չեմ և ես զղջում եմ իմ արածները ու ներողություն եմ խնդրում >>։ Արդեն ամբողջ աշխարհը գիտեր այդ մասին։ Ժողովուրդները նույնպես փոխվեցին, և աշխարհը դարձավ բարեկիրթ մարդկանցով լցված աշխարհ։