Daily Archives: 11 Հկտ 2021

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Սարի վրա ծիրան է կախված ճյուղից,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Ծաղիկներով լի լանջում իր հանգիստն  է վայելում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Անտառը կարծես լինի արևի ալիքաձև մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Պահել է իր գրկում և բաց չի թողնում։
2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս հասկանում…
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Ժայռի ստվերը գետափին է ընկել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Ժայռի ստվերը կարծես գետի վրա ջուր խմելիս լինի ,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ամպի հովն ընկել է,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Ինքն էլ չի հասկանում, թե ուր է գնում։
3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։
Քարափի վրա արևը շողում է անդադար
Քարափի վրա արևը շողում է անդադար
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Ծիծեռնակի թևը կարծես դեղին հրդեհ լինի։
4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
Այս բանաստեղծության մեջ մայրամուտը ոսկեգույն գույն ունի է։
5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:
Համո Սահյան Մայրամուտ — Սամվել Արզումանյանի բլոգLurer.com | Ամենագեղեցիկ գույնը մայրամուտի գույնն է (լուսանկարներ)Stream Մայրամուտ by Ruzanna Chatinyan | Listen online for free on SoundCloud
6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
Իմ տեսած մայրամուտը նման է այս բանստեղծությանը նրանով, որ ոսկեգույն է։
7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։
Մայրամուտ բառը ծագել է մայր և մուտ բառերից։ Մայր նշանակում է խավար, իսկ մուտ բառը նշանակում է մուտք, մտնելը։

Հայկ և Բել

Երբ ես լսեցի Հայկի և Բելի ավանդազրույցը, ես հավանեցի Հայկ նահապետին։

Այժմ ես կբնութագրեմ հերոսներին։

Ես կարծում եմ, որ Հայկը՝ հայերի նախնին, շատ քաջ է, հայրենասեր և բարեհոգի, իսկ Բելը՝ Բաբելոնի թագավորը, ինքնահավան է, չարոգի և վախկոտ։

Իմ նկարը՝ Հայկ և Բել

 

Իմ նկարը՝ Հին Հայաստան