Posted in Մայրենի

Մայրենի 19․10․2021թ․

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ հնարավորինս շատ բառեր ավելացնելով։

Անձրևը կտրվել է։ Հորդառատ անձրևը ծիածանից հետո կտրվել է։

Երկինքը մաքուր է։ Անամպ և երկնագույն երկինքը առավոտյան մաքուր է լինում։

Արևը փայլում է։ Ցերեկվա լույսին արևը ուրախ-ուրախ փայլում է։

Օրը տաք է։ Երևանում միշտ օրը տաք է հուլիսին։ 

Բակը գեղեցիկ է։ Մեր բակը գեղեցիկ է իր գույներով։

Ծառերը ծաղկել են։ Գյուղի ծառերը դաշտում ծաղկել են։

Ծաղիկները բացվել են։ Բուրավետ և գեղեցիկ ծաղիկները մեր բակում բացվել են։

Բակը կանաչել է։ Գարնան առաջին օրը մեր բակը կանաչել էր։ 

Անվանի՛ր մեկ բառով։

թռչունների խումբ-երամ

գայլերի խումբ-ոհմակ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-զույգ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող-երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-եղյամ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

սենյակ, ցուցակ, արժեք, դարակ, լույս, թանկ, որակ։

Թանկարժեք, դասացուցակ, գրասենյակ, լուսավոր, անորակ, գրադարակ

Տրված վերջածանցներով նոր բառեր կազմի՛ր։

որդ, ական, իչ, ուհի, իկ, անոց։

Հայկական, գրիչ, գեղեցկուհի, փոքրիկ, աղբանոց, հեծանվորդ

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու մենակությունը:

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը նստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն օր միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ: