Daily Archives: 20 Հկտ 2021

Ծագումով որտեղի՞ց եմ

Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է իմանալ իր ծագումնաբանությունը։ Ես ծնվել եմ Արմավիրում՝ Փարաքար գյուղում։ Իմ հայրը ծնվել է Նոր Հաճնում, իսկ մայրս՝ Երևանում․ նրա նախնիները Արմավիրից են։ Տատիկս և պապիկս ծնվել են Լոռիում։ Կարելի է ասել, որ իմ նախնիները Լոռիից են։ Լոռեցիները միամիտ են, պարզ, բարի, հյուրընկալ, բարեսիրտ ու առատաձեռն։ Միամիտ են, քանի որ հավատում են անիրականին և փորձում մյուսներին էլ համոզել։ Լոռեցիները իսկապես ընկերասեր են, հյուրասեր և առատաձեռն։ Սիրում են ամեն պատեհ առիթ օգտագործել և խնջույք կազմակերպել՝ փորձելով ձերբազատվել առօրյա հոգսերից։

Լոռեցիները ոչ այնքան միամիտ են, որքան ավելորդ հարցասեր։ Լոռեցին պետք է-պետք չի, հարց է տալիս: Լավագույն վկայությունը ամենահայտնի անեկդոտն է.
-Անձրև ա գալիս:
-Դռաաա՞նը:

 

Նունիսկ այո-ոչ պատասխան հայցող հարցերին լոռեցին չի կարող առանց հարցի պատասխանել: Հարցրեք լոռեցուն, թե արդյոք նա սոված է, երբեք այո կամ ոչ չեք լսի նրանից: Պատասխանի մի քանի տարբերակ կարող եմ առաջարկել.
— Խի՞:
-Բա կու՞շտ եմ:
-Սոված եմ, բա ի՞նչ եմ:
-Բա հո սովա՞ծ չեմ:
-Ես ի՞նչ գիդեմ:

Լոռվա բարբառի գրական տարբերակները։

Օրինակ՝ բիձա՝ բիձիկ, հորեղբայր, զրից՝ զրույց…

շաշ-ծալապակաս

բի-բեր

ապո-ախպեր

մլորած-մոլորված

ուտես ոչ- չուտես

հլե-հապա

ընչի-ինչու

քիրա-քույր

հոքիր-հորաքույր

Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Աշնան փուլերը

2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։

Մշուշ-մառախուղ, մեգ

Շղարշ-քող

Խաշամ-ծառերից թափված աշնան տերևներ

Հնար-միջոց, ճար

2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։

Մառախուղների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անվստահ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Միջոց չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Քամին իր ուժգնությամբ ամեն ինչ տակն ու վրա է անում՝ հասնելով ամպին։

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ամպը թուլացել է և չի կարողանում առաջվա պես որոտալ։

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Ցերեկն էլ է ցրտից թուլացել։

4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Խշխշալ, որոտալ

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։

Մի անգամ Մշուշների աշխարհում միջադեպ էր եղել։ Բոլորը իրենց գովում էին, բայց մարդիկ չէին նեղվում։ Մի մարդ կար, որի անունը՝ Կլիֆոր էր։ Կլիֆորը ասաց․

— Խաշամի վերևի ամպը տեսնում ե՞ք։ Տեսնում ե՞ք, ոնց է որոտում, իսկ նրա կողքի նստած քամին, տեսնում ե՞ք, ոնց է ցուրտ փչում։ Դա ձեր գլուխ գովալուց է։ Դուք չե՞ք լսել քամու և ամպի առասպելը, որ, եթե գլուխ գովես, նրանք կբարկանան և վատություններ կանեն մեր հանդեպ։ Այդժամ բոլորը ապշեցին և սկսեցին միմյանց նկատմամբ բարեկիրթ լինել։

5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։

Ես կարծում եմ, որ գերակշռում է գործողությունը, որովհետև բանաստեղծության մեջ շատ-շատ գործողություններ կան։

Անհամարձակ քամին

Ամառային մի գեղեցիկ օր, քամին քնել էր։  Երազում տեսնում էր՝ գունավոր տերևներ, ծիծեռնակների ծլվլոցներ և իր աշխատանքը։ Քամու աշխատանքը վազելն էր ու ծառերի ոսկեգույն մազերի հետ խաղալը։ Երբ եկավ աշունը, քամին արթնացավ և գնաց աշխատանքի։ Ճանապարհին նա հանդիպեց բազում տարբեր քամիների։ Մեկի անունը՝ Տիկին Տորնադո, մյուսինը՝ Պարոն Մրրիկ, իսկ երեխաներին անվանում էին՝ Զեփյուռ։ Նա այնքան անհամարձակ էր, որ վախենում էր իր հայրիկից և մայրիկից։ Մյուս օրը Քամին պետք է գնար տարբեր երկրներ, որպեսզի դպրոցում սովորեր լինել համարձակ։ Երբ նա վերջացրեց բոլոր դասերը, այնքան համարձակ էր, որ նույնիսկ քամիների ամենաուժեղից չէր վախենում, իսկ տանը մայրիկը և հայրիկը ապշած էին։ Մի օր հայրը նրան ասաց․

— Քամի՛, դու պետք է լինես ուժեղ և համարձակ, ոչ թե՝ խելացի, իսկ նա ասում էր․

— Հայրի՛կ, կարևորը մենակ ուժեղ և համարձակ լինելը չէ, պետք է նաև խելացի լինես։