Daily Archives: 25 Հկտ 2021

Իմ բնակավայրը, իմ թաղամասը

Ամեն մարդ ապրում է իր թաղամասում։ Թաղամասերը շատ-շատ են։ Ես ապրում եմ <<Մալաթիա Սեբաստիա>> վարչական շրջանում։

Այն հանրության մոտ հայտնի է որպես Բանգլադեշ։ Երբ թաղամասը շահագործման է հանձնվել, այդ օրը համընկել է Բանգլադեշ պետության Հնդկաստանից առանձնանալու հետ։ Այդքանով ամեն ինչ չի սահմանափակվում, մեր Բանգլադեշում էլ է տաք այնպես ինչպես մյուս Բանգլադեշում, քանի որ ինքը գտնվում է քաղաքի հարավային մասում: Նաև կոչվում է հարավարևմտյան թաղամաս։ Ես բնակվում եմ Օհանով փողոցում։ Թաղամասը գտնվում է Երևանում, հարավարևմտյան մասում։

Բնակավայրից մինչև իմ դպրոց՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 5 կամ 10 րոպե է։

Հիմնադրվել է 1980-ական թվականներին։

Հարևանությամբ է գտնվում <<Կինո Հայաստանը>>, որտեղ էլ գտնվում է Վահան Տերյանի արձանը։ Այս թաղամասում է գտնվում<<Սբ․ Մարիամ Աստվածածին>> և << Սբ․ երրորդություն եկեղեցին>>, որի հարևանությամբ էլ գտնվում է Անդրանիկ Օզանյանի արձանը։ Բնակելի շենքերը շրջապատված են 6 փոքրիկ այգիներով, որոնք կահավորված են մանկական խաղահրապարակներով։ Նաև ուզում եմ ասել, որ թաղամասի կենտրոնում կա շրջանաձև բաց պատ, որի վրա այբուբենի տառերն են։ Այստեղ կան շատ մանկապարտեզներ և դպրոցներ, մանկական զվարճանքի վայրեր երեխաների համար։

Այստեղ բնակչությունը խիտ է բնակեցված, իսկ երիտասարդները ավելի շատ են, քան` մեծահասակները։

Շենքերը ավելի շատ են, քան առանձնատները։

Մեր բնակավայրով հոսում է Հրազդան գետի ջրանցքը։

Իմ բնակավայրում չկան բնական կամ արհեստական լճակներ, բայց կցանկանայի ունենալ։

Ես և ընտանիքս լավ հարևաններ ենք՝ հոգատար, բարի։

Հարևանություն, հարևան նշանակում է իրար մոտ ապրող մարդիկ և լավ ընկերներ։

Ունեմ հարևաններ, որոնք ապրում են Արմավիրում, Արագածոտնում, Լոռիում, Զանգեզուրում, Գեղարքունիքում։