Իմ ուսումնական աշունը

Պատումների շարք

Տղան երազանքների քաղաքում

Կար չկար, մի քաղաք կար, որտեղ մարդիկ միշտ երազանքներ էին պահում, բայց ոչ մեկի մոտ այսպիսի երազանք չկար, որ աշուն սկսվի։ Այդ քաղաքը կոչվում էր՝ Անաշնոպոլիս։ Մի օր, երբ մարդիկ երազանքների մեջ էին ընկել, քաղաք եկավ մի ճամփորդ տղա, որի հայրենիքում աշուն էր։ Նա հարցրեց բոլորին․

— Ինչո՞ւ ձեր քաղաքում աշուն չէ։

Բոլորը քարացել էին, չգիտեին ինչ պատասխանեին և ահա մի մարդ ասաց․

— Մեր քաղաքում աշուն չէ, որովհետև մենք չենք երազում աշնան մասին։

Ոմանք մտածմունքի մեջ ընկան, իսկ մյուսները համամիտ չէին և հանկարծ քաղաքում սկսվեց լսվել մարդկանց բղավոցներ։ Տղան շատ բարկացավ և բարկությունից չգիտես ինչպես աշուն սկսվեց։ Բոլորը զարմացան ու սկսեցին լուռ և աննկատ գնալ իրենց տներով, իսկ իրենց տները պանրե էին, բայց դիմանում էին սաստիկ ցրտերին։ Տղան տեսավ, որ տները պանրե են ու կերավ բոլոր տները։ Մարդիկ աղաղակում էին, իսկ տղան չաղացավ։ Այժմ նա քաղաքով չաղացած ման էր գալիս և չէր կարողանում նիհարել, բայց անընդհատ հիշում էր իր մոր խոսքերը․ <<Տղաս, հիշի՛ր, որ չի կարելի ագահ լինել>>։ Շուտով նա հասկացավ, որ գեր լինելը վատ բան է, սկսեց սպորտով զբաղվել, սնվել օգտակար մթերքներով և արդյունքում նիհարեց։ Տղան գիտակցելով իր սխալը, ապացուցեց բոլորին, որ նա ագահ չէ և միայնակ շինեց մարդկանց տները, բայց առաջվանից ավելի լավը։ Մարդիկ այնքան շնորհակալ էին, որ տղային դարձրեցին աշխարհում ամենահայտնին, իսկ տղան, որպես շնորհակալություն, մարդկանց տվեց ժողովրդի անվանում՝ Անաշնոպոլիսցիներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով