Daily Archives: 28 Հկտ 2021

Իմ բույսը

Ես աճեցնում եմ փողի ծառ, որը 5 տարեկան է։ Այս ծառը նաև անվանում են՝ Թանձրատերևուկ։ Ես այն ջրում եմ, բայց ոչ հաճախ, քանի որ այն կարող է թառամել։ Ջրելուց բացի ես խնամում եմ և ուշադիր եմ նրա նկատմամբ, իսկ տատիկս էլ ինձ օգնում է։ Ոմանք հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն, ոմանք էլ ուղղակի օգտագործում են այն  որպես բուժիչ միջոց:

Եթե որևէ մեկը հիվանդացել է, բույսի վիճակը սկսում է կտրուկ վատանալ. այն թորշնում է, տերևները սկսում են թափվել։ Երբ հիվանդը լավանում է, այս բույսը կրկին նախկին տեսքն է ընդունում։ Չնայած այս բույսը բավական հայտնի է, շատերը տեղյակ չեն նրա հակաբակտերիալ, հակավիրուսային և հակաբորբոքային հատկությունների մասին։ Այս բույսն ունի տարբեր անվանումներ՝ երջանկության ծառ, փողի ծառ: Ունի նաև գիտական անվանում: Սակայն այս տնային բույսի ամենատարածված անվանումը երջանկության ծառ է: 

Ահա և վերջացավ իմ նյութը, բայց փողի ծառը դեռ շարունակում է աճել։