Daily Archives: 8 Նյմ 2021

Ֆլեշմոբի առաջին մակարդակ

Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքները։

Հենրի

 

Արմենի գրքերը 13-ով շատ են Կարենի գրքերից: Նա իր գրքերից 3 հատը տվեց Կարենին: Դրանից հետո Արմենը Կարենից քանի՞ գիրք ավելի ունեցավ:

1. 13-3=10

2. 10-3=7

Պատ․՝ 7 գիրք

 

Տիկին Արևը պատրաստում է բրդուճներ։ Յուրաքանչյուր բրդուճի մեջ դնում է երկու ձու: Քանի՞ բրդուճ կպատրաստի տիկին Արևը, եթե օգտագործի երկուսուկես տուփ ձու, ամեն տուփում՝ 24 ձու:

1․ 24։2=12

2. 24+24+12=60

3. 60:2=30

 Պատ․՝ 30 բրդուճ

 

 

5 վարունգի և 4 գազարի համար 120 դրամ են վճարել, իսկ 3 վարունգի և 4 գազարի համար՝ 80 դրամ։ Ի՞նչ արժե յուրաքանչյուր բանջարեղենի մեկ հատը:

1․ 5-3=2

2. 120-80=40

3. 40:2=20 վարունգ

4․ 20×3=60

5. 80-60=20

6. 20:4=5

Պատ․՝ 20 վարունգ; 5 գազար

 

Արսինեն ծաղկի 23 թուփ տնկեց: Բոլոր թփերը, բացի ութից, մանուշակներ էին։ Մանուշակի քանի՞ թուփ տնկեց Արսինեն:

1․ 23-8=15

Պատ․՝ 15

 

Պարտեզում շարքով տնկված էր վարդի 25 թուփ: Մեղուն նստած էր շարքի մի ծայրից հաշված՝ 17-րդ թփի վրա, իսկ խխունջը՝ շարքի մյուս ծայրից հաշված՝ 14-րդի վրա։ Մեղվի ու խխունջի միջև քանի՞ թուփ կար։

                                                    Խխունջ                         Մեղու

1; 2; 3; 4; 5; 6; 7; 8; 9; 10; 11; 12; 13; 14; 15; 16; 17; 18; 19; 20; 21; 22; 23; 24; 25

Պատ․՝ 4

 

Երկրորդ տարբերակ

1. 17+14=31

2. 31-25=6

3. 6-2=4

 

Տուփում կա 10 կանաչ և 5 սև մատիտ: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, որ հանած մատիտների մեջ ամեն գույնից մատիտ լինի:

Պատ․՝ 6

 

1, 2, 3, 5, 8, 13, 21, … թվերը գրված են որոշակի կանոնով: Կռահի՛ր կանոնը և գրի՛ր հաջորդ թիվը:

Պատ․՝ 22

 

Ագռավն ու մուկը օրական միասին ուտում են 2 հատ ընկույզ: Նրանք միասին քանի՞ հատ ընկույզ կուտեն 2 շաբաթում:

1․ 2×7=14

2. 2×14=28

Պատ․՝ 28

 

Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաքիչը քանի՞ էջ ունի այդ գիրքը:

5; 15; 25; 35; 45; 50; 55; 65; 75; 85; 95; 105; 115; 125; 135

Պատ․՝ 135

 

Ֆլեշմոբի երկրորդ մակարդակ

Անխորագիր պատկեր

Պատ․՝ 68

 

Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

21=7×3; 3×7

3+7=10; 7+3=10

 

Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

336:3=112

Նախորդ զույգը-110

Հաջորդ զույգը-114

Մեծը՝114

 

Մարիամն ամեն օր գրում է այդ օրվա ամսաթիվն ու ամիսը, այնուհետև հաշվում է թվանշանների գումարը: Օրինակ՝ մարտի 26-ը գրում է այսպես՝ 26.03, գումարը կլինի՝ 2+6+0+3=11: Մարիամի ստացած ամենամեծ գումարը ո՞րը կլինի։

29․09=2+9+0+9=20

Պատ․՝ 20

 

Ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները, եթե 11-րդ գազարը կերել էր երեքշաբթի օրը:

Հինգշաբթի

 

Փուչիկները վաճառվում են տարբեր փաթեթներով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է՝ 5, 10 կամ 25 հատ փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:

25×2+10×2=50+20=70

Պատ․՝ 4 տուփ

 

Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

3+4=7 ուղևոր իջան

6+3=9 ուղևոր բարձրացան

9-7=2 

15-2=13

Պատ․՝ 13

 

Երկու դարբին միասին աշխատելով՝ որոշակի աշխատանք կարող են կատարել 8 օրում։ Երկրորդ դարբինը միայնակ քանի՞ օրում կարող է կատարել այդ աշխատանքը, եթե առաջին դարբինը այն կատարում է 12 օրում։

1. 12-8=4 օր

2. 8։4=2

3. 12×2=24

Պատ․՝ 24

 

Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է, մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։

Պատ․՝ Խնձոր-կարմիր

Տանձ-սպիտակ

 

 

Դասարանի բոլոր 30 սովորողները ցանկություն հայտնեցին մասնակցելու ֆուտբոլի կամ բասկետբոլի մրցումներին: Նրանցից 15-ը ցանկություն հայտնեց մասնակցելու ֆուտբոլի մրցումներին, իսկ 20-ը` բասկետբոլի: Քանի՞ սովորող մասնակցեց և՛ ֆուտբոլի, և՛ բասկետբոլի մրցումներին:     

1․ 15+20=35

2. 35-30=5

Պատ․՝ 5