Posted in Մայրենի

Լավն ու վատն իմ դպրոցում

Ես հաճախել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր 5 տարեկանից։ Ինձ միշտ դուր է եկել դպրոցի ամեն մի մանրուք, բայց կան այնպիսի պահեր, որ ինձ դուր չեն գալիս։ Ամենաշատը ինձ դուր է գալիս  ուսուցիչների ջանք գործադրելը սովորողների նկատմամբ։ Այս դպրոցում ինձ ամենաշատը դուր է գալիս միջավայրը, երեխաները, դասավանդողները և միմյանց հանդեպ բարի և ընկերական լինելը։ Ես կարող եմ համեմատել մեր դպրոցը ուրիշ դպրոցների հետ, որոնք այդքան էլ նման չեն մեր դպրոցին։ Մյուս դպրոցներում չկա այն ամենը, ինչը կա մեր դպրոցում։ Օրինակ՝ ուրիշ դպրոցներում ազատություն չկա, բայց ազատություն չի նշանակում՝ ինչ ուզել անել։ Ազատություն նշանակում է մտածել ազատ և սովորել ազատ միջավայրում։

Իմ դպրոցը շատ լավն է։ Ոմանք այդքան էլ չեն հետևում կանոններին։ Ես միշտ մտածել եմ այնպես անել, որ բոլոր աշակերտները սիրեն դպրոցը և հարգեն բոլորի աշխատանքը։ Ես դպրոցում չեմ սիրում աշակերտների անտարբերությունը, երեխաների կռվելը և նախանձը։ 

Ես հուսով եմ, որ մի օր մենք կհասկանանք մեր սխալները և կդառնանք ավելի լավը, կսովորենեք ուրախանալ մեկս մյուսի հաջողություններով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով