Daily Archives: 20 Նյմ 2021

Եղնիկը հեքիաթի իմ հորինած շարունակությունը

Ավետիք Իսահակյան — «Եղնիկը» | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Եղնիկը մի օր որոշեց ճամփորդել։ Նա անցավ անտառների ու մարգագետինների միջով և գտավ եղջերուների և եղնիկների հովիտ։ Այնտեղ նա որոշեց անցկացնել հետաքրքիր օրեր և այդ ամենը գրառել <<Եղնիկի արկածները>> գրքում։ Այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր և անբացատրելի։ Բոլոր եղջերուները առվակներից և ծովերից ջուր էին խմում, իսկ փոքրիկ եղնիկները վազվզում էին և խաղում։ Գիշերը ահավոր քամի էր, և եղնիկը որոշեց պատսպարվել, բայց ոչ մի տեղ չկար թաքնվելու համար։ Այդ ժամ նրան օգնության հասան փոքրիկ խլուրդն ու ծովախոզուկը։ Նրանք միասին փոքրիկ բույն պատրաստեցին և քնեցին։ Առավոտյան փոքրիկ կենդանիները եղնիկին ասացին․

— Արի՛ մեզ հետ ուտելիք հայթայթելու։ Մենք լսել ենք, որ հովտի մոտակայքում անտառ կա և կարելի է ուտելիք հայթաթել։

— Կներեք, բայց ես չեմ գա,- ասաց եղնիկը։

Նա այդպես ասաց, քանի որ սկսեց առաջվա պես վախենալ, բայց չկարողացավ առանց իր ընկերների ապրել ու որոշեց գտնել նրանց։ Նրան հաջողվեց գտնել կենդանիներին, և նրանք միասին պատրաստեցին մի գեղեցիկ տնակ, որտեղ ապրեցին ուրախ և երջանիկ։ Այդ ամենը գրեց իր գրքի մեջ և դարձավ աշխարհի առաջին եղնիկ արկածներ գրողը։