Daily Archives: 23 Նյմ 2021

Կարմիր ծով

Կարմիր երազանք, կարմիր կարոտ, Կարմիր ծով. հնամենի երկիրը կախարդում է. լրագրողների սպասված ու անմոռանալի այցը Եգիպտոս | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական ...

Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն։ Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ — Էլ — Մանդեբի նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն, եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։  Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը։ Հինավուրց ժամանակներից ենթադրվում էր, որ այս ծովն ունեցել է կախարդական հատկություններ ՝ իր գույնի պատճառով։ Կարմիր ծով մտնելիս և լողալիս ձեռք մի տվեք ծովային կենդանիներին։ Կարմիր ծովում կա 1200 տեսակ ձուկ, 1000-ին մոտ անողնաշարավորների տեսակներ: Լսել ե՞ք թունավոր ֆուձի-ձկան մասին, որին Ճապոնիայում կտրատում ու եփում են հատուկ դասընթաց անցած խոհարարները: Խոհարարի մի սխալ և ռեստորանի հաճախորդը մահանում է այդ ձկան թույնից: Կարմիր ծովում լողում է նրա մոտ բարեկամը:

Մայրենի 23․11․2021թ․

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։

Չարաճճի քոթոթները վազվզում են անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։

Երփներանգ ծաղիկները ծաղկել էին դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։

Ուրախ երեխաները թռչկոտում էին իրենց ընկերների հետ։

Տղան ֆուտբոլ է խաղում։

Տղաները ֆուտբոլ են խաղում։

Դասը ավարտվեց։

Դասերը ավարտվեցին։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։

Արծիվը սավառնում էր։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։

Արջը թավալվում էր։

Ուսուցչուհին ժպտում է իր սսվորողներին։

Ուսուցչուհին ժպտում է։