Daily Archives: 26 Նյմ 2021

Աշնան վերջին տերևը

Կարինե Մանասյան: Աշնան կամակոր տերևը

Մի անգամ ես արթնացա քնից և զարմացա։ Տերևները շատ քիչ էին բակում․ ծառերի վրա ոչ  մի տերև չկար։ Նախաճաշին թեյը ավելի տաք էր մայրիկը մատուցում և ես հարցրեցի․

-Մայրի՛կ, ինչո՞ւ ես թեյն ավելի տաք մատուցում։

-Աղջի՛կս, որովհետև ձմեռն է մոտենում։

Այդ ժամանակ ես մտածմունքի մեջ ընկա․ <<Աշունը շատ կարճ տևեց, բայց ինչո՞ւ>>։ Մի քանի ժամ անց դուրս եկա զբոսանքի և միայն մի տերև էր, որ դեռ մնացել էր։ Ես մտածեցի, որ եթե միայն այս տերևն է մնացել, ապա պետք է պահպանել այն։ Մյուս օրը ես տերևի հետ եկա նախաճաշի և մայրիկը հարցրեց․

-Աղջի՛կս, ինչո՞ւ ես տերևը բերել տուն։

-Մայրի՛կ, ես որոշել եմ, որ պետք է պահպանեմ այս տերևը, քանի որ մենակ դա է մնացել աշնանից։

Երբ ձմեռը եկավ, տերևը չորացավ և փշրվեց։ Առավոտյան ես շատ տխրեցի և ո՛չ թե նրա համար, որ փշրվել էր տերևը, այլ, որ կորցրել էի աշնան վերջին մնացորդը։ Այդ ժամանակ մի կաչաղակ ելավ պատուհանագոգին և կչկչաց։ Երբ կաչաղակը գնաց, ես հասկացա, որ ամեն ինչ չի կարող այդպես մնալ։ Ամեն բան փոխվում, տեղաշարժվում է և նորից գալիս է։

Պատիկ և բաժանարար

Քանի՞ բաժանարար ունի 12-ը։

12` 1, 12, 2, 6, 3, 4

6 հատ

Քանի՞ բաժանարար ունի 24-ը։

24՝ 1, 24, 2, 12, 3, 8, 4, 6

8 հատ

Քանի՞ բաժանարար ունի 32-ը։

32՝ 1, 32, 2, 16, 4, 8, 

6 հատ

Քանի՞ բաժանարար ունի 40-ը։

40՝ 1, 40, 2, 20, 4, 10, 5, 8

8 հատ

Թվարկիր 16-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 16-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

16՝ 1, 16, 2, 8, 4 

5 հատ

Ամենափոքր՝ 1

Ամենամեծ՝ 16

Թվարկիր 21-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 21-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։

21՝ 1, 21, 3, 7

Ամենափոքր՝ 1

Ամենամեծ՝21

Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

34+1=35

Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

65+1=66

Ո՞ր թիվն է 124-ի ամենամեծ բաժանարարը։

124

Գտիր  15-ի  հնգապատիկը։

15×5=75

Գտիր  189-ի  տասնապատիկը։

189×10=1890

Թվարկիր  7-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 50-ից։

7` 7, 14, 21, 28, 35, 42, 49

Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։

4` 4, 8, 12, 16, 20, 24…

Ամենափոքր պատիկ թիվ՝ 4

Գրեք  16-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 32-ից։

16՝ 48, 64․․․

Գրեք  17-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 17-ի պատիկ ամենափոքր թիվը։

17՝ 17, 34, 51․․․

Ամենափոքր՝ 17

Թվարկիր  18-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 18-ի պատիկ ամենափոքր թիվը։

18՝ 18, 36, 54․․․

Ամենափոքր՝ 18

Թվարկիր 100-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 800-ից։

100՝ 100, 200, 300, 400, 500, 600, 700

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Իմ կազմած առաջադրանքները՝

Թվարկիր 20000-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 90000-ից։

Լուծում՝

20000՝ 20000, 40000, 60000, 80000

 

Գտիր  25000-ի  հինգապատիկը։    

Լուծում՝

25000×5=125000

 

Գտիր  7000-ի  տասնապատիկը։    

7000×10=70000

 

Գտիր ամենամեծ եռանիշ թվի տասնապատիկը։

999×10=9990

Օվկիանոսների մասին

Չնայած ընդունված է տարանջատել օվկիանոսները, սակայն աղի ջրի ամբողջությունը երկրագնդի վրա կոչում են Համաշխարհային օվկիանոս: Ջրի մասնիկների անընդհատ ազատ տեղաշարժը ունի ֆունդամնետալ նշանակություն օվկիանոսագիտության մեջ։ Նախորդ դարի կեսերից գիտական ասպարեզում ընդունված է այս չորս օվկիանոսներին ավելացնել ևս մեկը՝ Հարավային օվկիանոսը, որը կազմվում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային՝ մերձանտարկտիկական ջրերից, սակայն տվյալ նյութը հաշվի չի առնում Հարավային օվկիանոսի գոյությունը և վերաբերում է ավանդաբար ընդունված 4 օվկիանոսներին: Օվկիանոսները, որքան էլ որ կապակցված են միմյանց, սակայն նաև շատ տարբեր են իրենց ջրաջերմային հատկություններով, հատակի ռելիեֆով, տնտեսական կարևորությամբ, ձևավորման ժամանակահատվածով և այլ առանձնահատկություններով: Ամենամեծ օվկիանոսն է Խաղաղը՝ 179 մլն կմ², որը զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի գրեթե կեսը և մի փոքր է զիջում մյուս երեք օվկիանոսներին միասին վերցրած: