Daily Archives: 30 Նյմ 2021

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է։ Ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։ Մատենադարանի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ Կորյունի արձանն է։

Մատենադարանը հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»։

Մատենադարան