Առաջին ուսումնական շրջան

Բա՛րև ձեզ։ Ես Նատալի Մնացականյանն եմ։ Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, Արևմտյան դպրոցում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և ունեմ շատ հավատարիմ ընկերներ։ Այժմ կպատմեմ իմ առաջին ուսումնական շրջանի մասին։

 

Մայրենի

Մայրենիից այս առաջին ուսումնական շրջանում սովորել եմ շատ ու շատ նորանոր բաներ։ Մայրենիի դասվարը՝ Արմինե Աբրահամյանն է։ Նա շատ գեղեցիկ, խելացի, կիրթ և բանիմաց ուսուցչուհի է։ Ամեն չորեքշաբթի մենք աշխատում ենք գիրք-տետրով։ Մենք ամեն ամսվա վերջ խաղում ենք <<Գրիչ մրցանակ>> խաղը, և ովքեր հաղթում են, ստանում են գրիչներ ընկեր Արմինեի կողմից։ Մենք անցել ենք պատմողական, հարցական, բացականչական և հրամայական նախադասություններ, սովորել եմ տարբեր բանաստեղծություններ, հեքիաթներ, պատմություններ և այլն, արել ենք գրավոր և բանավոր աշխատանքներ, սովորել ենք գուշակել տարբեր հանելուկներ, բառերը ասել մեկ բառով, բառաշարքերից գտնել ավելորդ բառերը, տարբերել և սովորել հոմանիշներն ու հականիշները, նույնանունները։

Այս տարի ես փորձում եմ չունենալ բացթողումներ իմ ուսումնական առարկաներում։ Ես կարծում եմ, որ պետք է պատշաճ կերպով կատարել յուրաքանչյուր օրվա առաջադրանքները, քանի որ դրանց կուտակման արդյունքում կարող ես ծանրաբեռնել քո օրը և ընդհանրապես չես կարողանա կատարել դրանք։ Ես կաշխատեմ ավելի լավ սովորել հետագայում։

Մաղթում եմ, որ դուք նույնպես սովորեք Հայոց լեզուն և սովորեք խոսել գրական։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով