Իմ սիրած սպորտաձևը

Evgenia Kanaeva RUS Olympiasiegerin.JPG

Գեղարվեստական մարմնամարզությունը իմ ամենասիրելի սպորտաձևերից է։ Ես 5 տարեկանում հաճախել եմ <<Գեղարվեստական սպորտի դպրոց>>։ Հետո դասերի շատ լինելու պատճառով, չկարողացա հաճախել գեղարվեստական մարմնամարզության դասերի։ Այդ ժամանակ ես չէի կարողանում անել շպագատ, որը հիմա հեշտությամբ անում եմ, որովհետև այս տարի նորից գնացել էի այդ նույն դպրոցը և կարողանում եմ անել այն, ինչը առաջ չէի կարողանում։ Ես սիրում եմ այս սպորտաձևը, քանի որ այս սպորտաձևի շարժումները նուրբ և գեղեցիկ են։

Մրցությունների ժամանակ մարզուհիները երաժշտության ուղեկցությամբ կատարում են մարմնամարզական և պարային վարժություններ, կա՛մ առանց մարզագործիքների, կա՛մ մարզագործիքներով (ժապավեն, գնդակ, գուրզ, օղակ, ցատկապարան)։

 

գեղարվեստական-մարմնամարզություն - Armsport.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով