Monthly Archives: Հունվարի 2022

Հունվարյան մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջին մակարդակի քննարկում

Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:
Պատ․՝ 4 անգամ
Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:
Պատ․՝ 9 թիվ
Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:
Captionless Image
Լուծում՝ 25-15=10
Պատ․՝ 10 վանդակ
Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:
Լուծում՝ 1+2+3+4+8+6=24
Պատ․՝ ամենաշատը 6 դասընկեր
Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:
Captionless Image
Պատ․՝ 9
Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե աշտարակին նայի վերևից:
Captionless Image
Պատ․՝ 3 փայտ
Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:
V Նարեկ
IV Էլեն
III Լևոն
II Հովիկ
I   
Պատ․՝ Էլեն-4-րդ հարկ
Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:
Եթե լինի 7 խնձոր… Ապա Գուրգենի մեկ հատ խնձորը ուտելուց հետո կմնա 6 և Անիի հավասարապես երկու ափսեներում բաժանելու դեպքում, ամեն ափսեում կլինի 3 խնձոր, ապա Գայանեի  հավասարապես երեք ափսեների մեջ վերադասավորելու պատճառով ամեն ափսեում կլինի մեկ խնձոր։
Պատ․՝ 7
Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:
Պատ՝
Արեգ-4 միավոր
Հայկ-6 միավոր
Լիլի-10 միավոր
Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:
6+5+4+3+2+1=21
Պատ․ ՝ 21 պարտիա

Համերգ․ առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ունկնդիր-որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ):

Շաչել-սուլոցի նման սուր ձայն հանել (հարվածից, ալեկոծությունից, զենքերի բախումից և այլն)

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Ամբողջ բանաստեղծությունը փոխաբերական է։ Ահա իմ գտած փոխաբերական իմաստները՝

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Նշանակում է, որ վտակը ժայռի մի անցքից թշշալով գալիս էր և ուժեղ հարվածով ընկնում քարերին, ավազների վրա ու բարձր ձայն հանում և փրփուրներ հանում։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Նշանակում է, որ անտառը իր բնության գանձերով ձայնակցում է․ օրինակ՝ հնարավոր է, որ քարերը շրջապատված են անտառով և շրխկոցի ձայներ են տալիս և դա էլ համարվում է ձայնակցելը։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Նշանակում է, որ ժայռն ուղղակի կանգնած է իր տեղում և մինչև օրս նայում է վտակին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Սա իմ ամենահամակրած հատվածն է՝

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Այս հատվածը ես համակրում եմ, քանի որ այս հատվածը պարունակում է իր մեջ երգեր, որոնք երգում են անտառն ու վտակը և միասին կարծես դուետ են կազմում՝ ինչպես քույր և եղբայր։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

ըստ բանաստեղծության

ըստ քո բնորոշման

 

Ըստ բանստեղծության՝

Անտառ-ձայնակցող

Ժայռ-մտախոհ

Վտակ-թափ առնող

Ըստ իս՝

Անտառ-ձայնակցող

Ժայռ-լուրջ

Վտակ-զվարճալի

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Վտակը վազվզում, խշխշում է անտառով մեկ և գրավում բոլորի ուշադրությունը, անգամ՝ լեռան և ընդհանրապես կանգ չի առնում։

Սա իմ պատրաստած խաղի հղումն է՝

https://quizizz.com/join/quiz/61e7a3de449723001d7b3811/start

Հունվարյան մաթեմատիկայի ֆլեշմոբի երկրորդ մակարդակի քննարկում

Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:

72-65=8

65-8=57

Պատ․՝ 57

Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները արտաքինից իրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը:

Պատ․՝ 1 կշռումով

Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի:

Պատ․՝ 108 թիվը

Մի շարքով պետք է տնկել վեց տնկի՝ 3 խնձորենի և 3 դեղձենի: Նույն մրգի տնկիները իրար նման են, և տարբերվում են մյուս մրգի տնկիներից: Շարքում առաջին և վերջին տնկիները պետք է տարբեր մրգերի լինեն: Քանի՞ տարբեր ձևով է հնարավոր իրականացնել ծառատունկը:
Գայանեն գրեց 5, 2, 1, 4 թվանշանները: Նարեն դրանցից ընտրելով 3 թվանշան գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը: Եվան այդ նույն թվանշաններից ընտրելով 3 թվանշան, գրեց 4-ի բաժանվող հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: Աղջիկների ընտրած թվանշաններից քանի՞սն են ընդհանուր։
Նարե-524
Եվա-124
Պատ․ ՝ 2
Ավտոմատ սարքում երկու գույնի կոնֆետ կա՝ կարմիր և դեղին: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց սարքը տալիս է մեկ կոնֆետ՝ գույնի ընտրությունը կատարում է պատահականորեն: Արամը ամենաքիչը քանի՞ դրամ պետք է ծախսի, որպեսզի նույն գույնի գոնե երկու կոնֆետ հաստատ ունենա:
3×100=300
Պատ․ ՝300 դրամ
15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ:
30:15=2
150:2=75
Պատ․՝ 75 օրում
Ամենաքիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):
Պատ․՝ 2 գույն
Գևորգը geogebra ծրագրում պ ատկերեց շրջանագիծ և վրան նշեց 15 կետ։ Կետերից յուրաքանչյուրը հատվածով միացրեց նշված կետերից բոլոր մնացածների հետ։ Քանի՞ հատված կստացվի:
15×14:2=105
Պատ․ ՝105 հատված
Մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ Աշոտը պետք է 20 խնդիր լուծեր: Ժամանակը լրանալուց հետո, Աշոտը հաշվեց, որ իր լուծած խնդիրների քանակը չորս անգամ ավելի շատ է, քան չլուծածները: Քանի՞ խնդիր էր լուծել Աշոտը:
Պատ․՝ 16

Անհատական ուսումնական պլան. երրորդ ուսումնական շրջան

Предварительный просмотр изображения
Անուն Ազգանուն- Նատալի Մնացականյան
Դպրոց, դասարան- Արևմտյան դպրոց, 4-3 դասարանԸնտրությամբ գործ. խումբ- ՄաթեմատիկաԵրկարօրյա ծառայություն — ոչԵրթուղային ծառայություն- ոչԼրացուցիչ պարապմունքներ-/նշել պարապմունքի անունը, անցկացման վայրը, դպրոցում է, թե դպրոցից դուրս, նշել որտե՞ղ/
Նկարչություն, <<Մալաթիա Սեբաստիա>> (Բանգլադեշ)

Մաթեմատիկական առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրների քննարկում

1. Միհրանը փոքր է Ստեփանից, բայց մեծ է Կարենից։ Ստեփանը փոքր է Արտյոմից, իսկ Տիգրանը փոքր է Կարենից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։

Արտյոմ

Ստեփան

Միհրան

Կարեն

Տիգրան


Պատ․՝ Արտյոմ

 

Անխորագիր պատկեր

 

2. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաշատը քանի՞ էջ կարող է ունենալ այդ գիրքը:

5; 15; 25; 35; 45; 50; 51; 52; 53; 54; 55; 56; 57; 58; 59


Պատ․՝ 59 հատ

 

3. Ընտանիքում կա չորս երեխա՝ Մարիամը, Նարեկը, Անին և Լուսինեն: Նրանք 5, 8, 13 և 15 տարեկան են: Աղջիկներից մեկը գնում է մանկապարտեզ, Մարիամը Նարեկից մեծ է, իսկ Մարիամի ու Անիի տարիքների գումարը բաժանվում է երեքի։ Քանի՞ տարեկան է Լուսինեն։

Մարիամ-13

Անի-5

Նարեկ-8


Պատ․՝ Լուսինե-15

 

4. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը: Այդ փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ համարներով կողմի վերջին տունը:

1     2

3    4

5    6

7    8

9    10

11   12

13

15

17

19

21


Պատ․՝ 21 համար

 

Անխորագիր պատկեր

5. Արմենի քայլը 75սմ է, իսկ Վարդանինը՝ 60սմ: Ի՞նչ ամենափոքր հեռավորության վրա նրանք երկուսն էլ ամբողջ թվով քայլ կանեն:

4×75=300

5×60=300


Պատ․ ՝ 300 սմ 

 

Անխորագիր պատկեր

6. Կաթսայում ջուրը 5 անգամ ավելի է, քան շշի մեջ, իսկ շշի մեջ ջուրը 8 բաժակով քիչ է, քան կաթսայում։ Քանի՞ բաժակ ջուր կա կաթսայում։

5×8=40


Պատ․՝ 40 բաժակ ջուր

7. Դերձակն ունի 18 մետրանոց կտոր, որից օրական կտրում էր 3մ։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։


Պատ․՝ 5 օր հետո

8. Արամը 987654321=100 արտահայտության մեջ չորս տեղ գրեց գործողության «+» կամ «-» նշանը և ստացավ ճիշտ հավասարություն: Վերականգնե՛ք հավասարությունը:


98-76+54+3+21=100

 

Անխորագիր պատկեր

9. Նկարում պատկերված երեք քարտերով ամենաշատը քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել:

989, 899, 998


Պատ․՝ 3 եռանիշ թիվ

Անխորագիր պատկեր

10. Նկարում պատկերված յուրաքանչյուր տառ համապատասխանում է 1-9 որևէ թվի, ընդ որում, տարբեր տառերին՝ տարբեր թվեր: Յուրաքանչյուր սլաք տանում է մեծ թվից ավելի փոքր թիվ: Ի՞նչ թիվ է գրված F տառի փոխարեն:


Պատ․՝ F-2
Անխորագիր պատկեր

Անգլիախոս-մաթեմատիկների երրորդ շաբաթվա ամփուփում

Предварительный просмотр изображенияԱյս շաբաթ ես երկու օր բացակա էի, քանի որ մի փոքր վատառողջ էի։ Ուրբաթ օրը դաս չկա, քանի որ Բանակի օրն է։

26.01.2022

Չորեքշաբթի օրը մաթեմատիկայի դասին ջոկատներից որոշ մարդիկ ընտրվեցին, որպեսզի անգլերենի դասվարի հետ ձայնագրեինք երեք Աստվածների մասին առասպելը, որոնց մեջ եմ նաև ես(հեղինակներից մեկը)։ Անգլերենի դասին սովորեցինք Բրյուս Լիի(Bruce Lee) և Ուինսթոն Չերչիլի(Winston Churchill) ասած ասացվածքները։

Հայրենագիտության դասին խաղացինք մեծահասակների մանկության խաղերից մեկը։ Ես ասում եմ խաղերից մեկը, որովհետև դասի կեսից մեր ջոկատի և մյուս ջոկատների մի քանիսի հետ գնացինք մասնակցելու մրցույթ-վիկտորինային։ Դրա համար էլ չգիտեմ, թե ինչ են նրանք արել իմ բացակայության ժամանակ։ Մրցույթ-վիկտորինայի շրջանակում մենք խաղացինք <<Ուզում ես դառնալ միլիոնատեր>> մաթեմատիկական խաղը։ Մրցում էինք Հարավային և Արևելյան դպրոցների հետ։ Ընկեր Գրետան ասաց, որ նա միավորները բաշխելու է հավասարապես, և դրա համար ես ուրախ եմ։ Օրինակ՝ եթե մրցույթ-վիկտորինայում հաղթեր Հարավային դպրոցը, մյուս դպրոցները հաստատ կտխրեին և դրա համար ճիշտ է բաշխել միավորները հավասարապես։ 

Այսօրվա ամփոփումը սա է։

Վաղը արդեն ես կգրեմ 27.01.2022-ի ամփոփումը։

27.01.2022

Այսօր արդեն հինգշաբթի է և ստեղծագործական օր է ինձ համար, քանի որ տեխնոլոգիային մենք նկարում էինք կենդանիների դիմակներ։ Ես նկարել էի շան դիմակ։ Մաթեմատիկայի դասին մասնակցեցինք խաղ-վիկտորինային և միջին դպրոցի երեխաները մեզ սովորեցրեցին<<Math-o-mir>> ծրագիրը։ Հետո մենք ընտրության գործունեությանը մեզնից փոքր 2-րդ ջոկատին սովորեցրեցինք <<Quizizz.com>> ծրագիրը։

Martial Arts Sayings/ Մարտարվեստի մասին ասույթներ

”Knowing is not enough, we must apply. Willing  is not enough, we must do.”

— Bruce Lee

— Բրյուս Լի

    Իմանալը բավական չէ, մենք պետք է այն կիրառենք։ Ցանկանալը բավական չէ, մենք պետք է          կատարենք։

” I fear not the man who has practiced 10.000 kicks once, but I fear the man who has practiced one kick 10.000 times.”

_ Bruce Lee

_ Բրյուս Լի

Ես չեմ վախենում նրանից, ով գիտի 10.000  հարված, բայց վախենում եմ նրանից, ով մի հարվածը 10.000 անգամ արել է։

” If you’re going through hell, keep going!”

_ Winston Churchill

_ Ուինսթոն Չերչիլ

Եթե անցնում ես դժոխքի միջով, շարունակի՛ր անցնել։

Բյուրեղի, Մարմարի, Ծովակի և Ամեթիստի մասին

                                                                                    Բյուրեղ
Պատկեր:Cristal de roca Soria.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Բյուրեղներ, բազմանիստի տեսք ունեցող պինդ մարմիններ, որոնցում մասնիկների դասավորությունը որոշակի է։ Յուրաքանչյուր միներալային նյութի բնորոշ է բյուրեղային իր ձևը, որը կախված է նրա քիմիական կազմից և կառուցվածքից, ինչպես նաև բյուրեղացման պայմաններից։ Ամորֆ նյութերը (ապակիպարաֆին) բյուրեղներ չեն գոյացնում։ Բնական կամ տեխնիկական պինդ նյութերի զգալի մասը բազմաբյուրեղային են և կազմված են անկանոն կողմնորոշված, մանր բյուրեղային հատիկներից (կրիստալիտներ)։ Այդպիսիք են ապարներից շատերը, մետաղները և համաձուլվածքները։

                                                                                          Մարմար

Առաջանում է կրաքարի կամ դոլոմիտի ուժաջերմային փոխակերպման, վերաբյուրեղացման հետևանքով։ Հայաստանում մարմարի հանքավայրերը գտնվում են պալեոզոյան շերտախմբերում և մինչքեմբրի փոխակերպային ապարներում։ Բարձրորակ մարմարի հանքավայրեր կան Հայաստանի Կոտայքի (Արզական, Աղվերան գյուղեր), Արարատի (Մարմարաշեն, Խոր վիրապ գյուղեր), Սյունիքի (Քաջարան քաղաք) մարզերում։ Հայտնի են նաև Իջևանի, Վարդենիսի, Ապարանի հանքավայրերը։

Ծովակ           

Aquamarine P1000141.JPG

                                                                                          Նամիբիայից հայտնաբերած ծովակներ

Գունավորումը պայմանավորված է երկաթի խառնուրդի առկայությամբ։ Արևի ազդեցությանբ խամրում է։ Գունավորման ինտենսիվությունը ավելանում է մինչև 400 °C տաքացումից հետո։ Փխրունության պատճառով քարը հեշտությամբ փշրվում է։

 

Amethyst. Magaliesburg, South Africa.jpg

Հունարենից թարգմանաբար այս քարի անվանումը նշանակում է “չարբած, չխմած” («հունարեն՝ ametistoz»)։

Մեկ այլ կարծիքի համաձայն, ամեթիստին այդ անվանումը տրվել է իր գույնի համար, որը նման է ջուր խառնած գինու հետ, որը խմելիս դժվար է հարբել։

Հայերենում կա ամեթիստ անվան տարբերակ՝ մեղեսիկ, նաև երբեմն կոչում էին վանակն և պաղակն։