Daily Archives: 7 Հնվ 2022

Ամանորյա լեզվաբանական ամսագիր

Ու՞ր գնալ Ամանորին երեխաների հետ և ոչ միայն

                                                                                     Հունվար

Գրաբարում գրվում էր յունուար և սկզբում այդպես էլ կարդացվում էր. բառարանների վկայությամբ, այս ամսանունը հնում գրվում էր նաև յունուվարիուս, յունուվար, յանուվար, յանվար ձևերով։ Սրանցից վերջին երկուսն են սկզբնաղբյուր լեզվին ամենից մոտ, որովհետև ինչպես մեր այժմյան մյուս բոլոր, այնպես էլ այս ամսանունը ունի լատինական ծագում։ Յունուար ամսանունը գալիս է հին հռոմեացիների Յանուս աստծո անունից։ Յանուսը աստվածն էր արևի ընթացքի, մուտքերի և ելքերի, սկիզբների և վախճանների, դռների և դարպասների, տարվա և ժամանակի։ Պատկերվում էր երկու երեսով՝ ծեր ու երիտասարդ, որոնցից մեկն ուղղված էր անցյալին, անցնող տարվան, մյուսը՝ ներկային, եկող տարվան։ Այստեղից էլ առաջացել է երկերեսանի Յանուս թևավոր խոսքը։ Եվ հին հռոմեացիները սովորություն ունեին այս աստծուն ձոնված տոնակատարություններին իրար պղնձադրամներ նվիրելու, որոնց մի կողմին փորագրված էր լինում երկերեսանի Յանուսը, մյուսին՝ նավ։ Այս Յանուսին հին հռոմեացիները նվիրել էին մի հոյակերտ տաճար Հռումում, որն ուներ երկու հանդիպակաց դարպասներ։ Սրանք խաղաղ օրերին ամուր փակված էին լինում, իսկ պատերազմի օրերին կրունկի վրա բաց, որպեսզի վտանգի դեպքում ժողովուրդն ազատ ելք ու մուտք ունենար։ Ահա այս Աստծուն են նվիրել նաև հունվար ամիսը, որ կոչվում էր Jani mensis [Յանի մենսիս] «Յանուսի ամիս», կամ Januarius mensis [յանուարիուս մենսիս] «յանուսյան ամիս» կամ պարզապես Januarius [ յանուարիուս]: Տարվա առաջին ամսվա այս անվանումը գրեթե նույն հնչումներով փոխանցվել է արդի եվրոպական լեզուներին. անգլերեն January [ջենուըրի], ֆրանսերեն janvier [ժանվիե ՛], գերմաներեն Januar [յանուա ՛ր], ռուսերեն январь: Մասնագետները մինչև հիմա էլ չեն կարողանում բացատրել, թե ինչպե ՛ս լատիներեն յԱնուարիուսը-ը հայերենում դարձավ յՈՒնուար [=ՀՈՒնվար), այսինքն՛ ինչպե ՛ս և ինչո ՛ւ լատիներեն Ա-ն հայերենում դարձավ ՈՒ։

Իմանանք, որ մեր հեռավոր նախնիները, հռոմեացիներից ամսանուններ վերցնելուց առաջ, անշուշտ ունեցել են իրենց տարին և տարվա առաջին ամիսը. չէ՞ որ նրանք էլ, ելնելով Լուսնի ու Արևի դիտումներից, ժամանակը բաժանել են ըստ իրենց պատկերացումների, որոշել ժամանակային
շրջանի ինչ- որ ելակետեր (տարեսկիզբ) ու վախճանակետեր (տարեվերջ):

Ունեցել են Նոր տարի, ուրեմն և առաջին ամսվա անունը՝ Նաւասարդ-Նավասարդ։ Սա արդեն իրանյան բառ էր և նշանակում էր հենց «Նոր տարի», այդ տարին հայոց հին տոմարով սկսվում էր ոչ թե ձմռանը, երբ բնությունը գոնե արտաքուստ, մեռյալ վիճակում է լինում, այլ ամռանը, երբ այն մարդուն շրջապատում է առատ բերք ու պտուղի հանդիսավոր «զգեստավորումով»… Հայոց Նավասարդը, ուրեմն, օգոստոսին էր, համապատասխանում էր մեր այժմյան օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ի միջև ընկած ժամանակահատվածին։

Ես խաղացի առաջին ամանորյա խաղ-հարցաշարը և ունեցա 100.000 միավոր։

Երկրորդ խաղը նույնպես ունեցա 100.000 միավոր։

15 հետաքրքիր փաստ Ամանորի մասին

  1. Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով: 
    2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով: 
    3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը: 
    4. Իսկ Թաիլանդում Ամանորը նշվոմ է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում: 
    5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում: 
    6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել: 
    7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները: 
    8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում: 
    9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում: 
    10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով  և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները: 
    11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:   
    12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին  հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է: 
    13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը: 
    14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս: 
    15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում: