Daily Archives: 17 Հնվ 2022

Մեր այսօրվա ճամփորդությունը դեպի Կենտրոնական բանկի թանգարան

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանՓողադարան. Շրջայց ՀՀ կենտրոնական բանկի այցելուների… | by editor | evnmag | Medium

Կենտրոնական բանկի թանգարանի լոգո՝

Մարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ...

Այսօր մենք այցելեցինք Կենտրոնական բանկի թանգարան, որին նաև կոչում են առանց <<թանգարան>> բառի։ Երևի լսած կլինեք գովազդում այս նախադասությունը <<Վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից>>։ ՀՀ-ում կա 17 բանկ։ Օրինակ՝ Evocabank-ը, Inecobank-ը, Unibank-ը, Converse Bank-ը, Ardshinbank-ը․․․։ Բոլոր բանկերը վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։ Բանկում ես զգացի, որ մի քիչ տարբերվում է մյուս թանգարաններից և տարբերվում է 17 բանկերից նրանով, որ մյուս բանկերում չկա և՛ թանգարան, և՛ բանկ։ Այն գտնվում է հրապարակի հարևանությամբ՝ Վազգեն Սարգսյան 6 հասցեում և գործում 10 տարի։

Դրամի պատմություն՝

Այժմ մենք գնումներ կատարում ենք դրամով, մետաղադրամներով, դոլարներով, ռուբլիներով․․․ Իսկ հին տարիներին մարդիկ գնումները կատարում էին ապրանքանիշով, բայց ժամանակի ընթացքում վաճառողի և հաճախորդի մոտ վեճ էր լինում։ Վիճվում էին տարբեր պատճառներով․ օրինակ՝ վաճառողը ասում էր, որ նա հաճախորդին թանկարժեք ականջօղեր եմ տալիս, իսկ նա սովորական քարեր։ Այդպես մարդիկ իրար հետ վիճում էին, մինչև հայտնվեց մետաղադրամը։ Առաջին մետաղադրամները եղել են Արևմտյան Հայաստանում։ Տիգրան Մեծ-ը եղել է Արտաշեսյանների թագավորը և ստեղծել <<Ծովից-ծով Հայաստան>>-ը, և մարդիկ նրան պատկերել էին որոշ մետաղադրամների վրա։ Հռոմեական կայսրությունը շատ էր պատերազմում և նրանց որոշ մետաղադրամների վրա պատկերված էր շրջված հայկական թագը։ Դա նշանակում էր, որ հռոմեացիները իբրև գրավել էին Հայաստանը։ Հռոմեացիները սիրում էին մետաղադրամների վրա պատկերել իրենց հաղթանակը և այս մետաղադրամներն էլ բացառություն չէին։

Այցելուների կենտրոնի ստեղծման հայեցակարգը ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է 2007 թվականի դեկտեմբերին։ Փաստաթղթի մշակման համար ուսումնասիրվել է Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի կենտրոնական բանկերի նմանատիպ կառույցների ստեղծման փորձը, ինչպես նաև հաշվի են առնվել Հայաստանի առանձնահատկությունները։

Կենտրոնը տեղակայված է 20-րդ դարի 1930-ական թվականներին կառուցված ԽՍՀՄ պետբանկի Հայաստանի մասնաճյուղի պատմական շենքում։ Զբաղեցնում է երկու հարկ։

Visitors center, CB, Yerevan.jpg

Թանգարանի մոտ գտնվում է դրամի արձանը։

Հետո վերջում քայլեցինք դեպի Անգլիական այգի․ այնտեղ նախաճաշեցինք և հրաշալի ժամանակ անցկացրեցինք։

Լուսանկարներ՝

Image.jpeg

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображенияПредварительный просмотр изображения

Image.jpeg

Image.jpeg

Image.jpeg

Image.jpeg

Image.jpeg