Posted in Հայրենագիտություն

Ապարան և Գյոնդ պար

Բաշ-Ապարանի հերոսամարտ կամ տոնդ շնորհավոր, Հայաստան ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Ապարան, քաղաքը Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում է գտնվում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։ 

Նախկինում քաղաքը ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։

Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաև եզդիներ։

 

Գյոնդ պարի մասին

Արինա Հակոբյան: ԳՅՈՆԴ (ԳՅՈՎԸՆԴ, ԳՅՈՎՆԴ)

Հայ ժողովրդի ձեռքերը բռնած կոլեկտիվ պարերը, որոնք դանդաղ կատարվող «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևի բազմաթիվ կատարումներից են, կոչվում են «ծանդր գյոնդեր»: Այս պարերում տեղաշարժը կատարվում է չափազանց դանդաղ։ Ճիշտ է, տեմպը աստիճանաբար փոքր-ինչ արագանում է, բայց չի հասնում չափավոր արագության: Հնում այս պարերին մասնակցում էր միանգամից մի քանի հարյուր մարդ:

«Ծանդր», «ծանր» նշանակում է ոչ միայն դանդաղ, այլև բազմամարդ: «Գյոնդ» կամ «Գյովընդ» անվանումները «գունդ» բառի արտասանության հին ձևերն են և նշանակում են մարդկանց հավաքույթ, ժողով, ընդհանրություն, ռազմարվեստում՝ ռազմական մեծ համախմբվածություն։

Այս պարաձևերը տարբերակվում են ըստ տեմպի, ըստ խաղացող ազատ ոտքի, ըստ ձեռքերը բռնելու ձևի և այլն: