Daily Archives: 23 Հնվ 2022

Մեր ճամփորդությունը դեպի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց

Թաեքվանդո և գեղասահք. ՀՖԿՍՊԻ-ում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն (ՖՈՏՈ)

Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի լոգո

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՍԱՀՔԻ ԵՎ ՀՈԿԵՅԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ

Հունվարի 1-ին մենք մեկնեցինք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց։ 2015-2019 թվականներին կոչվել է գեղասահքի ռուս չեմպիոնուհի Իրինա Ռոդնինայի անունով։ Մարզադպրոցը հիմնվել է՝ 1971թ․-ին։ Հասցե ՝ Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 27/8։

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին, որն իր գործունեությունը ծավալել է հիմնականում Բագրատունյաց փողոցում տեղակայված դպրոցում, շենքային ոչ բարենպաստ պայմանների պատճառով սպորտաձևերը զարգացում չեն ապրել, գեղասահքի դպրոցում երկար տարիներ չի գործել սահադաշտը։

Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ մարզադպրոցն անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և գործելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում գտնվող նորակառույց գեղասահքի դպրոցի շենքում՝ անվանի գեղասահորդ, ՌԴ հասարակական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ։

2019 թվականին Երևանի ավագանու որոշմամբ գեղասահքի դպրոցը վերանվանվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։

Անվանափոխության նախագիծը ներկայացրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը՝ նշելով, որ խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն Իրինա Ռոդնինան 2019 թվականին փետրվարի 26-ին Բաքվում մասնակցել է Խոջալուի իրադարձությունների հետ կապված երթին։

Ես առաջին անգամ էի սառույցի վրա սահում։ Ճիշտ է սկզբում թեթև ընկնում էի, բայց հետո ընկա և վնասեցի ճակատս, բայց արդյունքում սովորեցի նորմալ սահել չկուշկներով։ Սահադաշտը շատ մեծ էր, և բոլորը ազատ իրենց համար սահում էին չմուշկներով։

Իմ լուսանկարները՝

Предварительный просмотр изображения

Предварительный просмотр изображения

Image.jpeg