Daily Archives: 26 Հնվ 2022

Մաթեմատիկական առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրների քննարկում

1. Միհրանը փոքր է Ստեփանից, բայց մեծ է Կարենից։ Ստեփանը փոքր է Արտյոմից, իսկ Տիգրանը փոքր է Կարենից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։

Արտյոմ

Ստեփան

Միհրան

Կարեն

Տիգրան


Պատ․՝ Արտյոմ

 

Անխորագիր պատկեր

 

2. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաշատը քանի՞ էջ կարող է ունենալ այդ գիրքը:

5; 15; 25; 35; 45; 50; 51; 52; 53; 54; 55; 56; 57; 58; 59


Պատ․՝ 59 հատ

 

3. Ընտանիքում կա չորս երեխա՝ Մարիամը, Նարեկը, Անին և Լուսինեն: Նրանք 5, 8, 13 և 15 տարեկան են: Աղջիկներից մեկը գնում է մանկապարտեզ, Մարիամը Նարեկից մեծ է, իսկ Մարիամի ու Անիի տարիքների գումարը բաժանվում է երեքի։ Քանի՞ տարեկան է Լուսինեն։

Մարիամ-13

Անի-5

Նարեկ-8


Պատ․՝ Լուսինե-15

 

4. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը: Այդ փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ համարներով կողմի վերջին տունը:

1     2

3    4

5    6

7    8

9    10

11   12

13

15

17

19

21


Պատ․՝ 21 համար

 

Անխորագիր պատկեր

5. Արմենի քայլը 75սմ է, իսկ Վարդանինը՝ 60սմ: Ի՞նչ ամենափոքր հեռավորության վրա նրանք երկուսն էլ ամբողջ թվով քայլ կանեն:

4×75=300

5×60=300


Պատ․ ՝ 300 սմ 

 

Անխորագիր պատկեր

6. Կաթսայում ջուրը 5 անգամ ավելի է, քան շշի մեջ, իսկ շշի մեջ ջուրը 8 բաժակով քիչ է, քան կաթսայում։ Քանի՞ բաժակ ջուր կա կաթսայում։

5×8=40


Պատ․՝ 40 բաժակ ջուր

7. Դերձակն ունի 18 մետրանոց կտոր, որից օրական կտրում էր 3մ։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։


Պատ․՝ 5 օր հետո

8. Արամը 987654321=100 արտահայտության մեջ չորս տեղ գրեց գործողության «+» կամ «-» նշանը և ստացավ ճիշտ հավասարություն: Վերականգնե՛ք հավասարությունը:


98-76+54+3+21=100

 

Անխորագիր պատկեր

9. Նկարում պատկերված երեք քարտերով ամենաշատը քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել:

989, 899, 998


Պատ․՝ 3 եռանիշ թիվ

Անխորագիր պատկեր

10. Նկարում պատկերված յուրաքանչյուր տառ համապատասխանում է 1-9 որևէ թվի, ընդ որում, տարբեր տառերին՝ տարբեր թվեր: Յուրաքանչյուր սլաք տանում է մեծ թվից ավելի փոքր թիվ: Ի՞նչ թիվ է գրված F տառի փոխարեն:


Պատ․՝ F-2
Անխորագիր պատկեր

Անգլիախոս-մաթեմատիկների երրորդ շաբաթվա ամփուփում

Предварительный просмотр изображенияԱյս շաբաթ ես երկու օր բացակա էի, քանի որ մի փոքր վատառողջ էի։ Ուրբաթ օրը դաս չկա, քանի որ Բանակի օրն է։

26.01.2022

Չորեքշաբթի օրը մաթեմատիկայի դասին ջոկատներից որոշ մարդիկ ընտրվեցին, որպեսզի անգլերենի դասվարի հետ ձայնագրեինք երեք Աստվածների մասին առասպելը, որոնց մեջ եմ նաև ես(հեղինակներից մեկը)։ Անգլերենի դասին սովորեցինք Բրյուս Լիի(Bruce Lee) և Ուինսթոն Չերչիլի(Winston Churchill) ասած ասացվածքները։

Հայրենագիտության դասին խաղացինք մեծահասակների մանկության խաղերից մեկը։ Ես ասում եմ խաղերից մեկը, որովհետև դասի կեսից մեր ջոկատի և մյուս ջոկատների մի քանիսի հետ գնացինք մասնակցելու մրցույթ-վիկտորինային։ Դրա համար էլ չգիտեմ, թե ինչ են նրանք արել իմ բացակայության ժամանակ։ Մրցույթ-վիկտորինայի շրջանակում մենք խաղացինք <<Ուզում ես դառնալ միլիոնատեր>> մաթեմատիկական խաղը։ Մրցում էինք Հարավային և Արևելյան դպրոցների հետ։ Ընկեր Գրետան ասաց, որ նա միավորները բաշխելու է հավասարապես, և դրա համար ես ուրախ եմ։ Օրինակ՝ եթե մրցույթ-վիկտորինայում հաղթեր Հարավային դպրոցը, մյուս դպրոցները հաստատ կտխրեին և դրա համար ճիշտ է բաշխել միավորները հավասարապես։ 

Այսօրվա ամփոփումը սա է։

Վաղը արդեն ես կգրեմ 27.01.2022-ի ամփոփումը։

27.01.2022

Այսօր արդեն հինգշաբթի է և ստեղծագործական օր է ինձ համար, քանի որ տեխնոլոգիային մենք նկարում էինք կենդանիների դիմակներ։ Ես նկարել էի շան դիմակ։ Մաթեմատիկայի դասին մասնակցեցինք խաղ-վիկտորինային և միջին դպրոցի երեխաները մեզ սովորեցրեցին<<Math-o-mir>> ծրագիրը։ Հետո մենք ընտրության գործունեությանը մեզնից փոքր 2-րդ ջոկատին սովորեցրեցինք <<Quizizz.com>> ծրագիրը։

Martial Arts Sayings/ Մարտարվեստի մասին ասույթներ

”Knowing is not enough, we must apply. Willing  is not enough, we must do.”

— Bruce Lee

— Բրյուս Լի

    Իմանալը բավական չէ, մենք պետք է այն կիրառենք։ Ցանկանալը բավական չէ, մենք պետք է          կատարենք։

” I fear not the man who has practiced 10.000 kicks once, but I fear the man who has practiced one kick 10.000 times.”

_ Bruce Lee

_ Բրյուս Լի

Ես չեմ վախենում նրանից, ով գիտի 10.000  հարված, բայց վախենում եմ նրանից, ով մի հարվածը 10.000 անգամ արել է։

” If you’re going through hell, keep going!”

_ Winston Churchill

_ Ուինսթոն Չերչիլ

Եթե անցնում ես դժոխքի միջով, շարունակի՛ր անցնել։