Monthly Archives: Ապրիլի 2022

Мн. ч. личных местоимений

Урок 2

Из учебника стр. 64 — 65

Я люблю весеннее чириканье воробьёв. Когда солнышко пригревает землю, на крышах домов, на деревьях, возле луж начинают громко чирикать воробьи. Под крышей каменного или деревянного дома они устраивают свои гнёзда. Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности. Человека воробьи не боятся, прыгают под ногами прохожих, смело скачут по улицам, по которым проезжают машины. Поймать воробья — дело нелёгкое. Приметливые, умные и осторожные, они редко попадают в лапы кошек, потому что быстро замечают
опасность.

Вопросы

Как воробьи встречают приход весны?

Приход весны воробьи встречают  с чириканьем.

Где воробьи устраивают свои гнёзда?

Воробьи устраивают свои гнёда под крышей каменного или деревянного дома.

Как воробьи относятся к своим птенцам?

Воробьи их очень старательно кормят и храбро защищают от опасности.

Множественное число
кто? мы вы они
кого? нас вас их
кому? нам вам им
кого? нас вас их
кем? нами вами ими
о ком? о нас о вас о них

Прочитай ещё раз текст и назови все местоимения.

Я, они, свои, своих

Рабочая тетрадь.

Упр. 75 — 80

Домашнее задание:

Текст (читать, рассказывать)

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կողքին

Վարդ

Տարօրինակ

Անգամ

Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Ուղիղ իմաստ՝

Այսօր վարդը քաղելուց նրա փուշը ծակել է ինձ։

Երեկ մեր բակի չար տղաները փուշ էին ցույց տալիս իրենց մայրիկներին։

Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
Մատ-պարզ

Գրիչ-ածանցավոր

Լքել-պարզ

Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Գոյականներ՝

Տներ, երկիր

Ածական՝

Կլոր

Բայ՝

Կառուցված էին

Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ճամփորդեց-ճամփորդել

բ/պետք է վճարեք-վճարել

գ/ասաց-ասել

դ/երազում էր-երազել

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել։

Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/Խաչն իմն է, զորությունն ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական՝

Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

Հարցական՝

-Երկու ապտակ պարեկի՞ն:

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
Ծառ

Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

Բերան

Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր մի այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար։

Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Պարեկի տուգանքի համաձայն Ջիովանինոն պետք էր երկու անգամ ապտակեր պարեկին։

Իմ հորինած տուգանքը՝

Եթե կտրում ես ծառերը, ապա պետք է գրկես աշխարհի բոլոր մարդկանց։

Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:

Այո՛, ես կուզեի նրա հետ գնալ այդ երկիր, որպեսզի ուղղեի նրա սխալները․ օրինակ՝ եթե նա կրկին վարդ պոկեր, ես կզգուշացնեի, որ այդ դեպքում պետք է ապտակես պարեկին։

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի

Բի մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիսկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։

«Բի» մոլորակի երեխաները բանիմաց, զվարճալի, ուրախ և քաղցրասեր էին։ Նրանք այդքան էլ նման չէին մեր մոլորակի երեխաներին։

Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։

«Բի» մոլորակի երեխաները բարի, աշխատասեր և ուսման ծարավ մարդիկ են։ Նրանք շատ աշխատասեր են, քանի որ նրանք հանուն գիտության ամեն օր և ամեն գիշեր խմում են տարբեր հյութեր, հանքային ջրեր և այլն։ Կարճ ասած, նրանք շատ լավ երեխաներ են։

Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։

Մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն խմում էին տարբեր հյութեր, թեյեր, հանքային ջրեր և այլն։

Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։

Մոլորակի քերականությունը անգույն էր, ինչպես հանքային ջուրը։

Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։

Եթե «Բի» մոլորակում դպրոց լիներ, ապա մարդիկ այնտեղ կսովորեին, թե ինչպես շատ արագ խմել հեղուկ։ Այնտեղ բոլոր երեխաները դասամիջոցների ժամանակ ճաշարանից գնում էին ադի-բուդի և գնում դպրոցի կողքի թատրոն, որպեսզի տեսնեն, թե ինչպես են հմուտ մասնագետները արագ-արագ խմում հյութեր։ Դրանից երեխաները սկսում են ավելի արագ խմել հյութեր։

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։

«Բի» մոլորակի մեծահասակները շատ բարի, խելացի, աշխատասեր մարդիկ են, բայց մի փոքր էլ պահանջկոտ։

<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։

«Բի» մոլորակի խանութներում վաճառում էին գիտելիքներ, որոնք շշերի մեջ էին։

Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։

Եթե «Բի» մոլորակին դրսից նայենք, ապա կտեսնենք, որ մոլորակը ունի կապտավուն և կանաչավուն գույնի երկրներ։ Այդ երկրի կլիման ապահովում են կապույտ գծիկները։ Նաև մոլորակի բաց կապույտ հատվածներում կան վարդագույն մանր պուտիկներ, դրանք էլ կղզիներն են։ Այս մոլորակը շատ գեղեցիկ է։

Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։

Օրենքներ՝

  1. Երեխաները դպրոց չպետք է գնան։
  2. Երեխաները դպրոց գնալու փոխարեն պետք է հեղուկներ խմեն։
  3. Շատ փոքր երեխաները պետք է մանկապարտեզ գնալու փոխարեն կոնֆետ ուտեն։

Չքաղաք

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Չքաղաքը շատ հանդարտ քաղաք է, որը շատ նման է ժամանակակից երկրների քաղաքներին, բայց կան որոշակի տարբերություններ․ օրինակ՝ չփողոցները ոչ թե երթևեկելու կամ քայլելու համար են, այլ՝ պարելու։ Այնտեղ մարդիկ տոնում են չծննդյան չտարեդարձները, չտոները և այնտեղ չմարդիկ պարում են։

Չավտոմեքենաները նրա համար են, որպեսզի չմարդիկ դրա միջոցով կարողանան քնել։ Չդպրոցներում սովորում են չսովորել, բայց ցավոք չերեխաները չեն ուզում չսովորել, որովհետև նրանք ուզում են սովորել, ոչ թե՝ չսովորել, իսկ սովորելը նրանց ձևով այսպիսին էր՝ <<չչսովորել>>։ 

Իսկ, եթե ուզում եք ավելի շատ բան իմանալ Չքաղաքի մասին, ապա հենց հիմա տոմս պատվիրեք և գնացեք ճամփորդելու այդ հրաշալի Չքաղաքը։

Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրները պետք է լինեն այս երկրի նման։ Եթե ես հայտնվեի Չքաղաքում, նրանց չավանդույթները կտարածեի ուրիշ երկրներում։ Ու շուտով մեր մոլորակի անունը կդառնար Չերիկիր, իսկ բնակիչները կկոչվեին՝ չբնակիչներ։

Տեղափոխության վերաբերյալ խնդիրներ

Տեղափոխության վերաբերյալ խնդիրներ

Երկու պարկում կար  124 կգ շաքարավազ։ Երբ |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում:

124:2=62

62+4=66

62-4=58

Պատ․՝ 66 կգ, 58 կգ

Երկու  արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ   |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորի քանակները  հավասարվեց։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։

74:2=37

37+3=40

37-3=34

Պատ․` 40 կգ, 34 կգ

Երկու  խմբում կային  150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեց։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր խմբում։

150:2=75

75-10=65

75+10=85

Պատ․` 85 ուսանող, 65 ուսանող

Երկու  պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրի   քանակները հավասարվեց։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։

540:2=270

270+20=290

270-20=250

Պատ․՝ 290 պարկ, 250 պարկ

Երկու պարկում կար 100 կգ բրինձ։ Երբ |-ից 5 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում բրնձի քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ բրինձ կար յուրաքանչյուր պարկում:

100:2=50

50+5=55

50-5=45

Պատ․՝ 55 կգ, 45 կգ

Երկու պարկում կար 140 կգ աղ։ Երբ  |-ից 10 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում աղի քանակները հավասարվեց։ Քանի՞ կգ աղ կար յուրաքանչյուր պարկում:

140:2=70

70-10=60

70+10=80

Պատ․՝ 60 կգ, 80 կգ

7․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք տեղափոխության վերաբերյալ խնդիրներ։

Երկու պարտեզում կար 3600 հատ ծաղիկ։ Երբ  |-ից 560 ծաղիկը քաղեցին և սկսեցին տնկել ||-ի մեջ, պարտեզներում ծաղիկների քանակները հավասարվեցին։ Քանի՞ հատ ծաղիկ կար յուրաքանչյուր պարտեզում:

3600:2=1800

1800-560=1240

1800+560=2360

Պատ․՝ 2360 ծաղիկ, 1240 ծաղիկ

Երկու շենքերում ապրում էին 5400 մարդիկ։ Երբ |-ին շենքից 1200 մարդ տեղափոխվեց ||-րդ շենք, շենքերում մարդկանց քանակները հավասարվեցին։ Քանի՞ մարդ կար յուրաքանչյուր շենքում։

5400:2=2700

2700+1200=3900

2700-1200=1500

Պատ․՝ 3900 մարդ, 1500 մարդ

Ասորիներ

Ասորիների դրոշ

Flag of the Assyrian people.svg

Ասորիների մասին կամ Ասորիները աշխարհի տարբեր երկրներում

Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ 

 

830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիները ապրում են նաև Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում։

Աղբյուր՝ hy. wikipedia.org

Ասորիները Հայաստանի բնակչության կազմում ազգային փոքրամասնություններից երրորդն են եզդիներից և ռուսներից հետո։ Համաձայն 2001 թ. մարդահամարի Հայաստանում բնակվում են 3409 ասորիներ։ Խորհրդային Միության փլուզումից առաջ Հայաստանում ապրում էին 6000 ասորիներ։

Աղբյուր՝ hy. wikipedia.org

Ասորիների Նոր Տարվա մասին և ավանդույթների մասին

Ասորիների Նոր տարին կոչվում է՝ Հաբ-Նիսան, որը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը։

Ընդգծված է, որ 12 օրվա ընթացքում պետք է նշել Նոր տարին: Ավանդույթի համաձայն` ասորիների թագավորը Նոր տարվա 12 օրն իր պարտականությունները հանձնում է հասարակ մարդու, որը նրանց լեզվով կոչվում է «չուռտանա», այսինքն «կեղծ թագավոր»։ Ամեն օրն անցկացնում են աստծո անվան տակ. յուրաքանչյուր օր ամեն մի աստծո և աստվածուհու անվան տակ նշում են նրանց Նոր տարին։ Իսկ 12-րդ օրը թագավորը հետ է վերցնում իր պարտականությունները:

Աղբյուր՝ armedia.am

Գարնան հրաւէրը

Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ   սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ,  ճառագայթել:

Տզտզալ, տզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

 

Հարցումներ

 

  • Տարուան ո՞ր ամիսը մենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

Մենք գարունը հրավիրում ենք Մարտին, իսկ ճանապարհում ենք Մայիսին:

  • Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

Գարունն եկավ, որպեսզի աշխարհը ջերմացնի, արևը փայլի և բույսերն ծաղկեն:

  • Ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

Երբ խոտերը, ծաղիկներն ու ծառերը տեսան գարունը, սկսին կանաչիլ:

  • Երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

Երբ մեղուները տեսան գարունը սկսեցին արթնանալ և դուրս գալ փեթակներից:

  • Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

Մեղուները խնդրեցին խնձորենիներին, որ նրանք բացեն իրենց ծաղիկները:

  • Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

Մեղուներուն հրավիրեց նշենին։ Մեղուները ուրախ էին, քանի որ նրանք կարող էին հավաքել նշենու վրայի հիւթը: