Փոխեցին գլուխները․ իմ կազմած առաջադրանքները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է, այծերը հաչում են, գայլը գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե,բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է: 

Իմ կազմած առաջադրանքները՝

1. Ինչո՞ւ էր բարկացել Առյուծը Մարկոյի և Միրկոյի վրա։

Առյուծը բարկացել էր Մարկոյի և Միրկոյի վրա, քանի որ նրանք իրենց հանձնարարության մեջ գրել էին, որ առյուծները բառաչում են։

2․ Քո կարծիքով ինչո՞ւ է այս պատմվածքը կոչվում <<Փոխեցին գլուխները>>։

Իմ կարծիքով այս պատմվածքը կոչվում է <<Փոխեցին գլուխները>>, որովհետև երբ Առյուծն իր թաթերով պոկեց նրանց գլուխները, նա այդ գլուխները դրեց հակառակ տեղերում։

3․ Համացանցից գտի՛ր, թե Ջաննի Ռոդարիի ո՞ր հեքիաթներն են ամենահայտնիները։

Ջաննի Ռոդարիի ամենահայտնի հեքիաթներն են <<Չիպոլինոյի արկածները>> և <<Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում>>։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով