Տետրերի գանգատը

Տետրերը դպրոցական ամենահարմար իրերից են։ Նրանց օգնությամբ մենք կարողանում ենք նշումներ անել, գրել դպրոցական հանձնարարությունները և այլն, բայց, ցավոք, երբեմն նրանք գանգատվում են։ Այսօր ես լսել եմ, թե ինչպես էր իմ տետրը գանգատվում․

-Արդեն հոգնել եմ այս մարդկանցից։ Անընդհատ ինձ վրա գրում են գրիչով, իսկ այդ գրիչն էլ ցավեցնում է ինձ։ Ես ամեն օր միայն տեսնում եմ պայուսակ, պատ, պահարան կամ մարդ։ Բայդ ամեն ինչ կամ կիսատ եմ տեսնում կամ էլ սխալ․ օրինակ՝ ես տեսնում եմ, որ պայուսակը իմ համար մի սև անկյուն է, իսկ իրականում դա գրքերի, համակարգիչների և այլ իրերի համար նախատեսված կտորից մեծ իր է։ Կարճ ասած իմ կյանքը ուղղակի անտանելի է։ Հատկապես ես չեմ սիրում այն պահը, երբ պետք է դիմանամ և չլացեմ այն ժամանակ, երբ ինձ վրա գրում են գրիչով և մատիտով, բայց պետք է դիմանամ և չլացեմ, որպեսզի իմ տերը չիմանա, որ ես կարողանում եմ խոսել։ Ուզում եմ ուղղակի փախչել այստեղից։

Ինչպես հասկացաք իմ տետրը սխալվում է, քանի որ, եթե նա փախչի ինձանից, ապա ես չեմ կարողանա իմ դասերը գրել, իսկ մայրիկս ու հայրիկս աշխատանքի են և չեն կարող ինձ համար տետր գնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով