Daily Archives: 11 Մյս 2022

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա

քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու համար և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի բուրում է , այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։

Ինչպիսի՞ կենդանի է ընձուղտը։

Ընձուղտը շատ յուրահատուկ, խաղաղասեր, բարի և հոգատար կենդանի է։

Որտե՞ղ են ապրում ընձուղտները։

Ընձուղտներն ապրում են Աֆրիկայի սավաննաներում։

Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։

Նորածին ձագուկի լույս աշխարհ գալու օրը նրանք ամբողջ հոտով հավաքվում են մի տեղ, որպեսզի փոքրիկին տեսնեն, ողջունեն և քնքշորեն հպվեն նրան։

Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։

Ընձուղտի տարիքն որոշում են նրա վրայի նախշերի օգնությամբ։ Եթե նախշերը մուգ են ուրեմն ընձուղտը մեծ է։

Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։

Օրվա մեծ մասը նա անցկացնում է կանգնած վիճակում։

Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը։

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա։

Ընձուղտը նաև սարսափելի բուրում է, այդպես նա պաշտպանվում է վնասակար միջատներից։

Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Ամեն բարև տվողը,

Այծն այծի համար լավ է,

Բարին որ չլիներ,

Գործը վաղվան մնաց,

չարն աշխարհը կքանդեր։

բարեկամ չէ։

քան մի հոտ ոչխարը։

իմացիր կորավ գնաց։

Տեքստից դո՛ւրս գրիր, ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

5. Օգտվելով համացանցից, ընձուղտի մասին մի հետաքրքիր տեղեկություն էլ ի՛նքդ գրիր։

Երբ նրանք քայլում են, ընձուղտը երկու ոտքը տեղափոխում է միեւնույն տեղում, նույն մարմնի մի կողմում, դա եզակի է։

Մանկական ընձուղտները վեց ոտնաչափ գետնին են ընկնում, երբ ծնվում են, բայց կարողանում են ընդամենը հինգ րոպե հետո կանգնել:

Ընձուղտի սիրած կերակուրը Acacia ծառն է:

Acacia Tree Pictures | Download Free Images on Unsplash

Սպիտակ ընձուղտ՝

Image result for Kenya's rare white female giraffe 'killed by poachers'

Դուք գիտեի՞ք, որ սպիտակ ընձուղտը շատ հազվագյուտ կենդանի է։ Սպիտակ ընձուղտներն ապրում են Քենիայում։ Քենիան գտնվում է Աֆրիկայում։

 

 

 

 

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և ներկայացրո՛ւ բառային արտահայտությունների տեսքով։

6-վեց

11-տասնմեկ

50-հիսուն

55-հիսունհինգ

20-քսան

35-երեսունհինգ

16-տասնվեց

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։

Յուրահատուկ-առանձնահատուկ

Վեճ-կռիվ

Հպվել-դիպչել

Նվազել-պակասել

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, կենդանաբանական, ուլտրաձայն, անխնա, վնասակար, բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
մարդ ընձուղտ փոքրիկ
ձայն ուլտրաձայն կենդանաբանական
բույս անխնա
ջուր վնասակար

Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Կանաչապատ այգի

Հոգատար կենդանի

Բարձրահասակ ընձուղտ

Բարեհամբույր մարդ

Թարմ բույս

Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։

Զվարճալի-տխուր

Սուր-բութ

Ամուր-թույլ

Երկար-կարճ

Անխնա-խնայաբար

Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>>դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

Կրակի հետ խաղալ-վտանգավոր քայլ կատարել

Ձեռք քաշել-հրաժարվել

Կրակ՝

Կրակ թափել

Կրակի բերանը տալ

Ձեռք

Ձեռք թափ տալ

Ձեռքը ծոցին մնալ

Տեքստից առանձնացրո՛ւ հոգնակի թվով գործածված երեք գոյական։

Փոքրիկներ

Մայրիկներ

Դելֆիններ

Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։

Պատմողական նախադասություն՝

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը:

Հարցական նախադասություն՝

Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին:

Հարցեր ասորի հյուրին

  1. Ի՞նչ է նշանակում <<Ասորի>> բառը։
  2. Քանի՞ տարվա պատմություն ունի Ասորի ազգը։
  3. Ո՞վ է ՀՀ-ում ապրող ասորիների ղեկավարը, նրան նույնպե՞ս ժողովուրդն է ընտրում ընտրության ժամանակ։
  4. Ո՞րն է նրանց գլխավոր տոնը։
  5. Ո՞վ է ստեղծել ասորիների գիրը։
  6. Ո՞ր երկրում են ապրում Ասորիների գերակշռող մասը։
  7. Ո՞վ է ասորիների պատմիչը, ո՞ւմ օգնությամբ են նրանք իմանում ասորիների մասին։