Daily Archives: 12 Մյս 2022

Երեքշաբթի օրվա բնագիտության դասը

Երեքշաբթի մենք կրկին ուսումնասիրեցինք բջիջներին, մանրադիտակի օգնությամբ։ Ուսումնասիրեցինք կանաչ էվգլենային, որը միաբջիջ կենդանի է և լինում է կեղտոտ ջրերում։ Էվգլենայի արմատները սնվում են պատրաստի օրգանական նյութերով։ Կանաչ էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝ սուր։ Ընկեր Շուշանը սկզբից հատուկ իրով վերցրեց կեղտոտ ջուր, այնուհետև դա դրեց մանրադիտակի ապակու վրա, որը նախատեսված է մանրէներին և  բջիջներին ուսումնասիրելու համար։ Այնուհետև մեր սիրելի ուսուցչուհին սկսեց ուսումնասիրել այն, փորձելով գտնել կանաչ էվգլենան։ Հետո մենք ուսումնասիրեցինք։

Երբ ես մանրադիտակով նայեցի, իմ համար մի փոքր անհասկանալի տեսք ուներ էվգլենան։ Շատ նման էր կանաչ կղզու, որը նկարված է քարտեզի վրա։ Շատ հետաքրքիր դաս էր։

Ջաննի Ռոդարի․ Մեծ գազարը

  •  Կարդա՛ հեքիաթը։

Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք, իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է եղել: Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է, մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛ այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

– Ջուզեպի՜նա։

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի մի տե՛ս…

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ, պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

– Այստեղ արի, միայն թե արագ։

– Բայց ես դաս եմ սովորում:

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե այդպե՞ս կարողանանք հանել հողից: Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

— Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի ստացվում: — Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

— Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:

— Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը:

— Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

— Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

— Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։ Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

— Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։

— Երեքով չենք կարողանում հանել հողից, կօգնե՞ս։

— Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

— Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

— Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

— Ի՞նչ է եղել։

— Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

— Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։

— Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։ — Օօգնեցե՜ք։

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ։

— Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա… Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

— Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։

-Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ, օգնության կանչիր:

— Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

— Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի է թերթին էլ հայտնել:

— Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա հետ ոչ ոք չհամաձայնվեց:

— Հեռուստատեսությո՜ւն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու նախ սա՛ հողից հանենք: Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր… Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

— Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

— Կետերը ծովում են լողում։

— Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում .․.

— Իսկ ես տեսել եմ գրքում… Մարդիկ հրահրում էին միմյանց:

— Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։ — Ես գազար չեմ սիրում, նախընտրում եմ կարտոֆիլ:

— Իսկ ես՝ կոլոլակ: Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…

  • Հինգ-վեց նախադասությամբ անսպասելի ու զվարճալի ավարտ հորինի՛ր։

․․․ և մի մարդ սկսեց գոռգոռալ և փնթփնթալ․

— Հե՜յ, չեք տեսնո՞ւմ, որ արևը մայր է մտնում։ Հերիք է ծիծաղեք և կատակեք։ Գազարը հենց հանենք, Ջուզեպինան գազարով աղցան կպատրաստի։ Այդ ժամանակ ինչքա՜ն կուզեք կծիծաղեք և կկատակեք։

— Ճիշտ է ասում մեր բարեկամը,-պատասխանեց Օրեստեն։

Ամբողջ գյուղացիներով շարք կանգնեցին և սկսեցին քաշել-քաշքշել և նորից չհանեցին այն։ Հետո պարզվեց, որ գազարի տակ՝ արմատների մոտ, մի հսկայական փորող կենդանի կար։Կենդանին հոգնեց ու թռցրեց գազարը։ Այն Երկիր մոլորակի չափ էր ու ճխլեց բոլոր մարդկանց ,ովքեր ապրում են Երկրի վրա, ավելի ճիշտ գրկեց։ Նրանց մարմնի կեսը մտել էր գազարի մեջ։ Մենակ նրանց ոտնաթաթերն էին գետնին։ Մի մարդ փորեց ամբողջ գազարի մեջը, ու մարդիկ կարող էին այնտեղ քայլել, իսկ ուտում էին գազարի մեջի փորած մնացորդը։ Այն բավարար էր 1000 դարի համար։ Այդպես բոլոր մարդիկ ապրում էին միասին։ Մարդիկ սկսեցին գրել տարբեր առասպելներ, էպոսներ, հեքիաթներ նոր մոլորակի մասին, որը կոչվում էր Գազար մոլորակ։

Մանչուկպոլիս

Ես որոշել եմ կառուցել մի այնպիսի քաղաք, որտեղ ապրելու են միայն երեխաները։ Քաղաքում ոչ մի կանոն չի լինելու։ Բոլոր երեխաները կարող են անել այն ինչ ուզում են, բայց ոչ, թե չարաճճիություն։ Եթե մեկը իրեն չար է պահում ապա, նա մի շաբաթ առանց քաղցրավենիքի է մնում։ Խելոք երեխաները միշտ ունենում են անակնկալներ։ Դե՜, եթե գաք այստեղ ավելի շատ բան կիմանաք։ Կարժանանաք անակնկալների, կուտեք համեղ քաղցրավենիքներ, ամեն օր, ամեն ժամ կխաղաք։ Օ՜, ես մոռացա նշել, որ այս քաղաքի անունը լինելու Մանչուկպոլիս և տները պատրաստված են լինելու մի մեծ պաղպաղակից, իսկ, երբ պաղպաղակը հալվի այն կփոխարինեն էկլերներով և կոնֆետներով։