Daily Archives: 17 Մյս 2022

Թեստ 9

Թեստ 9

Վերջին երեք խնդիրներն մանրամասն՝

15)Գտիր այն թիվը, որը 26-ի բաժանելիս քանորդում ստացվում է 14, իսկ մնացորդում՝ 12։

  1. 26×14=364
  2. 364+12=376

376

16)66 թիվը ներկայացրու վեց իրար հավասար գումարելիների գումարի տեսքով:
  1. 11+11+11+11+11+11=66
11+11+11+11+11+11
17)Հատվածը ուղղի  մաս է, որն ունի ․․․  ծայրակետեր։
երկու

Вопросительные местоимения

Урок 1

Кладовая лесных жителей
Наступили осенние холода. Барсук забирается в свою берлогу. Он так же, как медведь и ёж, засыпает до весны. Для берлоги ему надо выбрать глубокую нору в лесу. Ему нравится мягкая постель. Он собирает листья ночью. К утру у его норы целый ворох листьев.
А вот прыгает по снегу белочка. И вдруг начинает копать норку. Пробилась сквозь снег, достала себе два ореха и съела. Что за чудо! Как она могла узнать, что под снегом лежат орехи? Она их ещё осенью спрятала!

  1. Какие лесные жители засыпают до весны?

До весны засыпают барсуки, медведи, ежи.

Слова чей, чья, чьё, чьи — это вопросительные местоимения. При ответе могут использоваться притяжательные местоимения.
Чей это карандаш? — мой, твой, его, её
Чья это ручка? — моя, твоя, его, её
Чьё это перо? — моё, твоё, его, её
Чьи это тетради? — мои, твои, их, наши
2. Расскажи, как готовятся к зиме разные лесные жители. Употреби в своём рассказе местоимения.

Разные лесные жители, такие как медведи, собирают листья к зиме и начинают готовить себе берлогу. Они собирают пищу перед зимней спячкой, а затем едят эту пищу во время глубокой зимы.

3. Поставь местоимения в нужную форму.
У меня жила черепаха. Звали её Пашкой. Пашка была очень любопытной и выносливой. Однажды с ней произошло одно неприятное приключение. Мы выпустили её на балкон. Все занялись своими делами, а о Пашке забыли. Через некоторое время я посмотрел на улицу и увидел, что Пашка ползёт по газону. Я к ней подбежал. Она ползла по траве, панцирь её треснул. Скоро панцирь сросся. Мы очень любим Пашку!

Домашнее задание:

Прочитай текст. Подчеркни все местоимения.
Мы с Мишкой так заигрались в хоккей, что совсем забыли про школу, и когда спросили, который час, то узнали, что уже ровно два. Мы же в школу свою опоздали! Я подхватил свой портфель, и мы полетели, как молнии. Но очень скоро устали и пошли шагом. Надо было придумать уважительную причину. Сначала мы хотели сказать, что у нас заболели зубы и мы ходили их вырывать. Но Мишка сказал, что так не бывает, чтобы у обоих сразу заболели.

Текст «Кладовая лесных жителей» читать, рассказывать

Քարակոփ կածան (թեստ 20)

Թեսթ 20

Վախթանգ Անանյան

Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

 

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:

առաջին

բարձրանալ

երբեմն

մարդ

  1. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Մենատնտես բառը նշանակում է տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի։

  1. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

Պտուղներ-մրգեր

Մաքրված-հավաքած

Տխուր-թախծոտ

Ոռոգել-ջրել

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ — ավտոտնակ

բ/դաչա-ամառանոց

գ/մայկա-շապիկ

դ/սումկա-պայուսակ

 

  1. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ/ շատ էժան

դ/ շատ ջրիկ

 

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ

Պարզ բառեր՝

Գյուղ

Լոբի

Բարդ բառեր՝

Մենատնտես

Սալաքար

Տեքստի ընդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

Գոյականներ՝

Ձոր

Ականջ

Ածականներ՝

Խավար

Ահալի

Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

Ենթակա՝

հետքերը

Ստորոգյալ՝

Երևում էին

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն:

Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Ստորակետ

  1. 11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

  1. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

Շինականը խեղճ էր, աշխատասեր, կենդանասեր և մշակույթ սիրող։

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. Մարդու աշխատանքների հետքեր, մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը

բ. Ցամաքած հուն, կիսաայրված փայտերի կտորներ

գ. Թմբերի երեք շարք, ածուխ

դ. Կոտրած բահ, օջախում մնացած մոխիր

 

 

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:

Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

  1. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

«Շինականները և մեր հին պապերը Զանգեզուրի ժայռերում»