Daily Archives: 23 Մյս 2022

Հայկական նուռ․ իմ պատրաստած նախագիծը

Նվեր «Իսկական հարսանիքին». Կենաց ծառ՝ իսկական նռնենի | Գարդենիա

Նպատակ և արդյունք՝ ճանաչել ՀՀ խորհրդանիշ նուռը

Աշխատանքներ՝ տեքստային աշխատանքի կատարում և նռան մասին հորինուկ հորինել(հորինուկում իմ ընկերները իրենք պետք է հորինեն, թե ինչպես է նուռը դարձել ՀՀ խորհրդանիշ)

1-ին աշխատանք

Տեքստային աշխատանք

Նուռը ոչ միայն սովորական միրգ է, այլ նաև՝ ՀՀ խորհրդանիշ։ Երբ խոսում ենք Հայաստանի մասին, պատկերացնում ենք նուռը։ Հայկական առասպելաբանության մեջ նուռը պտղաբերություն և հաջողություն է խորհրդանշում։ Այն նաև պաշտպանում է չար աչքից։ Արևմտյան Հայաստանում հարսանիքների ժամանակ հարսը նուռ էր գցում և այն կտորների բաժանում։ Նռան ցրված հատիկները երաշխավորում էին որ հարսն անպայման երեխաներ կունենա։ Վանում հայ կանայք, որոնք տղա էին ուզում ունենալ, նռան հատիկներով խառնած խմորով լոշիկ էին ուտում։ Այս պտղի կարևորությունը հաստատվում է նաև հայկական պատմական ձեռագրերում և փորագրություններում, որտեղ նուռը որպես զարդանախշ էր օգտագործվում։ Ամենանշանավոր հայկական գեղարվեստական ֆիլմերից է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Եվ որպես եզրափակում՝ հայկական հեքիաթների ավանդական վերջաբանը. «Երկնքից երեք նուռ ընկավ. մեկը պատմողին, մեկը լսողին և մեկն էլ ողջ աշխարհին»։ Նուռը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Նռան հյութը պարունակում է 8-19 % շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով։ Կարծիք կա, որ նուռն ունի 356 հատիկ՝ դա լեգենդ է: Իրականում նռան հատիկների քանակը հստակ չէ և կախված պտղի չափերից՝ կարող է տարբեր լինել: Նուռը սովորաբար ունենում է առավելագույնը 18 սմ տրամագիծ և մինչև 700 հատիկ:

Հարցեր և առաջադրանքներ

Հայկական առասպելաբանության մեջ ի՞նչն է խորհրդանշում նուռը։

Ո՞ր վիտամինն է պարունակում նուռը։

Ի՞նչից է նաև նուռը պաշտպանում։

Գտի՛ր այն հատվածը, որտեղ ներկայացված է, թե Արևմտյան Հայաստանում ի՞նչ ավանդույթ կար, որը կապված էր նռան հետ։

Ինչքա՞ն է նռան առավելագույն տրամագիծը։

Մինչև ինչքա՞ն հատիկ կարող է ունենալ նուռը։

Տեքստում գտի՛ր հայկական հեքիաթների ավանդական վերջաբանը։

Բառային աշխատանք

Հայերեն օնլայն բառարանից օգտվելով գրի՛ր քեզ համար անծանոթ բառերը։

Տեքստում ընդգծված նախադասությունում գտի՛ր պակասող կետադրական նշանը։

Տեքստում ընդգծված բառերում գտի՛ր ածացները։

Գրի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։

2-րդ աշխատանք

Հորինեք հորինուկ, որի թեման լինելու է <<Ինչո՞ւ է նուռը ՀՀ խորհրդանիշ>>։ Հորինուկը նաև գրելու եմ ես։

Իմ օրինակ՝

Մի անգամ հին ժամանակներում բոլոր մարդիկ մտածում էին, թե որ միրգը պետք է ճանաչվի որպես Հայաստանի խորհրդանիշ։ Հայաստանի գլխավոր քահանան ամենից շատ սիրում էր ուտել նուռ։ Մի օր մի հետաքրքիր իրադարձություն կատարվեց նրա հետ։ Քահանան գնում էր տուն և տեսավ, որ իր տունը ձևափոխվել է՝ դարձել է մի մեծ նուռ։ Նռան դիմացի ներքևում գտնվում էր մի դռնակ, որտեղից կարելի էր մտնել։ Քահանան իր տան անունը դրեց Նռատուն։ Նռատան մեջ բոլոր բաները կարմիր էին։ Հատիկները քահանայի համար սուրբ էին։ Հետո նա պատմում է ամբողջ ժողովրդին իր նոր տան մասին։ Ժողովուրդը սկսում է մտածել նռան մասին և հասկանում է, որ նուռը պետք է անպայման դառնա Հայաստանի խորհրդանիշ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքա՜ն ուրախացավ քահանան։ Նրա ուրախությանը չափ չկար։ Դե՛, այսպիսի հետաքրքիր առասպել նռան մասին։

 

Նռան օգտակար հատկությունները

Իզուր չէ, որ նուռն անվանում են «աստվածների սնունդ»։ Այս հրաշք միրգը ոչ միայն ամրացնում է առողջությունը, այլև կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի այն չարաշահել։

Նուռը ոչ միայն գեղեցիկ միրգ է՝ անհավանական համեղ հատիկներով, այլև մարդու օրգանիզմին անհրաժեշտ մի շարք օգտակար նյութերով հարուստ սննդամթերք։

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ մեկ նուռը պարունակում է մարդուն մեկ օրում անհրաժեշտ վիտամինների մոտ 40 տոկոսը։

Նուռը կերպարվեստում՝

Նուռ Չափսը 24-30 սմ կտավ, յուղաներկ - Նկարչություն և նկարներ - List.am

Նուռ - Armenian Product

 

 

 

 

 

 

Նռան հուշանվեր - Armenian Product

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագծի վերջում պետք է գրեք ձեր կարծիքը։ Արդյո՞ք այս նախագիծը ձեզ դուր եկավ կամ ի՞նչ կուզենայիք ավելացնել։

Տարեվերջյան մայրենիի հաշվետվություն

Այս տարի ես մայրենի լեզվից ունեցել եմ շատ ձեռքբերումներ և գիտելիքներ։ Այս տարվա ընթացքում ես հորինել եմ հորինուկներ, մասնակցել եմ բոլոր նախագծերին, կատարել եմ բառային և տեքստային աշխատանքներ, կազմել մայրենի լեզվի հետ կապված ուսումնական խաղեր և այլն։ Նաև մեր սիրելի ուսուցչուհի ընկեր Արմինեն մեզ համար կարդացել է տարբեր հետաքրքիր պատումներ, որոնց շուրջ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ։ Մասնակցել եմ բոլոր ամենամսյա ֆլեշմոբներին։ Այս տարվա ընթացքում սովորել եմ այնպիսի նոր բառեր, որոնք ընդհանրապես չեմ օգտագործել․ օրինակ՝ աղջամուղջ կամ զառիվայր, բայց շնորհիվ բառային աշխատանքների հիմա ես ավելի շատ բառեր գիտեմ։ Ունեցել ենք բառարանային և դարձվածքային աշխատանքներ, գրավոր կամ բանավոր պատումների տեսքով ներկայացրել ենք մեր նախասիրությունները։ Ես ներկայացրել էի նկարչության մասին, որովհետև դա իմ գլխավոր նախասիրությունն է։ Սովորել ենք տարբեր բանաստեղծություններ, հեքիաթներ, փոքրիկ պատումներ և այլն։ Ծանոթացել ենք տարբեր ժողովրդական գրողների հետ՝ Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Եղիշե Չարենց և այլն։ Ունեցել ենք նաև բացօթյա դասեր և ընթերցանություններ, ձմեռային ճամբարի ընթացքում ունեցել ենք բնագիտատեխնիկական ֆլեշմոբ, որի ընթացքում մենք կառուցողական խաղերով պատրաստում էինք տարբեր կառույցներ։

Շոկոլադ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե (մանալ, որ այն անում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն (հանել) սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև (նմանվել) մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է ճզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ (պատրաստվել) շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Առաջադրանքներ

Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։

Շոկոլադը օգտակար է սրտի և հիշողության համար։

Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։

բովել ջեռոցում

ծածկել տերևներով

հեռացնել սպիտակ շերտը

չորացնել արևի տակ

Ուշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։

Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար

ընկույզ և կաղին

յուղ և այլուր

կաթ և շաքար

ձու և միրգ

Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։

Շոկոլադի փոշի ստանալու համար պետք է ճզմել սերմերից ստացված մածուկը, իսկ հետո անհրաժեշտ է հեռացնել յուղը:

Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։

Տեքստում ասվում է, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է, քանի որ շոկոլադ պատրաստելու ընթացքում մարդիկ շա՜տ են աշխատում։

Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։

Իմ համար տեքստի ամենազարմանալի միտքը դա այն միտքն է, որտեղ ասվում էր, որ ամենամեծ շոկոլադե արձանը, որ երբևէ պատրաստվել է շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով:

Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։

Ինձ այս միտքը զարմանալի թվաց, որովհետև ես չէի պատկերացնում, որ աշխարհի ամենամեծ շոկոլադե արձանը կարող է կշռել երկու հազար կիլոգրամ քաշ։

Փակագծերում տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

իմանալ-իմացաք

հանել-հանում են

նմանվել-նմանվում է

պատրաստել-պատրաստվել է

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։

Շոկոլադ սիրում են բոլորը։

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

Օգտակար-վնասակար

Քաղցր-դառը

Գեղեցիկ-տգեղ

Կոշտ-փափուկ

Դառնահամ-քաղցրահամ

Հաճելի-տհաճ

Համեղ-անհամ

Գնել-վաճառել

Տեքստից դո՛ւրս գրիր հինգական բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։

Հինգ բայ՝

անվանում են

ուղարկվում են

մանրացնել

վերածել

կարողանում ենք

Հինգ ածական՝

Համեղ

Հաճելի

Երկար

Հայտնի

Քաղցր