Նպատակ և արդյունք՝ ճանաչել ՀՀ խորհրդանիշ նուռը
Աշխատանքներ՝ տեքստային աշխատանքի կատարում և նռան մասին հորինուկ հորինել(հորինուկում իմ ընկերները իրենք պետք է հորինեն, թե ինչպես է նուռը դարձել ՀՀ խորհրդանիշ)
1-ին աշխատանք
Տեքստային աշխատանք
Նուռը ոչ միայն սովորական միրգ է, այլ նաև՝ ՀՀ խորհրդանիշ։ Երբ խոսում ենք Հայաստանի մասին, պատկերացնում ենք նուռը։ Հայկական առասպելաբանության մեջ նուռը պտղաբերություն և հաջողություն է խորհրդանշում։ Այն նաև պաշտպանում է չար աչքից։ Արևմտյան Հայաստանում հարսանիքների ժամանակ հարսը նուռ էր գցում և այն կտորների բաժանում։ Նռան ցրված հատիկները երաշխավորում էին որ հարսն անպայման երեխաներ կունենա։ Վանում հայ կանայք, որոնք տղա էին ուզում ունենալ, նռան հատիկներով խառնած խմորով լոշիկ էին ուտում։ Այս պտղի կարևորությունը հաստատվում է նաև հայկական պատմական ձեռագրերում և փորագրություններում, որտեղ նուռը որպես զարդանախշ էր օգտագործվում։ Ամենանշանավոր հայկական գեղարվեստական ֆիլմերից է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Եվ որպես եզրափակում՝ հայկական հեքիաթների ավանդական վերջաբանը. «Երկնքից երեք նուռ ընկավ. մեկը պատմողին, մեկը լսողին և մեկն էլ ողջ աշխարհին»։ Նուռը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Նռան հյութը պարունակում է 8-19 % շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով։ Կարծիք կա, որ նուռն ունի 356 հատիկ՝ դա լեգենդ է: Իրականում նռան հատիկների քանակը հստակ չէ և կախված պտղի չափերից՝ կարող է տարբեր լինել: Նուռը սովորաբար ունենում է առավելագույնը 18 սմ տրամագիծ և մինչև 700 հատիկ:
Հարցեր և առաջադրանքներ
Հայկական առասպելաբանության մեջ ի՞նչն է խորհրդանշում նուռը։
Ո՞ր վիտամինն է պարունակում նուռը։
Ի՞նչից է նաև նուռը պաշտպանում։
Գտի՛ր այն հատվածը, որտեղ ներկայացված է, թե Արևմտյան Հայաստանում ի՞նչ ավանդույթ կար, որը կապված էր նռան հետ։
Ինչքա՞ն է նռան առավելագույն տրամագիծը։
Մինչև ինչքա՞ն հատիկ կարող է ունենալ նուռը։
Տեքստում գտի՛ր հայկական հեքիաթների ավանդական վերջաբանը։
Բառային աշխատանք
Հայերեն օնլայն բառարանից օգտվելով գրի՛ր քեզ համար անծանոթ բառերը։
Տեքստում ընդգծված նախադասությունում գտի՛ր պակասող կետադրական նշանը։
Տեքստում ընդգծված բառերում գտի՛ր ածացները։
Գրի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։
2-րդ աշխատանք
Հորինեք հորինուկ, որի թեման լինելու է <<Ինչո՞ւ է նուռը ՀՀ խորհրդանիշ>>։ Հորինուկը նաև գրելու եմ ես։
Իմ օրինակ՝
Մի անգամ հին ժամանակներում բոլոր մարդիկ մտածում էին, թե որ միրգը պետք է ճանաչվի որպես Հայաստանի խորհրդանիշ։ Հայաստանի գլխավոր քահանան ամենից շատ սիրում էր ուտել նուռ։ Մի օր մի հետաքրքիր իրադարձություն կատարվեց նրա հետ։ Քահանան գնում էր տուն և տեսավ, որ իր տունը ձևափոխվել է՝ դարձել է մի մեծ նուռ։ Նռան դիմացի ներքևում գտնվում էր մի դռնակ, որտեղից կարելի էր մտնել։ Քահանան իր տան անունը դրեց Նռատուն։ Նռատան մեջ բոլոր բաները կարմիր էին։ Հատիկները քահանայի համար սուրբ էին։ Հետո նա պատմում է ամբողջ ժողովրդին իր նոր տան մասին։ Ժողովուրդը սկսում է մտածել նռան մասին և հասկանում է, որ նուռը պետք է անպայման դառնա Հայաստանի խորհրդանիշ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքա՜ն ուրախացավ քահանան։ Նրա ուրախությանը չափ չկար։ Դե՛, այսպիսի հետաքրքիր առասպել նռան մասին։
Նռան օգտակար հատկությունները
Իզուր չէ, որ նուռն անվանում են «աստվածների սնունդ»։ Այս հրաշք միրգը ոչ միայն ամրացնում է առողջությունը, այլև կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի այն չարաշահել։
Նուռը ոչ միայն գեղեցիկ միրգ է՝ անհավանական համեղ հատիկներով, այլև մարդու օրգանիզմին անհրաժեշտ մի շարք օգտակար նյութերով հարուստ սննդամթերք։
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ մեկ նուռը պարունակում է մարդուն մեկ օրում անհրաժեշտ վիտամինների մոտ 40 տոկոսը։
Նուռը կերպարվեստում՝
Նախագծի վերջում պետք է գրեք ձեր կարծիքը։ Արդյո՞ք այս նախագիծը ձեզ դուր եկավ կամ ի՞նչ կուզենայիք ավելացնել։