Monthly Archives: Հունիսի 2022

Հանրային աուդիտի արդյունքներ

 

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամերին մասնակցել ենք Հանրային Աուդիտ նախագծին։  Նախագծի շրանակներում կատարել ենք մի շարք գործնական աշխատանքներ։

 Բաժանվեցինք խմբերի։ Յուրաքանչյուր խումբ չափերիզի միջոցով չափեց  Արևմտյան դպրոցի որևէ ուսումնական տարածքների  չափերը։ 

Մեր խումբը հաշվեց 4-5-րդ դասարանների ուսումնական կաբինետների  չափերը, որի շնորհիվ  հաշվեցինք այդ տարածքների  զբաղեցրած մակերեսն ու ծավալը։

 

5․1 դասարանի դասասենյակ՝

Լայնություն՝ 5մ 65սմ

Երկարություն՝ 11մ 67սմ

Բարձրություն՝ 2մ 93սմ

Հիմքի մակերես՝ 565*1167=659355 սմ քառ․, որը մոտավորապես 66 մ քառ․ է։

ծավալ՝ 565*1167*293=193191015սմ խոր․, որը մոտավորապես 193 մ խոր․ է։

5․2 դասարանի դասասենյակ՝

Լայնություն՝ 5մ 70սմ

Երկարություն՝ 11մ 72 սմ

Բարձրություն՝ 2մ 93սմ

Հիմքի մակերես՝ 570*1172=668040 սմ քառ․, որը մոտավորապես 67 մ քառ․ է:

ծավալ՝ 570*1172*293=195735720 սմ խոր․, որը մոտավորապեսմ 196 խոր․ է։

4․1 դասարանի դասասենյակ՝

Լայնություն՝ 6մ 8սմ

Երկարություն՝ 11մ 50սմ

Բարձրություն՝ 2մ 93սմ

Հիմքի մակերես՝ 608*1150=699200 սմ քառ․, որը մոտավորապես 70 մ քառ․

ծավալ՝ 608*1150*293=204865600 սմ խոր․, որը մոտավորապես 205 մ խոր․

4․2 դասարանի դասասենյակ՝

Լայնություն՝ 6մ 3սմ

Երկարություն՝ 7մ 36սմ

Բարձրություն՝ 2մ 93սմ

Հիմքի մակերես՝ 603*736=443808 սմ քառ․, որը մոտավորապես 44 մ քառ․ է։

ծավալ՝ 603*736*293=130035744 սմ խոր․ է, որը մոտավորապես 130 մ խոր․ է։

4․3 դասարանի դասասենյակ՝

Լայնություն՝ 6մ 23 սմ

Երկարություն՝ 12մ 40սմ

Բարձրություն՝ 2մ 93սմ

Հիմքի մակերես՝ 623*1240=772520 սմ քառ․, որը մոտավորապես 77 մ քառ․ է։

ծավալ՝ 623*1240*293=226348360 սմ խոր․, որը մոտավորապես 226 մ խոր․ է։

Դրանից հետո չափեցինք Արևմտյան դպրոցի խոհանոցի չափերը։ Հաշվեցինք զբաղեցրած մակերեսն ու ծավալը։

Լայնություն՝ 7մ 41սմ

Երկարություն՝ 11մ 71սմ

Բարձրություն՝ 2մ 80սմ

Հիմքի մակերես՝ 741*1171=867711սմ քառ․, որը մոտավորապես 87մ քառ․ է։

ծավալ՝ 741*1171*280=242959080սմ խոր․, որը մոտավորապես 243մ խոր․ է։

Ուսումնասիրել ենք նաև Excel  ծրագիրը։ Սովորել ենք մուտքագրել տվյալներ, ըստ տվյալների   կազմել  աղյուսակ։ Արդյունքները ներկայացրել ենք դիագրամի տեսքով՝
Մն․ Նատալի

Նատալի Մնացականյան, 4․3 դասարան

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

 

Մրջյուն

 

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

 

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

 

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

 

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

 

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

 

Իսկ զինվոր մրջյունները կռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

 

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

 

 

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կռվելու: (1 միավոր)

 

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները: (1 միավոր)

 

  1. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Բանվոր մրջյունները սնունդն են բերում։ (1 միավոր)

 

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է: (1 միավոր)
  • Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
  • մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ (1 միավոր)
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:

Ես մրջյունների մասին  իմացա, որ մրջյունները աշխարհի ամենափոքր, բայց ամենաուժեղ միջատներն են։ Նաև ես իմացա, որ մրջյունները կարող են շալակել իրենցից քսանհինգ անգամ մեծ բեռ։ (1 միավոր)

 

  1. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    Մրջյուններ, (0,25 միավոր)
    Ընկերներ, (0, 25 միավոր)
    Անդամներ, (0,25 միավոր)
    Ձվեր: (0, 25 միավոր)
  2. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    Շալակել (0, 5 միավոր)
    Օգնել (0, 5 միավոր)
  3. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    Աշխատասեր (0, 5 միավոր)
    Ուժեղ (0, 5 միավոր)
  4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա, (1 միավոր)
  • թիվ,
  • հատկանիշ,

գործողություն:

10 միավոր

Թեստ 14

Թեստ 14

Ունեի մի վրիպում և մի սխալ

Վրիպում՝

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

4) 265, 112, 99, 89, 0

14․ Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։

  1. 1+2=3
  2. 6:3=2
  3. 2×110=220
  4. 1222-220=1002
  5. 1002+2=1004

1004

Վերջին երեքը մանրամասն՝

15․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

  1. 15+8+1=19

19

16․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

  1. 4×3=12
  2. 12×4=48

48 մ քառ․

17․ Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։
  1. 16:2=8
  2. 8+4=12
  3. 8-4=4
12 կգ, 4 կգ

Մեր պատրաստած համեղ բիսկվիթը․․․

Արագ Կաթով բիսկվիթ👍 Быстрый пирог на молоке 😋milk biscuit cake - YouTube  | Baking, Biscuit cake, Food

Այսօր մենք պատրաստեցինք համեղ բիսկվիթ։ Ամեն մեկը կատարեց մի քանի գործեր․ օրինակ՝ ես կոտրեցի ձուն և խառնեցի խմորը։ Մենք մեր գործը կատարում էինք միասնական։ Երբ արդեն խմորը պատրաստ եղավ մենք դրեցինք այն ջեռոցը և մինչ եփվելը մենք գնացինք բակ և խաղացինք։ Այնուհետև եկանք փորձելու մեր պատրաստածը։ Սկզբում զվարճանքի համար շոկոլադե կրեմի օգնությամբ բիսկվիթի վրա գրեցինք «mskh», հետո ավելացրեցինք նախշեր և ամբողջ բիսկվիթը պատեցինք շոկոլադե կրեմով, որից հետո կրկնեցինք զանգվածի չափման միավորները և վայելեցինք բիսկվիթը․․․

Ճամբարային վերջին շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ ճամբարի վերջին շաբաթն է և դրա համար ես այս նյութում մանրամասն կպատմեմ մեր շաբաթվա գործունեության մասին։

Այս շաբաթ մեզ հյուր էին եկել ընկեր Նունեն և Պարոն Տիգրանյանը։ Նրանք մեզ պատմեցին Ներսես Շնորհալու մասին։ Այդ ընթացքում ես և Մանեն երգեցինք նրա շարականներից մեկը՝ Առավոտ Լուսոն։ Բոլորին մեր ելույթը շատ դուր եկավ։ Մենք իմացանք, որ 2022 և 2023 թվականները ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային կազմակերպությունը հռչակել է, որպես Ներսես Շնորհալու տարիներ։

Այս շաբաթ նաև մենք կատարեցինք բազմաթիվ թեստեր, որպեսզի պատրաստվենք մաթեմատիկայի ստուգմանը։

Երեկ մենք մասնակցեցինք Մաթեմատիկայի առկա ֆլեշմոբին։ Մեզ հյուր էին եկել Արևելքի, Հարավի և Հյուսիսի 4 և 5-րդ դասրանների սովորողները։ Երեկ նաև ընկեր Անիի հետ պատրաստեցինք դդումով աղցան/մանրամասներն այստեղ

Այսօր մենք պատրասեցինք համեղ բիսկվիթ, որի վրա հետո քսեցինք շոկոլադե կրեմ։ Մինչ ուտելը մենք կրկնեցինք զանգվածի չափման միավորները և, որպես մրցանակ կերանք մեր պատրաստած համեղ բիսկվիթը։ Կխոստովանեմ այն շա՜տ համեղ էր։

Դդումով աղցան

Դդումով աղցան

Այսօր մենք Առաջին ջոկատով պատրաստեցինք հայկական ավանդական դդումով աղցան։ Աղցանի համար մենք օգտագործեցինք դդում, հազար և խառը կանաչի։ Ջոկատի մի մասը սկսեց բարակ կտրատել դդումը, իսկ մյուս մասը մանր-մանր կտրատեց հազարը և խառը կանաչին։ Ես մասնակցեցի հազարի և խառը կանաչիի կտրատելուն։ Կտրատեցի ինչպես հարկն է՝ մանր-մանր։ Երբ վերջացրեցինք մեր գործը, սկսեցինք համտեսել։ Մանեն լցրեց աղցանը բաժակների մեջ և բաժանեց։ Ինձ այն շատ դուր եկավ։