Monthly Archives: Սեպտեմբերի 2022

Մնացորդով բաժանում, մաս 3

1)  Բաժանելի։7=5 (2 մն)=7*5+2=37

2) Բաժանելի։11=6 (10 մն)=11*6+10=76

3) Բաժանելի։14=3 ( 11 մն)=14*3+11=53

4) Բաժանելի։24=5 (20 մն)=24*5+20=140

5) Բաժանելի։35=28 (30 մն)=35*28+30=1010

6) Բաժանելի։30=2 (20 մն)=30*2+20=80

7) 37:բաժանարար=5 (2 մն)=(37-2):5=7

8) 45:բաժանարար=5 (5 մն)=(45-5):5=8

9) 66:բաժանարար=8 (2 մն)=(66-2):8=8

10) 86:բաժանարար=8 (6 մն)=(86-6:8)=10

Իմ կազմած վարժությունները՝

11) Բաժանելի։4=5 (4 մն)=4*5+4=24

12) 82:բաժանարար= 9 (1 մն)=(82-1):9=9

Քլորոֆիտում․ իմ տնկած բույսը

Այս ամիս բնագիտության դասի իմ ամենահետաքրքիր և սիրելի օրը եղել է, երբ ես տնկել էի իմ բույսը։ Դրա անունն էր՝ Քլորոֆիտում։

Մինչ այժմ մի քանի կարծիք կա Քլորոֆիտումի ընտանեկան պատկանելիության վերաբերյալ, ոմանք նրան դասում են շուշանների, իսկ մյուսները ծնեբեկի ընտանիքին: Հայրենիքը`   Հարավային Ամերիկան է:
Stream Քլորոֆիտում by User 70906890 | Listen online for free on SoundCloud

Քլորոֆիտումը  ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի  կորացած գեղեցիկ տերևներ,  գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է  առանձնացնել և արմատակալել:  Քլորոֆիտումի  ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:

Քլորոֆիտում փուփուլավորը որոշ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը:
Խնամք՝
Ջերմաստիճանը`   չափավոր: Ձմռանը  18°С-ից ոչ ցածր: Չնայած  դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ  չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:
Քլորոֆիտումի խնամք տանը. Ձեր «տնային էկոլոգը» Քլորոֆիտում. լուսանկար,  օգուտներ տան համար, հնարավոր վնաս Ինչու գանգուրներն ուղղվում են ...
Լուսավորությունը`   Պայծառ  ցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան  պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային  պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվեր:
Ջրելը`   առատ գարնանից մինչև աշուն: Հողը միշտ պետք է խոնով լինի: Ձմռանը ջրել չափավոր:

Մուշեղ Գալշոյան․ Ծիրանի ծառ․ հատված

ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ (պարզեցված տարբերակ)

Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։

Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․

Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և  պատասխանեց՝ Գնալու եմ։

-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։

Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:

Լուսաբացին  կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Գավիթ-չորսը կողմով շրջափակված բակ

Սալահատակ-սալաքարերով պատրաստված հատակ

Կոպ-աչքի մաշկային կափարիչ

Կաշկանդվել-ամաչել

Ամենաձայնեղ-ամենագեղեցիկ ձայն ունեցողը

Մանչ-մանուկ

Արտակարգ-ընտիր

Մեղապարտ-մեղավոր

  1. Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր:

Անլաց տխրություն-տխրություն առանց լացի

Ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար-աչքերում տխրություն կար

Տղաների արանքում տխրել էր լռությունը-տղաները տխրել էին և դրա պատճառով լռել էին

Այրեցին ականջները-հուզեցին նրան

Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում-Սողոմոնը աչքով ու ականջով ուրախության ձայներ էր հավաքում

  1. Ո՞ւմ մասին էր ըստ քեզ պատմությունը:

Ըստ ինձ այս պատմությունը Սողոմոն Սողոմոնյանի մասին էր։

  1. Տեքստի ո՞ր հատվածներից հասկացար, որ Կոմիտասն ուներ հրաշալի ձայն:

1․ -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։

2․ Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

  1. Ինչո՞ւ տղարները չէին ցանկանում, որ Սողոմոնը գնար:

Սողոմոնը նրանց ամեն օրվա ուրախությունն էր հանապազօրյա և սուրբ հացն էր ու նրա երգերի ներքո նրանք անլաց տխրում էին, այդ իսկ պատճառով նրանք չէին ուզում, որ նա գնար։

  1. Գտիր և դուրս գրիր Կոմիտասի ծնողներին, տատին վերաբերող հատվածները:

«Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշ անուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։

  1. Քո կարծիքով հայարեն բառերն ի՞նչ գույնի են:

Իմ կարծիքով հայերեն բառերը կարմիր գույնի են։

Կոմիտասի մեդիափաթեթ

Կոմիտասի երգերը բոլորը մեկը մյուսից բովանդակությամբ և հնչեղությամբ շատ գեղեցիկ են և դուրեկան, այդ պատճառով իմ համար դժվար էր ընտրել մի երգ, շատ դժվարությամբ կարողացա ընտրել, բայց երկու երգ։ Դա <<Մի յար ունեմ>> և <<Քաղհան>>երգերն են։ Այս հրաշք երգերը լսելիս ես մտովի տեղափոխվեցի Արևմտյան Հայաստան՝ պատկերացնելով, թե ինչպես էր Կոմիտասը գրառում այս երգերը։ Հենց հիմա, երբ գրում եմ իմ տպավորությունների մասին, չգիտեմ ինչ բառերով ձևակերպեն միտքս, քանի որ այս երգերը ուղղակի․․․ <<Քաղհան>> երգը լսելիս պատկերացրեցի քաղհանին աշխատելիս, իսկ Կոմիտասին՝ գրառելիս։ <<Մի յար ունեմ>> երգն էլ շատ գեղեցիկ և դուրեկան էր, իր այդ երաժշտական խաղիկներով և բովանդակությամբ։ Կարճ ասած Կոմիտասը ուղղակի կախարդական ունակություններով մարդ է։ Անկասկած նույնիսկ միլիարդավոր դարեր անց Կոմիտասից մեր հասած մշակույթը պահպանվելու է՝ ընդմիշտ։

Ինչպես ճանաչեցի Կոմիտասին

Ես առաջին անգամ ճանաչել եմ Կոմիտասին հինգ տարեկանում՝ <<Ա՜րև, ա՜րև, ե՜կ ե՜կ>> երգի օգնությամբ։ Սեպտեմբերի 1-ին, 4 տարի առաջ՝ առավոտյան ես իմ մայրիկի հեռախոսով միացրել էի Կոմիտասի<<Ա՜րև, ա՜րև, ե՜կ ե՜կ>>-ը և նստել էի իմ մահճակալին և սովորում էի։ Ահա արդեն ավտոբուսի գալու ժամանակն էր։ Ես հրաժեշտ տվեցի իմ սիրունիկ 1 տարեկան եղբորը, մայրիկին, տատիկին և նստեցի ավտոբուս՝ շարժվելով դպրոց։ Նախակրթարանի հետ միասին նստեցինք ավազե դաշտի մոտ գտնվող կանաչապատ փոքրիկ այգում և սկսեցինք երգել իմ սովորած առաջին երգը։ Այդպես նախակրթարանում ընկեր Սեդայի հետ ամեն օր Կոմիտասյան նորանոր երգեր էինք սովորում և պարային ձևով խաղում դրանց ներքո։ Արդեն մեծացա, դարձա ինը տարեկան՝ հինգերրորդ դասարան ու արդեն դպրոցում սովորում եմ Կոմիտասի մասին ավելի շատ բաներ՝ երգեր, պարեր և պատմություններ։ Այո՛ մի զարմացեք, մեր դպրոցը՝ ինքը բարձրագույն է, դրա համար մենք պարեր էլ ենք սովորել․ օրինակ՝ <<Շորորը>>-ը։

Իսկ հիմա իմ եղբայրն է իմ նման նախակրթարանում սովորում Կոմիտասյան երգեր, ի դեպ, նրա իմացած Կոմիտասյան առաջին երգն էլ է <<Ա՜րև, ա՜րև, ե՜կ ե՜կ>>-ը։ Վերջերս արդեն սովորել եմ ավելի նոր և գեղեցիկ երգ, որը կոչվում է՝ <<Խլբանէ>>։

Կարծում եմ, որ Կոմիտասի երգերը դեռ կզարմացնեն մարդկանց հարյուրավոր դարեր անց։

Филипок

Урок 2

Из учебника стр. 23

…Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному, бабушка заснула, а он стал искать шапку. Своей не нашёл, взял старую отцовскую и пошёл в школу. Школа была за селом у церкви… Прибежал Филипок к школе. На крыльце никого нет, а в школе слышны голоса ребят. На Филипка нашёл страх: вдруг учитель его прогонит? И стал он думать, что ему делать. Шла мимо школы бабушка с ведром и говорит: все учатся, а ты что тут стоишь? Филипок и пошёл в школу, снял шапку и отворил дверь. Школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.
– Ты что? – закричал он на Филипка.
Филипок ухватился за шапку и ничего не говорил.
– Да ты кто?
Филипок молчал.
– Или ты немой?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и спросил у ребят:
– Кто этот мальчик?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.
– Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в школу. Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.
– Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?

Филипок осмелел и сказал:
– Мой брат. Я сразу всё понял.
Учитель остановил его и сказал:
– Ты погоди хвалиться, а поучись.
С тех пор Филипок стал ходить с ребятами в школу.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Филипку стало скучно в доме?

Филипку стало скучно в доме, потому что его отец и мама ушли на работу, а он остался с бабушкей, а она уснула.

2. О чём думал Филипок, стоя перед школой?

Филипок стоя перед школой думал, что вдруг его учитель прогонит.

3. Кто представил Филипка, что сказал о нём?

Филипка представили ребята, брат Костюшкина.

4. Почему учителю стало жалко Филипка?

Учителю стало жалко, потому что Филипок заплакал.

5. За что похвалил мальчика учитель?

Учитель захвалил мальчика, потому что он умел писать.

Задания.

Соедини слова по смыслу:

отец                                                                                 схватился

изба (избушка)                                                          открыл

отворил                                                                          русское национальное жилище

ухватился                                                                      тайком

украдкой                                                                        подожди

погоди                                                                             папа

К словам из первого столбика подберите соответствующие из второго.

большие                                                       шапка
строгий                                                         шарф
старший                                                       мальчик
красный                                                       брат
полное                                                          бабушка
отцовская                                                    буквы
добрая                                                          учитель
маленький                                                 школа
горячая                                                        ведро
начальная                                                  печка

К данным словам подберите из текста слова с противоположным значением.
Весело, потерять, новый, закрыть, проснуться, пуста, говорить.

Скучно,  найти,  старый,    открыть,   уснуть,      полна,   молчать

Проверьте, правильно ли вы поняли содержание рассказа. Согласитесь или возразите.
1. Филипку было скучно дома, поэтому он решил пойти в школу. Да 2. В школе было очень тихо. Нет

3. Филипок сказал учителю, что он Костюшкин брат. Нет

4. Филипок очень хорошо умел читать. Да

5. Он сам научился читать. Нет
6. Учитель похвалил Филипка. Да

7. Учитель сказал мальчику, чтоб он пришёл в школу через год. Нет

Домашнее задание.

Выполните упражнения.

Вместо точек впишите нужное слово из скобок.
1. Начался футбольный матч. Я люблю футбол . (футбол, футбольный) 2. Наступила осень . Целый день льёт осенний дождь. (осень, осенний) 3. Осенью птицы улетают на юг, а весной прилетают обратно. (прилетают, улетают) 4. Это наша школа . К нам приехали школьники из Москвы. (школьники, школа) 5. Весной мы посадили во дворе много деревьев.
Теперь там большой сад . (посадили, сад)

Впишите вместо точек подходящие по смыслу слова.
Наш класс очень тихий . У меня есть хороший братик . Мы давно с ним знакомы . О нашей школе все знают. Я и мой брат часто вместе учим уроки. Мы никогда не ссоримся с Евой .

Найдите „третье лишнее”.
1. Море, моряк, мороз. 2. Боль, большой, больной. 3. Город, гора, горный. 4. Вода, водный, водитель.

Սեպտեմբերյան մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Սա իմ մաթեմատիկայի բաժինն է՝

  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Այո

Իմ մաթեմատիկայի բաժինը՝

Հռոմեական և արաբական թվերի մասին՝

Խաղ լուցկու հատիկներով՝

Արաբական թվերով վարժություններ՝

Ոչ

Ժամանակ՝ 1 ժ 30 ր

Հեռավորություն՝ 67 կմ

Մենք ժամը 09:30 Բախշյանի այգուց ավտոբուսով շարժվեցինք դեպի Մեծեփ լեռ, դա տևեց 1 ժ 30 ր։ Բարձրանալու և իջնելու վրա նույնպես ծախսեցինք 1 ժ 30 ր, նախաճելու վրա՝ 10 ր, իսկ Սևանում լողալու վրա 20 ր։ Ժամը քանիսի՞ն որոշեցինք գնալ տուն։

  • 90 ր+90 ր+10 ր+ 20 ր= 210 ր
  • 210 ր=3 ժ 30 ր
  • 09:30+3 ժ 30 ր

Պատ․՝ 13:00

Այո

Ես մասնակցել եմ այս նախագծին՝

 

Այո

Հղում՝

  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

Այո

Հղում՝

  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։

Այո

  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

Կարծեմ հուլիսի, թե օգոստոսի երկրորդ մակարդակները ինձ համար շատ բարդ էին, դրա համար չեմ կատարել, բայց միշտ երկու մակարդակներն էլ կատարում եմ։

  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Հիմնականում ես քննարկում եմ ֆլեշմոբի առաջադրանքները տատիկիս հետ։