Daily Archives: 5 Սպտ 2022

Իմ ճամփորդությունների մասին խնդիրներ

1․ Մենք Երևանից-Եգիպտոս գնացինք 3 ժամ։ Ինքնաթիռի արագությունն էր 420 կմ/ժ։ Գտե՛ք, թե քանի՞ կիլոմետր է Երևանից-Եգիպտոս ճանապարհը։

  1. 420×3=1260

Պատ․՝ 1260 կմ

2. Մենք օրվա մեջ Կարմիր ծովի լողափ գնում էինք առավոտյան 08․00-ին և վերադառնում 09:15, իսկ երեկոյան գնում էինք ժամը 17:00-ին և վերադառնում 18:30։ Յոթ օրվա մեջ քանի՞ ժամ ենք անցկացրել լողափին։

  1. 09:15-08.00=1 ժ 15 ր
  2. 18:30-17:00=1 ժ 30 ր
  3. 1 ժ+1 ժ=2 ժ
  4. 30 ր+15 ր=45 ր
  5. 2 ժ 45 x 7=14 ժ 315 ր
  6. 315:60= 5 ժ 15 ր
  7. 14 ժ+5 ժ 15 ր=19 ժ 15 ր

Պատ․՝ 19 ժ 15 ր

Ծաղկաձորում ես ճոպանուղի նստեցի 13:30-ին։ Ճոպանուղուց իջանք սարի գլխում։ Այնտեղ 40 րոպե նկարվեցինք, խաղացինք, հավաքեցինք ծաղիկներ և ճոպանուղով իջանք, երբ իջանք ցած արդեն ժամը 14։50 էր։ Որքա՞ն ժամանակ եղանք ճոպանուղու վրա։

  1. 14:50-13:30=1 ժ 20 ր
  2. 1 ժ 20 ր- 40 ր=40 ր

Պատ․՝ 40 ր

Իմ ամառային ճամփորդությունները

Այս ամառվա ընթացքում ես ուղեվորվել եմ Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ, Albatros Palace resort։ Այս ճամփորդության ընթացքում ես անմոռամալի հանգիստ եմ անցկացրել։ Շատ տպավորված և ուրախ վերադարձել եմ։

undefined

Հիմա կցանկանամ մի քիչ պատմել այդ վայրի մասին։ Հայտնի Օսմանյան կայսրության ժամանակահատվածից, 1967-1982 թվականներին Իսրայելի պաշտոնատարություն տարիներին անվանվել է Օֆիրա (Ուփիրին)։ Մինչ 1970-ական թվականները եղել է ոչ մեծ ավան։ Շնորհիվ հարմարավետ տեղագրության, լավ կլիմայի, հարուստ բնական աշխարհի և արագորեն զարգացող քաղաքային որակի, այն վաստակել է հայտնիություն զբոսաշրջիկների շրջանում։ Շարմ-էլ-Շեյխը Եգիպտոսի առողջարանային քաղաքներից է, որը գտնվում է Սինայի թերակղզու և Կարմիր ծովի անապատի միջև: Շարմ-էլ-Շեյխը հայտնի է իր հանգիստ ավազի լողափերով, մաքուր ջրով և մարջանե րիֆերով:

Այնտեղ մենք գնացինք Դելֆինարիում, որտեղ ես առաջին անգամ տեսա դելֆինների և փոկերի։ Կենդանիները պարում էին, երգում, թռնում օղակների միջով, նկարում, լողում և համբուրում էին իրենց վարժեցնողներին։

Ծաղկաձոր

Ծաղկաձոր գնացինք Հուլիսի սկզբին Այնտեղ ընդհանրապես ցուրտ չէր։ Ծաղկաձորում մենք նստեցինք դեպի Թեղենիս լեռ բարձրացող ճոպանուղին։ Դրանից առաջ մենք գնացինք Կեչառիս եկեղեցի։

Կլիման մեղմ էր, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։ Այստեղ են գտնվում քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին։

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։

15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը։

Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը,որտեղ մենք այցելեցինք հանգստի վերջում,  Սուրբ Նշան եկեղեցի  և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Եկեղեցիների համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցին է։

Ինչո՞ւ է կոչվում «Ծաղկաձոր»

Տրամաբանական է, որ գյուղը «Ծաղկաձոր» անվանում ստացել է, որովհետև ամբողջ շուրջդ ծաղիկներ են։

Իմ համար Ծաղկաձորը բույսերի աշխարհ է։ Բույսերի մի համալիր, որում կարելի է ասել գնտնվում են բոլոր բնության հրաշքները։ Կարճ ասած Ծաղկաձորը բույսերի հրաշք քաղաք է։

Цахкадзор Tsaghkadzor 3.jpgWinterArmenia4.JPG