Daily Archives: 13 Սպտ 2022

Ճառ մարդկային քթի մասին

Գլուխ տասնմեկերորդ.

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Հատվածը  Վ․ Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վեպից է։

Անծանոթ բառեր՝

Ճառ-բանավոր կամ գրավոր ելույթ

Ոք-ոմն

Պատեֆոն-վերարտադրող երաժշտական ապարատ

Ռունգ-քթանցք

Անկելանոց-աղքատանոց

Առաջադրանքներ

1․ Փորձիր բացատրել ընդգծված մտքերը։

Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։

Կենդանիները հաճախ իրենց հոտառությամբ ավելին են զգում, քան որոշ անխելք մարդիկ իրենց խելքով։

Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոնը,— բայց միայն քիթն է վազում։

Ձեռքը մարդիկ իրենց կյանքում շատ հաճախ են շարժում իրենց ձեռքերը, բայց աչքը քիչ, որովհետև մենք մեր աչքը ավելի քիչ ենք շարժում, իսկ քիթը հաճախ օգտագործվող զգայարանն է, քանի որ մենք անընդհատ շնչում ենք, իսկ մարդիկ շնչում են միայն թոքերով և քթով։

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։

1) Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։

2) Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։

Ինձ դուր է եկել այս հատվածը, որովհետև այս հատվածը իմ համար ամենածիծաղելին է։

4. Ինչի՞ համար է քիթը։ Մի բան էլ դու ավելացրու կամ էլ նմանատիպ մի ճառ հորինի՛ր։

Քիթը մեր կյանքում շատ կարևոր է, դրանով մենք շնչում ենք։ Ամենաշուտ հիվանդացող զգայարանը դա հենց քիթն է։ Կարելի է ասել, որ բոլոր մարդիկ քիթ քթի են խոսում։ Բոլոր նորածինները սկզբնական շրջանում ունենում են տափակ քթեր, քանի որ քթի հիմնական ձևը ավելի ուշ է ձևավորվում։ Քթի ուռած ծայրն ամենից հաճախ նախազգուշացնում է, որ մարդը հիվանդ սիրտ ունի: Քթի վրայի բծերը առիթ են փայծախի ու երիկամների մասին անհանգստանալու համար: Քթի ձևը վկայում է առանձին ժառանգական գծերի գերակշռության մասին: Եթե քիթը դեպի աջ կողմն է ծռված, ապա ավելի շատ են մայրական ժառանգական գծերը, իսկ եթե ձախ` հայրական գծերը: Հետազոտություններ տեսանկյունից մեծ քթերը վկայում են առողջ օրգանիզմի մասին, փոքրերը հակառակը: Կարմիր քիթը ասում է նաև արյան շրջանառության, սրտի հետ կապված հիմնահարցերի մասին: Դարչնագույն երանգը, որն անցում է կատարում բրոնզագույնի, կապույտի կամ նույնիսկ սևի` վկայում են մարսողության օրգաններում, ենթաստամոքսային գեղձերում խանգարումների մասին: Եթե քթի վրա սև բծեր կան, ապա օրգանիզմը ճարպեր չի հանդուրժում:

5. Ո՞րն է մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը։ Ինչո՞ւ։

Մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը քիթն է, որովհետև ամեն մարդ ունի տարբերվող քիթ՝ մեծ, փոքր, տափակ և դուրս ցցված։

6. Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր միսս Հիքսին։

Միսս Հիքսը բնույթով մի փոքր ջղայն էր, բարի և կատակասեր։

7. Դարձվածքների բառարանից քթի մասին դարձվածքներ դուրս գրիր։

Քիթ քթի խոսել

Քիթը ամեն ինչի մեջ կոխել

Քիթ սրբելու ժամանակ չունենալ

Քիթը տնկել

Քիթ ու մռութը ծռմռել 

Важный день

Урок 1

Из учебника стр. 3 — 6

Важный день

…Средь многих воскресений
И особых дней в году
Есть обычный день осенний
В славном праздничном ряду.

Красной цифрой не отмечен

Этот день в календаре

И флажками не расцвечен

Возле дома, на дворе.

По одной простой примете
Узнаём мы этот день:
По идущим в школу детям
Городов и деревень,
По весёлому волненью
На лице учеников…

И пускай немало славных
Разных дней в календаре,

Но один из самых главных – Самый первый в сентябре!

Прочитайте стихотворение и ответьте на вопросы.

  1. Какой осенний день оказался в праздничном ряду? В осенний день в праздничном ряду оказалась первое сентебря. 2. Чем отличается этот день от других? Этот день отличаетсья от других тем, что Первое Сентебрья это самый первый и весёлый день в учебном году. 3. По какой примете мы его узнаём? Мы его узнаём от того, что этим днем начинается новый учебный год.  4. Какой самый главный день в сентябре? В сентябре самый главный день это первый день. Почему? Потому, что после летних каникул первый день осени это первое сентября.

Напишите подходящие по смыслу слова к данным.
день (какой?) – первый день

дни (какие?) – весёлые дни
ряд (какой?) – второй ряд

деревни (какие?) – маленькие деревни
цифра (какая?) – Пятая цифра

города (какие?) – интересные города
примета (какая?) – добрая примета

флажки (какие?) – разноцветные флажки
волнение (какое?) – лёгкое волнение

ученики (какие?) – умные ученики

Расставьте слова в правильном порядке. Запишите предложения в такой последовательности, чтобы получился рассказ.

  1. В будущем году, в шестом классе, буду учиться, я
  2. своих учителей, с началом учебного года, поздравляют, Они
  3. новый учебный год, В сентябре, начинается
  4. в школу, приходят, с цветами, дети, Первого сентября
  5. в пятый класс, В этом году, пойду, я

В сентябре начинается новый учебный год.

Первого сентября дети приходят в школу цветами.

Первого сентября дети с цветами поздравляют своих учителей.

В этом году я пойду в пятый класс. 

В будущем году я буду учиться в шестом классе.

 

К данному началу предложения подберите его продолжение. Полученные предложения запишите.

  1. Если бы собрать всех школьников
    Армении вместе, то получился бы большой
    город детей.
  2. Если бы собрать вместе все цветы,
    которые ребята приносят Первого
    сентября в школу, то получился бы огромный
    разноцветный букет.
  3. Если бы сразу зазвенели все
    школьные звонки, то их весёлый перезвон
    был бы слышен всем вокруг.
    а) их весёлый перезвон
    был бы слышен всем
    вокруг.
    б) получился бы большой
    город детей.
    в) получился бы огромный
    разноцветный букет.

Допишите предложения.

  1. На деревьях пожелтели листья. 2. В школе завтра утром прозвенит звонок.
  2. Ученики хорошо подготовились к уроку. 4. Летом ребята отдыхали и играли . 5. У нашей
    планеты есть задачи. 6. Мы все ей желаем счастье .

Домашнее задание:

Составь предложения, используйте следующие слова и выражения:

Отдыхать, играть в лагере, купаться, загорать, собирать овощи и фрукты, пойти в поход, рюкзак,
разжигать костёр, сидеть у костра.

В Египете я отдыхала, загорала и купалась.

Я каждый вечер собираю свой школьный рюкзак.

Летом многие дети идут в поход, до этого они собирают рюкзак, а там они собирают фрукты и овощи, разжигают костёр и сидут у костра.

Վիլյամ Սարոյան, Սրամիտ երիտասարդը

Անծանոթ բառեր՝

Անհեթեթ-անիմաստ

Ողջամիտ-խելամիտ

Իմ մտածած հարցերը՝

  1. Ի՞նչ մտքերի էր հակված թագավորը։
  2. Հեքիաթում գտի՛ր այն հատվածը, որտեղ թագավորը արձակում է իր անհեթեթ հրամանը։
  3. Ի՞նչ կապեց երիտասարդը ձիու թամբին։