Daily Archives: 16 Սպտ 2022

Մաթեմատիկա

16.09.2022

Օրվա գործունեություն.

Հարցերի քննարկում
Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագիծ

Սիրելի սովորողներ, այս նախագծի շրջանակներում հավաքեք տեղեկություններ Արաբական և Հռոմեական թվերի, ինչպես այդ թվերի նախատիպերի մասին։ Պարզեք, թե երբ և որտեղ են ձևավորվել թվանշանները և դրանց նախատիպերը։

Թեմա՝ Բաժանման      հատկությունները

Տեսական մաս․

Եթե  երկու բնական թվերից  յուրաքանչյուրը  բաժանվում  է  մի բնական թվի, ապա նրանց  գումարը նույնպես բաժանվում է այդ թվին, և ստացված քանորդը հավասար է գումարելիների  բաժանումից   ստացվող           քանորդների  գումարին։

Օրինակ՝

18 և 24 թվերից  յուրաքանչյուրը  բաժանվում  է 6-ի․

18։6=3

24:6=4,    ուստի 6-ի բաժանվում է նրանց գումարը՝ 18+24=42-ը․

42:6=7, ընդ որում 7=3+4

(18+24):6=3+4=7

  • Եթե  երկու   բնական   թվերից   որևէ  մեկը,  ենթադրենք՝ առաջինը, բաժանվում  է մի ուրիշ   բնական թվի, ապա նրանց   արտադրյալը  նույնպես  կբաժանվի  այդ   թվին, ընդ  որում  այդ   բաժանման   քանորդը   հավասար   կլինի առաջին   թվի  բաժանումից   ստցվող   քանորդի   և երկրորդ  թվի արտադրյալին։

Օրինակ՝     Դիտարկենք 15 և 8 թվերը, 15։5=3, ուստի  5-ի կբաժանվի  նաև   այդ   թվերի      արտադրյալը՝    15·8=120 թիվը՝

120:5=24,   ընդ որում ՝ 24=3·8

(15·8):5=3·8=24

Առաջադրանքներ

  1. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
    առավել հարմար եղանակով․

Օրինակ՝  (18+24):6=3+4=7, ( 18։6=3, 24:6=4)

(21+28):7=3+4=7

(50+125):25=2+5=7

(24+80):4=6+20=26

(16+24):4=4+6=10

(12+18):3=4+6=10

(160+32):4=40+8=48

(455+855):5=91+171=262

(324+664):4=81+166=247

(182+252):14=13+18=31

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

Օրինակ՝ (15·8):5=3·8=24, (15:5=3, 3·8=24)

(288·78):16=18·78=1404

(1444·126):18=7·1444=10108

(135·16):15=9·16=144

(35·22):11=2·35=70

(6·35):5=7·6=42

(24·130):6=4·130=520

(4011·50):25=2·4011=8022

(42·12):7=6·12=72

(50·8):25=2·8=16

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

(25+64)·5=89·5=445

(86-24)·6=62·6=372

 

(20·4):2=20:2·4=40

(140:2)·8=70·8=560

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ․

1․Արեգը, Դավիթը և Անին ապրում են նույն շենքում։ Դավիթն ապրում է 2 հարկ բարձր, քան Արեգը, բայց 4 հարկ ցածր, քան Անին։ Ով ո՞ր հարկում է ապրում, եթե Արեգն ապրում է այդ շենքի 3֊րդ հարկում։

Պատ․՝ Դավիթ 5-րդ հարկ, Անի 9-րդ հարկ

2. Եթե պապիկը ապրի իր ապրած տարիների կեսը և ևս 1 տարի, ապա կլինի 100 տարեկան։ Քանի՞ տարեկան է պապիկը։

  1. 100-1=99
  2. 99×2=198

Պատ․՝ 198

3․ Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի 5֊րդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։

  1. 4·4=20

Պատ․՝ 16 մ