Daily Archives: 19 Սպտ 2022

Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը․ առաջադրանքներ

Առաջադրանքներ

1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները ։ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Որթատունկ-նորատունկ ծառեր

Շառավիղ-ընտանիքի մի ճյուղ

Հուժկու-մեծ

Վայրագ-դաժան

Դյուրաբորբոք-բարկացկոտ

2. Թվարկի՛ր պատմվածքի գլխավոր հերոսներին:

Պատմվածքի գլխավոր հերոսներն էին Մուրադը, Արամը և գեղեցիկ, սպիտակ ձին։

3. Պատմվածքի հերոսների բնութագրի՛ր երեք բառով։

Մուրադը խենթ էր, չարաճճի և մի փոքր է եսասեր։ Արամը բարի, խելացի և զվարճալի էր։ Ձին սպիտակ էր, գեղեցիկ և արագաշարժ։ Խոսրովը շատ չար էր, դյուրաբորբոք և վայրագ։

4. Դո՛ւրս գրիր․

Ամենաարկածային հատվածը։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։

Ամենահուզիչ հատվածը։

Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։

5. Տեքստից առանձնացրո՛ւ Խոսրով քեռուն բնութագրող տողերը։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։

6. Դո՛ւրս գրիր Ղարօղլյանների գերդաստանին բնորոշող հատվածները։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

7. Մի քանի նախադասությամբ արտահայտի՛ր կարծիքդ տղաների արարքի վերաբերյալ։ Փորձի՛ր արդարացել նրանց։

Տղաները գողացել մի գեղեցիկ, սպիտակ ձի, որը իրականում ասորի ագարակատիրոջն էր։ Նրանք դա գողացել էին որպեսզի ձի վարել սովորեին։ Ես կարծում եմ, որ Մուրադը շատ ուժեղ սխալ կատարել, որ ինչ վեց ամիս է գողացել էր Ջոն Բայրոյի ձին։ Դրա փոխարեն նա ուղղակի կարող էր խնդրել, որ ագարակատերը նրան ժամանակավոր տար։

8․ Պատմվածքի ո՞ր հերոսն էր քեզ նման։ Մեկնաբանի՛ր պատասխանդ։

Պատմվածքում գտնվող հերոսներից ինձ նման էր ձին, քանի որ ես էլ եմ նրա նման գեղեցիկ։

9. Պատմվածքի համար նոր ավարտ մտածիր։

․․․

Անմիջապես այդ ժամանակ Ջոն Բայրոն ասաց․

— Գիտե՞ք մի կողմից բարկացած եմ ձեր երեխաների վրա, բայց մյուս կողմից ուրախ, որովհետև ձեր երեխաները նրան անըդհատ վարել էին և հիմա նրա ոտքերը ավելի են արագ շարժվում։ Առաջարկում ձեր երեխաները իմ մոտ գան պարապունքների։ Դրա միջոցով բոլորիս մեջ էլ շատ բաներ կփոխվեն՝ ես կդառնամ ուսուցիչ, որ երբեք չեմ եղել, իսկ երեխաները կսովորեն շփվել ձիերի հետ և վարել։