Monthly Archives: Հոկտեմբերի 2022

Ի՞նչն է ամենապիտանի բանը

Հիմա աշխարհում շա՜տ նոր և պիտանի բաներ կան, դրա համար դժվար է ընտրել, թե ինչն է ամենապիտանի բանը, բայց հիմա կփորձեմ վերլուծելով հասկանալ։ Ամենապիտանի բանը դա պետք է լինի մի բան, որը աշխարհում ամենակարևորն է։ Ոմանք կասեն դա համակարգիչն է, տունը, ծառը և այլն։ Դա շատ վիճելի հարց է։ Հիմա, երբ պետք է ասեմ, թե որն է ամենապիտանի բանը, տարբեր պատասխաններ են մտքիս գալիս ու չգիտեմ, որը ընտրեմ։ Պետք է ընտրեմ կա՛մ հայրենիք, կա՛մ Երկիր մոլորակ, կա՛մ տիեզերք, կա՛մ մարդ։ Հիմա կնտրեմ, ըըը․․․ Օ՜, դա տիեզերքն է որովհետև առանց տիեզերքի կյանքը կվերանա, բոլոր էակները կոչնչանան և կյանքը կդառնա ոչ մի բան։

Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Լուսինը Երկրի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը:

  1. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:

Լուսնի փուլերը առաջանում է առաջանում արևի և հենց ինքը լուսնի հետևանքով։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսինը ունի շատ հետաքրքիր կառուցվածք։ Այն պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով, բարձր լեռնաշղթաներ և խառնարաններ:

  1. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Լուսնի վրա կյանք գոյություն չունի, որովհետև այնտեղ չկա մթնոլորտ։

  1. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Մարդը լուսնի վրա ոտք է դրել 1969 թվականին։

  1. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Ես գիշերը նայեցի լուսնին և նկատեցի, որ լուսնի եղջյուրը սկսում է աճել։

Ինչպես անցկացրեցի իմ աշնանային արձակուրդները

Այս աշնանային արձակուրդները ես անցկացրել եմ նորմալ։ Այս շաբաթվա ընթացքում ես ավելի շատ սովորել եմ, քան՝ հանգստացել։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերը գնացել եմ իմ ժամանակակից պարերի դասերին։ Իմ նկարչության դասերին վերջացրել եմ իմ նկարը, որը նկարել եմ կտավի վրա՝ Նատյուրմորտ և պատրաստել կավից զարդեր, որոնք դեռ կիսատ են։

Իմ և փոքր եղբորս համար կարդացել եմ <<Ուրախ հեքիաթներ>> գիրքը, որի մեջ պարունակում է մեր հայկական, ժողովրդական և զվարճալի հեքիաթները։ Այս գիրքը ինձ և եղբորս շա՜տ դուր եկավ։ Եղբորս այնքան դուր եկավ, որ նա անկախ իրենից սկսեց ծիծաղել, քանի որ շատ ծիծաղելի էին հեքիաթները։

Մի քանի ամիս առաջ մեր տան բոլոր ծաղիկները թառամել էին, հոտել ու մեր տանը ոչ մի ծաղիկ չկար, բայց այս արձակուրդի ընթացքում ես տնկել եմ սուկուլենտ և բույսի խնամքը վերցրել եմ իմ վրա։ Այո՛ արձակուրդը շա՜տ լավ բան է, եթե այդ ժամանակը ճիշտ ես օգտագործում։

Արձակուրդի ընթացքում նաև պատրաստել եմ հետաքրքիր նախագիծ, որը կառաջարկեմ, որ կատարեք։

Հղում՝

Ուսումնական աշուն․ մայրենի

Ուսումնական աշուն․ մաթեմատիկա

Այս հղման մեջ ես Quizizz.com ծրագրով պատրաստել եմ հետաքրքիր մաթեմատիկական խաղ։

Այս հղման մեջ ես GoogleForms ծրագրով պատրաստել եմ ինքնաստուգման թեստ։

Այս հղման մեջ ես LearningApps.org ծրագրով պատրաստել եմ ինտելեկտուալ խաղ։

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։

6+6-6=6

  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։

(5×5)+5=30

  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։

3-3+3+3=6

  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։

22+2+2+2=28

  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։

99+9:9=100

  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։

(5×5)-5=20

  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։

(5×5+5):5=6

  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։

(11+11)x1=22

  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։

(22:2)+2+2=15

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։

66:6=11

  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:

77:7+7=18

  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։

88+8:8=89

  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։

4×4+4=20

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

Իմ կազմած առաջադրանքները՝

  1. Ինչպե՞ս չորս 4-ի միջոցով ստանալ 24։

(4×4)+4+4=24

2. Ինչպե՞ս հինգ 6-ի միջոցով ստանալ  16։

(66-6):6+6=16։

3. Ինչպե՞ս չորս 3-ի միջոցով ստանալ 10։

(33-3):3=10

4. Ինչպե՞ս չորս 2-ի միջոցով ստանալ 13։

22:2+2=13

5. Ինչպե՞ս հինգ 3-ի միջոցով ստանալ 114։

333:3+3=114

  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Այս հղման մեջ կտեսնեք այս թեմայի առաջադրանքներ, որոնք ինքս եմ կազմել։

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII

IV+III=V

VIII-III=X

VIII=VI−I

XI+IV=VI

VII+III=V

XII+II=XVI

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

Իմ կազմած առաջադրանքները՝

  1. XI+V=?

Պատ․՝ XVI

2. II*M=?

Պատ․՝ MM

3. (D*IV)-CC=?

Պատ․՝ MDCCC

4. D+D+D*II

Պատ․՝ MMM

5. XIX+I*X=?

Պատ․՝ CC

  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։

1) 16+5+5+5=31

Պատ․՝ 31

  1. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։

1) 35-4-4-4=23

Պատ․՝ 23

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

Իմ կազմած առաջադրանքները՝

1. 2 տարի առաջ Վահագնը, Աննան, Արեգը և Նարեն միասին 30 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն միասին 2 տարի հետո։

1. 30+2+2+2+2=38

Պատ․՝ 38

2. 7 տարի հետ Էվան, Զառան, Արմինեն, Նանեն և Իսկանդարը միասին 44 տարեկան էին։ Քանի՞ տարեկան էին նրանք միասին 7 տարի առաջ։

1. 44-7-7-7-7-7=9

Պատ․՝ 9

Գործնական աշխատանք՝

1-ին աշխատանք

Եղբայր-18 կգ=18000 գ

Ես-32 կգ=32000 գ

Մայրիկ-70 կգ=70000 գ

Հայրիկ-86 կգ=86000 գ

Տատիկ-82 կգ=82000 գ

Պապիկ-80 կգ=80000 գ

Ամենածանր-հայրիկ

Ամենաթեթև-եղբայր

Դասավորում եմ աճման կարգով՝ 18 կգ, 32 կգ, 70 կգ, 80 կգ, 82 կգ, 86 կգ

Դասավորում եմ նվազման կարգով՝ 86 կգ, 82 կգ, 80 կգ, 70 կգ, 32 կգ, 18 կգ

Իմ և մայրիկի քաշի գումարը՝ 32 կգ+70 կգ=102 կգ

Իմ և մայրիկի քաշի տարբերությունը՝ 70 կգ-32 կգ=38 կգ

Առաջադրանքը սկսեցի կատարել ժամը 16։50, իսկ ավարտեցի ժամը` 17:02:

2-րդ աշխատանք

Մայրիկ-1.71=1 մ, 71 սմ

171 սմ

Ես-1.45=1 մ, 45 սմ

145 սմ

Եղբայր-1.20=1 մ, 20 սմ

120 սմ

Հայրիկ-1.72=1 մ, 72 սմ

172 սմ

Տատիկ-1.52=1 մ, 52 սմ

152 սմ

Պապիկ-1.69= 1 մ, 69 սմ

169 սմ

Դասավորում եմ աճման կարգով՝ 120 սմ, 145 սմ, 148 սմ, 169 սմ, 171 սմ, 172 սմ

Դասավորում եմ նվազման կարգով՝ 172 սմ, 171 սմ, 169 սմ, 148 սմ, 145 սմ, 120 սմ:

Իմ և հայրիկի հասակների գումարը՝ 145 սմ+172 սմ=317 սմ

Իմ և հայրիկի հասակների տարբերությունը՝ 172 սմ-145 սմ=27 սմ

Ամենաբարձրահասակ՝ հայրիկ

Ամենացածրահասակ՝ եղբայր

Առաջադրանքը սկսեցի 17:05, իսկ ավարտեցի՝ 17:15

Ուսումնական աշուն․ մայրենի

ԱՇՈՒՆ - ՆԵՆՍԻ ԳՐԻԳՈՐԵԱՆ — Western Armenian Online Courses

Ողջո՛ւյն, ես Նատալին եմ՝ բլոգի ղեկավարը։ Այս ուսումնական և աշնանային հանգստյան օրերին ես կցանկանամ ներկայացնել իմ անհատական նախագիծը, որի մեջ մտնում է անհատական կամ ընտանեկան ընթերցանություններ, գրողների ճանաչություն և ստեղծագործական աշխատանքներ։ Ամեն մի առաջադրանքից առաջ ես դնում եմ օրինակ, որի ստորին մասում դուք պետք է դնեք արդեն ձեր օրինակը։ Անցնենք մեր հետաքրքիր նախագծին։

Թեմա՝ անհատական կամ ընտանեկան ընթերցանություններ

Լսելուց հետո ընտրեք մի ստեղծագործություն(ներ) և ձայնագրեք։

Ե․ Չարենց <<Զարմանալի աշուն>>

Իսկ այստեղ տեղադրեք ձեր օրինակը՝

․․․

Թեմա՝ գրողների ճանաչություն

Այս նյութը կարդալուց հետո ընտրեք ձեր սիրելի գրողին կամ գրողներին և հավաքեք տեղեկություններ նրանց մասին և դրեք ստորին մասում։

Ջաննի Ռոդարի

Ջաննի Ռոդարի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ջաննի Ռոդարին ծնվել է 1920 թ․ Հյուսիսային Իտալիայում և մահացել Հռոմում՝ 1980 թվականին։ Այսինքն մահացել է 60 տարեկան հասակում։ Հատկապես ես, շատ եմ սիրում նրա հեքիաթները և ունեմ նրա հայտնի գրքերից մեկը, որը կոչվում է՝ <<Հեքիաթներ հեռախոսով>>։ Երբ ես կարդում եմ հայրիկիս համար իմ հորինուկները, նա միանգամից ինձ ասում է՝ <<Այնպես լավ ես գրել, կարծես Ջաննի Ռոդարին լինես>>։

Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին հաճախել է ճեմարան՝ Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել տարբեր հեղինակների երկեր։ Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։

Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները» և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» վիպակներով, սակայն նրա ստեղծագործական կյանքը առավել բազմազան է։ Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ։ 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche»։ Այսինքն՝ մանկական ոտանավորների գիրք։ Ի դեպ գիրքը լույս տեսավ հենց նույն թվականին։

Աուդիո տարբերակ՝

Այժմ այստեղ հավաքիր քո սիրված գրողի կամ գրողների մասին տեղեկություններ։ Կարող ես նաև այս թեմայի շուրջ աուդիոգիրք պատրաստել։

Թեմա՝ ստեղծագործական աշխատանքներ

Սա իմ հորինած հորինուկն է։ Սա կարդալուց հետո կատարե՛ք առաջադրանքները և հորինե՛ք աշնանային մի հետաքրքիր և զվարճալի հորինուկ։

Գնացի՜նք․․․

Մի անգամ աշնանը․․․

Մի անգամ աշնանը տեղի ունեցավ մի շա՜տ վատ դեպք։ Դեպքն այն էր՝, որ աշուն չէր։ Դե այո, արդեն հասել էր տարվա նախավերջին եղանակը և ոչ մի տերև չէր գունավորվել, աշխարհը չէր ոսկեզօծվել։ Բոլոր մարդիկ տխրել էին։

Մի աղջիկ կար, ում անունն էր՝ Նարե։ Բոլորից շատ նա էր տխրել, որովհետև նա շատ էր սիրում թավալվել աշնանային տերևների կույտերի մեջ։ Մի առավոտ նա որոշեց դուրս գալ տանից և գնալ, գտնել այդ վատ դեպքի պատճառը։ Ճիշտ է, նա վախենում էր, բայց նա պետք է հասներ իր նպատակին և շարժվեց առաջ։ Գնաց, գնաց մեկ էլ հանդիպեց մի կախարդական ծառի, որը աղջկան հարցրեց․

— Ո՞ւր ես գնում, օրիորդ։

— Իսկ քեզ ի՞նչ հետաքրքիր է։ Ես անծանոթների հետ չեմ զրուցում։

— Ի՞նչ ես խոսում,-ասաց ծառը,-ես <<Կարմիր գլխարկ>>-ի գայլը չեմ, որը քեզ խաբեմ։ Ասա՛, ի՞նչ է պատահել։

— Դե՜․․․ աշունն է կորել։ Ես էլ գնում դրա պատճառը գտնեմ։

— Գիտեմ, հիմա աշուն է, բայց բնությունը աշուն չէ։ Անկեղծ ասած, ես գիտեմ դրա պատճառը։

— Լո՞ւրջ,-զարմացավ աղջիկը։

— Այո՛, պատճառն այն է, որ աշունը քնել է։

— Եթե նա քնել է, ապա ես ինչպես եմ նրան արթնացնելու։

— Այ դա մի փոքր դժվար է, դու պետք է գնաս այս ճանապարհով, որպեսզի գտնես նրան։

— Բայց այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում,-վշտացած ասաց Նարեն։

— Գիտեմ, բայց միակ լուծումը սա է։

Աղջիկը հավաքեց համարձակություն և գնաց այդ ճանապարհով։ Ճանապարհը շա՜տ երկար էր, որովհետև այդ ճանապարհը ոչ մի տեղ չէր տանում։ Նարեի ոտքերը արդեն ցավից ընկնում էին, բայց նա շարունակում էր իր ճանապարհը։ Այդ ընթացքում նա լսեց այսպիսի ձայներ՝ <<Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ>>, իսկ հետո՝<<Խշ, խշ, խշ>> և ամենավերջում խռմփոցի ձայն։ Նարեն սկզբում վախեցավ, բայց հիշեց, որ ծառը նրան ասել, որ աշունը քնել է ու հասկացավ, որ այդ տարօրինակ ձայները հենց նա է հանում։ Նա հավաքեց համարձակություն և գնաց դեպի այդ ձայները։

— Բայց ծառն ասում էր, որ այս ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, բայց արի ու տես, որ այս տարօրինակ ճանապարհը ինչ-որ մի տեղ տանում է։

Մի քանի րոպե անց նա հասավ ամենա-ամենա-ամենագեղեցիկ անտառը։ Ծառերը իրենց զարդարել էին կարմիր, դեղին, նարնջագույն և կանաչ զարդերով։ Նարեի մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա երազ էր տեսնում։ Հետո նա նկատեց մի հիասքանչ, զարդարված, գույնզգույն մազերով, թանկարժեք քարերից պատրաստված մատանիներով, կապտաչյա մի թագուհի։

— Այո՜, այո՜, այո՜։ Ես գտա աշնանը։ Արի՛, թագուհի Աշուն։ Արի՛ իմ ետևից, որպեսզի գաս ու լցնես աշխարհը քո գեղեցկությամբ։

Բոլոր մարդիկ շատ ուրախացան և այսպիսով թագուհի Աշունը կրկին զարդարեց մեր աշխարհը։

Ակրոստիքոսներ <<աշուն>> բառով՝

Տատիկիս հորինածը՝

Ամառը կանցնի,

Շուտով կգա աշունը,

Ուրա՜խ, ուրա՜խ երգելով,

Նարեն բակում կթռչկոտա։

Իմ օրինակը՝

Աշունն այս հմայիչ,

Շուտով կվերջանա,

Ու մենք նրա կարոտից,

Նռան հատիկի հյութով կներկենք ծառերը։

Առաջադրանքներ՝

  • Ո՞վ որոշեց հետ բերել աշնանը։
  • Նկարի՛ր այս հեքիաթի գեղեցկուհի Աշնանը։
  • Գրի՛ր <<Աշուն>> բառով ակրոստիքոս։
  • Ի՞նչն է այս հեքիաթի իմաստը։
  • Եթե դու լինեիր աշնան արարիչը ի՞նչ գույներով կներկեիր ծառերի տերևները։ Նկարի՛ր աշունը քո նախընտրած գույներով։
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր հորինուկի մեջ գործածված փոխաբերությունները։

Սիրելի դասընկերներ, եթե այս նախագիծը ձեզ դուր եկավ, ապա տարե՛ք ձեր բլոգ և իրականացրե՛ք այն։

Задания на осенние каникулы

Дорогие ребята!

  1. Выберите один рассказ из рубрики «Рассказы о временах года».

Я выбрала этот рассказ: <<Короткие рассказы про осень>>.

Прочитайте рассказ, выпишите незнакомые слова.

Незнакомые слова:

Хоровод-շուրջպար

Пора-ժամանակն է

Составьте вопросы к тексту.

Какое самое красивое время года?

Кто сделал так, чтобы деревья стали разноцветными?

Что устроили деревья?

Как вы думайте, что означает <<Деревья оделись в золотистые одежды>>.

2. Запишите ваши сочинения (которые вы написали и поместили в блог) о временах года. Аудиозаписи отправьте мне.

Аудиозаписи:

Autumn Holidays

Vocabulary-1
  1. In what month does fall begin?
    a. August
    b. September
    c. December
  2. What do many leaves do in the fall?
    a. They turn orange and yellow.
    b. They turn blue and pink.
    c. They turn purple and blue.
  3. Which fruit grows the largest?
    a. an apple
    b. a honeydew melon
    c. a pumpkin
  4. What is a good thing to put in a garden to keep birds away?
    a. a computer
    b. a scarecrow
    c. a bicycle
  5. In many places, what happens in the fall?
    a. It gets darker earlier.
    b. It gets darker later.
    c. It gets dark at the same time.

The small story about Autumn: the author is me

I love autumn. In September we go to school and start the new school year. We talk about our summer holidays when we go to school. My brother’s birthday is in autumn. In autumn the fall begins. In autumn leaves are yellow, green, red, orange and brown. In autumn you can go to the forest and look at the beauty of autumn. During our lessons sometimes we write original stories about autumn. In autumn we can paint beautiful and colorful autumn pictures and photos and write poems.

Գոյական․ բառային աշխատանք

Գոյական

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերըդարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանողառարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել — լուծույթ, լուծում

սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

Իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել, հյուսել, բանել, գրել, գործել,    զգալ, հարցնել:

Իշխան, բժիշկ, բացող, ուսուցիչ, ճեղք, պահ, հյուսք, բան, գիր, գործ, զգացողություն, հարց

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանողհատկանիշ ցույց տվող բառերից (ածականներիցկազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաք — տաքություն:

Քաջ, մեծ, գեղեցիկ, հատուկ, հասարակ, հարմար, դեղին, գունատ, հնչեղ,շքեղ,   պերճ, խեղճ, տկար:

Քաջություն, մեծություն, գեղեցկուհի, հատկություն, հասարակություն, հարմարավետություն, դեղնություն, գունատություն, հնչեղություն, շքեղություն, պերճություն, խեղճություն, տկարություն։

178. Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք (վերաբերվել) ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր գազանանոց (գազանանոց) ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածքի (տարածել) վրա, որ այցելուները (այցելել) մի կետից կարողանան տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի դասավորությունը (դասավորել):

Գոյականի տեսակները

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա խմբում գտնվում են սովորական գոյականներ, իսկ Բ խմբում հատուկ։

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկՊատասխանդ պատճառաբանիր:

Նախորդ վարժության մեջ տրված Ա խմբում գոյականները հասարակ են, իսկ հատուկ գոյականներ են գտնվում՝ Բ խումբը։

181. Բացատրի´րթե —ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

<<-Ցի>> ածանցով կազմված բառերը մեծատառով են գրվում միայն այն դեպքում, եթե տրված բառը հատուկ գոյական է։ Այսինքն՝ անուն։

182. Բացատրի՛րթե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել։

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:-Ընդգծված գոյականը առաջացել է <<շուշան>> ծաղիկի անվանումից։

Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:-Ընդգծված գոյականը առաջացել է <<երկաթ>> բառից, որը նշանակում է ուժեղ։
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:-Ընդգծված գոյականը առաջացել է <<ձախորդ>> բառից։
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:-Ընդգծված գոյականը առաջացել է <<առյուծ>> բառից։
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն: —<<Երզնկացի>> հատուկ գոյականը առաջացել է Երզնակ երկրի անունից։ Իսկ  <<Արևելցի>> հատուկ անունը առաջացել է <<արևելք>> բառից։
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:-Ընդգծված հատուկ գոյականը առաջացել է <<արքաներ>> բառից։

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում Սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը Պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական Գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն Առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը: