Daily Archives: 2 Նյմ 2022

Մխիթար Սեբաստացու մասին

Մխիթար ՍԵբաստացի – Լիլիթ Սարիբեկյան

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար: Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, ում հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին: 1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը: Քսան տարեկան հասակում էլ Սուրբ նշան վանքի վանահորի կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Երբ նա արդեն մեծ էր Հռոմի պապը նրան նվիրեց Սուրբ Ղազար կղզին՝ 30000 քմ։ Կղզում ապրում էին Մխիթար Սեբաստացին, 20 հայ վարդապետներ և շատ ու շատ այլ մարդիկ։ Նա կղզում կառուցեց վանք, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: Նաև լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը» (1746 թ.)։

Երևանում կա այդպիսի կրթահամալիր, որը կոչվում է հենց նրա անունով՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր։ Հիմա կասեք ինչո՞ւ հենց Մխիթարի Անուն, ազգանվամբ, որովհետև նա հարստացրել է մեր մայրենի լեզուն, որով մինչև օրս խոսում ենք։ Հենց դրա համար է կրթահամալիրը այդպես կոչվում։

Աղբյուր՝ arminegoginyan.wordpress.com, <<Վիքիպեդիա ազատ հանրագիտարան>>, <<Աղոթարան>>

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սեգ-հպարտ

Գիլ-շպրտելու քար, կավ

Աբրեշումե-մետաքսե

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

Թափառական-(հոմանիշ)թափառաշրջիկ, (հականիշ) նստակյաց

Թագուհի-(հոմանիշ)կայսրուհի, (հականիշ) արքա

Հուր-(հոմանիշ) կրակ, հրդեհ, (հականիշ) ջուր

Գիշեր-(հոմանիշ) ցայգ, (հականիշ) ցերեկ

  1. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

  1. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի-Դո՛ւ Արագած ուժեղ ու հզոր ինչպես ալմաստե վահանը(փոխաբերություն)

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի-գագաթներիդ վրա ճախրում են շարժվող ամբերը(փոխաբերություն)

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ-հպարտ ժայռերդ արծվի բնի նման հզոր, լճակներդ էլ փիրուզագույն(փոխաբերություն)

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս-արևի լույսից փայլում են առուները և նմանվում պերճ ոսկեհյուս գոտիների(փոխաբերություն)

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ-աղբյուրները գիշեր ու զօր խշխշում են ու իբրև զրուցում(փոխաբերություն)

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ-ձյունով պատած վտակներդ կարծես թե մետաքս լինեն(փոխաբերություն)

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ-թիթեռներդ կարծես քամուց պոկված թռչող ծաղիկներ լինեն(փոխաբերություն)

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ-ամեն ինչ նմանվում է երազների և կտոր-կտորների

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր-դու թագուհու պես գեղեցիկ, ծաղիկներդ էլ բուրավետ ու երփներանգ։

Մաթեմատիկական ինքնաստուգում

Ինքնաստուգում

  1. Քանի՞ անկյուն կստացվի երկու ուղիղների հատումից։

4 անկյուն

  1. Քանի՞ աստիճան է փռված անկյունը։

180°

  1. Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։

90°

  1. A(150) , B(360) և C(30) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում:

B(360)

  1. A(600) , B(320) և C(100) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի ձախ գտնվում։

C(100)

  1. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(35) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը:

B(34)

  1. Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել միա քանի ճառագայթներ։ Եթե այո, պատկերել դրանք։

Այո՛, կարող են։

  1. Հայտնի է, որ |AB|=5 սմ, |BC|=13 սմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։

1. 5 սմ+13 սմ=18 սմ

18 սմ

  1. AB հատվածի երկարությունը 8 սմ 4 մմ, AC հատվածը՝ 21 սմ 6 մմ է: Գտիր CB հատվածի երկարությունը:

21 սմ 6 մմ-8 սմ 4 մմ=13 սմ 2 մմ

  1. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 121 է, թերի քանորդը՝ 7,
    մնացորդը՝ 2։

1. 121*7=847

2. 847+2=849

Պատ․՝ 849

  1. Հաշվիր գումարը`

    50 սմ 6 մմ+12 սմ 9 մմ=50 սմ+12 սմ=62 սմ, 6 մմ+9 մմ=15 սմ

Դա էլ հավասար է՝ 63 սմ 5 մմ
7 ժ 35 ր+3 ժ 30 ր=7 ժ 35 ր+3 ժ 30 ր=11 ժ 5 ր
8 օր 16 ժ+2 օր 9 ժ=8 օր 16 ժ+2 օր 9 ժ=11 օր 1 ժ

  1. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
    29-ի բաժանելիս։

28